Skip to main content

Posts

Դադիվանք. Արցախ

  Դադիվանքը Արցախի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է: Այն կառուցվել է 9-13-րդ դարերում: Եկեղեցին գտնվում է Դադիվան լեռան լանջին, Լեռնային Ղարաբաղի Դադիվանք գյուղի մոտակայքում: Այն կոչվել է նաև Խութավանք, քանի որ կառուցվել է խութի՝ բլրի վրա: Ըստ սվանդության՝ եկեղեցին հիմնվել է 1-ին դարում՝ Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից, որը քրիստոնեություն էր քարոզում Հայաստանի այս շրջանում։  2007 թվականին իրականացված պեղումների ընթացքում վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։  Պատմական արձանագրություներում եկեղեցին առաջին անգամ հիշատակվել է Մխիթար Գոշի կողմից, վերջինս որոշ ժամանակ ապրել և աշխատել է Դադիվանքում: Վանական համալիրի առաջին շինությունները կառուցվել են 9-րդ դարում: Սակայն 12-րդ դարում համալիրը հրկիզվել է սելջուկ զավթիչների կողմից և վերականգնվել է ավելի քան երկու տասնամյակ անց: Համալիրն իր մեջ ներառում է երկու եկեղեցի, երկու մատուռ, միաբանական խցեր, գրատուն, սեղանատուն, հյուրատուն և այլ շինություններ: Վանքի գլխ...

Գանձասար վանական համալիր. Արցախ

  Գանձասարը 10-13 րդ դարերի վանական համալիրներից մեկն է, այն գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Գանձասար վանական համալիրն իր անվանումն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Աչքահաճո  Գանձասարի վանքը եղել է առաջնորդարան և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216–1238թթ. Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400– 1816 թթ. եղել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին:  VII–XVIII դարերու...

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը գտնվում է  Արցախի Հանրապետության  Շուշի քաղաքում: Այն կառուցվել է 1868-1887 թվականներին տեղի բնակիչների կողմից: Ճարտարապետը Սիմոն Տեր-Հակոբյանն է: Այն համարվում է Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնը՝  Գանձասարի  վանքից հետո: Ճարտարապետական ​​համալիրը բաղկացած է Ս. Ամենափրկիչ եկեղեցուց (1868-1887) և զանգակատնից (1858): Զանգակատան արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է ներկայիս եկեղեցուց տասը տարի առաջ: Այս անսովոր հանգամանքը (սովորաբար կառուցվում է եկեղեցին, հետո միայն՝  զանգակատունը) ենթադրում է, որ այստեղ եղել է XVIII դարում կառուցված եկեղեցի, դարձյալ Ղազանչեցոց անունով, սակայն, հավանաբար ոչ այդքան հարուստ ճարտարապետական արժեք ներկայացվող։ Այն քանդվել է և նրա տեղում կառուցվել է նոր, վեհաշուք տաճար: Արցախյան պատերազմը նոր էջ ստեղծեց Ղազանչեցոց եկեղեցու պատմության մեջ: 
Մեկ գավաթ սուրճ ու օրինական դժբախտություն բռի մեջ պահած, որն այդ պահին մահապատժի ենթարկվողի  դրոշ դարձած խեղդում էր հոգիս, երդվեցի կանգ առնել հենց այդ ակնթարթի մեջ, որ ապրեմ։ Այդ անեզր երկնքում չնչին էր թվում նվաստիս անշուքությունը, որ տակնուվրա էր անում ներսումս եղած կենդանի արարածին եւ վերածում առոչինչի, այնպիսի առոչինչի, որ փաստաթղթերին, իր կոչվածներին կարող էր դիպել, բայց ողջ մարմնիս դողերով անց էր կենում ու թունավորում միտքս ու, ուժը չկորցրած օրենք ասես,  շտամպվում մարմնիս, հետո նյարդիս ջիլերի վրա։ Մնացել էր երեսուն վրկ., տասներկու վրկ. ու վայրէջքն անխուսափելի էր թվում, որ այն ակնթարթում նման էր բժշկի կողմից կանխորոշվող ախտի, որին ինքս էի հասել։ Քայլերս մոտենում էին  հայատառ "բարի գալուստ" ին, որ , ասես  սփոփանք լինեին ինձ համար,   ձգեցի դեմքիս մկանները, որ պետք է ապահովեին մշտական ու սահուն դեմքիս ժպիտը եւ  ինձ բնորոշ թեթեւությամբ ընթացա մուտք տանող ուղիով։ Այդ վարձու ժպիտով, ասես, ոչինչ էի ուզում դարձնել մտքումս եղած հաշվեկշիռը։ Պետք է աննկատ դա...

Մարդկային պամտությունը` որպես երկխոսություն

Մարդկության ողջ պատմությունը երկխոսություն է: Երկխոսությունն առկա է այնքան, որքան մարդն է գոյելու: Մշակույթների փոխազդեցությունը, նրանց երկխոսությունը միջէթնիկ, ազգամիջյան հարաբերությունների կարգավորման, ընդհուպ զարգացման համար կարևոր հիմքերից է: Սակայն, կարող է լինել և հակառակը, եթե հասարակության մեջ կա միջէթնիկ լարվածություն, առավել ևս միջէթնիկ կոնֆլիկտներ, ապա մշակույթների միջև երկխոսությունն բարդանում է: Մշակութային փոխազդեցությունը կարող է սահմանափակ բնույթ կրել տվյալ մշակույթի ժողովրդի միջէթնիկ լարվածության դեպքում: Մշակութային փոխգործունեության գործընթացները առավել բարդ են, քան տիրող այն միամտաբար մոտեցման, որը ենթադրում է առավել զարգացած մշակույթից թափանցում պակաս զարգացած մշակույթ, ինչն իր հերթին տրամաբանորեն հանգեցնում է մշակութային փոխշփման պատմական առաջընթացի:   Ըստ Դանիլևսկու՝ մշակույթները զարգանում են մեկուսի և, ի սկզբանե, թշնամական են միմյանց հանդեպ: Վերջինս այս կամ այն տարբերակումների հիմքում նկատի է ունեցել «ժողովրդի ոգին»: «Երկխոսությունը մշակույթի հետ հաղորդակցու...

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Երաժշտության պատմության կապերը արվեստի այլ տեսակների հետ

Երաժշտությունը (հուն.՝ μουσική  [τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա է հուն.՝ μούσα - մուզա բառից) նույնպես մշակույթի ճյուղ է, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է։ Երաժշտությունը կարող ենք ասել, որ առաջացել է դեռևս պալեոլիթի ժամանակշրջանից ։ Քանի որ աշխարհի ողջ մարկությունը, այդ թվում անգամ առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ: Հետաքրքիրն այն է, որ ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար վերածվել է ամբողջ մարդկության կյանքի անբաժանելի մասը։     Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ, ինչի օրինակ կարող են ծառայել ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, որը չորս հազար տարեկան է։ Երաժշտությունը, ինչես որ ժամանակի ընթացքում մշ...

Մշակույթի ըմբռնումը. Մարդու մշակութաստեղծ գործունեության հետևանքները

1.1.Մշակույթի ըմբռնումը Մշակույթն այնպիսի երևույթ է, որի վերաբերյալ կարելի է անդադար, անվերջանալի մտքեր փոխանցել: Այս երևույթի մասին իրենց աշխատություններում խոսել են, թերևս, աշխարհի գրեթե բոլոր մտածող մարդիկ, ինչը հարց պարզապես չի կարող առաջացնել: Մշակույթն այդ մարդկանց, մեր և աշխարհում գոյություն ունեցող ամեն մի էակի գործունեության, գոյության փաստաթուղթն է, մեր էության հանրագումարը: Մենք հաղորդակից են լինում մշակույթի հետ անկախ մեր կամքից ու գիտակցականից: Մենք գիտենք, որ մշակույթը, լինի դա հոգևոր, նյութական, գեղարվեստական, խստորեն տարբերվում է բնության երևույթներից, քանի որ մշակույթի առարկան օժտված է այնպիսի հատկություններով, որոնք էլ մարդու գործունեության արդյունքն են, որոնց բնության առարկան չի կարող տիրապետել, քանի որ այդ հատկությունների ստեղծողն արդեն մարդն է, ի տարբերություն բնության: Այստեղ հարկավոր է հասկանալ, որ մարդուն դրդում է նման քայլի, այսինքն՝ ձևափոխել, վերափոխել, իրեն ենթարկել բնությանը, իր այս կամ այն պահանջմունքները: Այս համատեքստում կարևոր է նաև նշել այն, որ մշակույթ...

Միջմշակութային հաղորդակցում

Մշակույթը անքակտելիորեն կապված է մեր առօրյա կյանքի հետ: Որոշ մշակույթներ ունեն ազդեցության լայն շրջանակ և ավելի մեծ մարդկային զանգված են ընդգծում: Այլ մշակույթներ ներառում են մարդկանց փոքր խմբեր, որոնք կազմավորվում են որոշակի ընդհանուր հատկություններով կամ հետաքրքրություններով: Ավանդական ըմբռնումներին հակառակ, որպեսզի միշտ մշակույթների հետ հաղորդակցվենք, այսօր արդեն հարկ չկա դրա համար մեկնել այլ երկիր, ինչը պայմանավորված է աշխարհագրական գլոբալ փոփոխությունների հետ ( ԽՍՀՄ-ի փլուզում, տնտեսության միջազգայնացում և այլն) և գրեթե յուրաքանչյուր երկիր ներառում է բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ, հետևաբար նաև` նրանց մշակույթը: Վերջին տասնամյակի փոփոխությունները հիմնովին ձևափոխել են ողջ աշխարհը (օրինակ, տրանսպորտային տեխնոլոգիայի բարելավումը, հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը, տնտեսական գլոբալացումը և փոփոխությունները ներգաղթի մոդելում): Սա ձևափոխեց աշխարհի բնակչության կազմը, և ամենօրյա առնչությունները նոր մշակույթի հետ դառնում են բնական երևույթ: Եվ ներգաղթերի թվի աճին զուգահեռ մեծա...

Հալիձորի բերդ

Ուշ միջնադարի հայկական ճարտարապետական համալիր: Գտնվում է Կապան քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: 17-րդ դարի առաջին կեսին բերդի տարածքում գործում էր կուսանոց անապատ, որը պարսպատելուց հետո ծառայում էր որպես Մելիք Փարսադանյանների տոհմական ամրոց: 1720-ական թվականներին իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոնը: Հալիձորի բերդի մոտ Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը 1725-27թթ. ջախջախել են թուրքական մեծաթիվ զորքերին: Բերդի պարիսպներն ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Երկու կամարակապ մուտքերը գտնվում են հարավային և հյուսիսային պարիսպների մեջ: Միակ կլոր բուրգը գտնվում է ամրոցի հարավ արևմտյան անկյունում: Բերդում կան երկու եկեղեցի, տնտեսական և բնակելի շենքերի մնացորդներ: Եկեղեցիներից մեկը կառուցված է անմշակ բազալտի խոշոր քարերով: Ունի թաղածածկ դահլիճի հորինված, բեմի երկու կողմերում ավանդատները:  Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից կառուցված են երկհարկ գավիթներ: Տեղանքի թեքությունը մեղմելու նպատակով, հյուսիսային պարսպից մինչև արևելյան պարիս...

Թանահատի վանք

5-6-րդ դարերի հայկական ճարտարապետական հուշարձան, Սյունիքի նշանավոր վանական համալիր, գտնվում է Արևիս գյուղից հյուսիս, լեռնային բարձրադիր, տափարակ վայրում: Վանքի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերին: Ղևոնդ Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը: Գլխավոր եկեղեցին կոչվում է սբ Ստեփանոս նախավկա: Այն դրսից ու ներսից սրբաշատ, խոշոր կարմրավուն քարից կառուցված բազիլիկ շինություն է, բեմահարթակը տանիքի կողմից երիզված է եղել բեմահարթակով, որի վրա հենվել է տանիքի մի մասը: Եկեղեցին ունեցել է սրահ և ավանդատուն: Սյունասրահի խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Վանքին կից պահպանվել է գերեզմանատունը խաչքարերով ու տապանքարերով: Դրանցից մեկի վրա հազիվ նշմարվում են հայերեն եղծված գրեր:  1975թ. Թանահատի ավերակներում հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին, որից մեկում քրիստոնեական շրջանում տաշվել և տեղում խաչ է քանդվել: Թանահատը ներկայումս կիսավեր վիճակում է:

Անգեղակոթ

Անգեղակոթը Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն հարուստ է հնագիտական հուշարձաններով սկսած քարեդարյան հնագույն քարայր բնակատեղից մինչև մեր օրերը: Դրանից հատկապես նշանավոր են "Վարդան Զորավար" սրբավայրը, որտեղ ըստ ավանդության 451թ. կանգ են առել ճակատամարտից վերադառցող հոգնաբեկ հայ զինվորները:  Անգեղակոթը հարուստ է 9-19-րդ դարերի գեղաքանդակ խաչքարերով ու տապանքարերով, կոթողներով ու մոտ մեկ տասնյակ եկեղեցիներով: Դրանից նշանավոր են սբ Ստեփանոս կամ Պատիկ, սբ Հազարափրկիչ, սբ Վարդան, սբ Աստվածածին, ծաղկի Սուրբ, Սառենց Սուրբ եկեղեցիներն ու մատուռները: Ուշ միջնադարում Անգեղակոթը Մելիք Սաֆրազյանների մելիքության կենտրոնն էր: 1699թ. Իսրայել Օրու նախաձեռնությամբ Մելիք Սաֆրազի դղյակում հրավիրվել է Անգեղակոթի հայտնի ժողովը:

Բղենո նորավանք

Բղենո նորավանքը 10-ից 11-րդ դարերի Սյունիքի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է:  Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ, Որոտան գետի բարձրադիր անտառապատ ափին: Վանքն ունեցել է գրչատուն և հռչակված է եղել իր վարպետ գրիչներով: Մեծ համբավ էր վայելում հատկապես Հովհաննես գրիչը, որի ընդօրինակած ու նկարազարդ ՙԷջմիածնի Ավետարանը՚ պահվում է Երևանի մատենադարանում: Վանքն ունեցել է մեծ կալվածքներ: Ճարտարապետական հորինվածքի յուրօրինակությամբ ու բարձրարվեստ քանդակներով Բղենո նորավանքը դասվում է Հայաստանի եզակի հուշարձանների շարքին: 936թ. Ստեփանաս քահանան սպիտակ կրաքարից կառուցել է տալիս եկեղեցին, գավիթը, սրահն ու բորոտանոցը: 1056- 66թթ. Սյունիքի Գորիգոր 1-ին թագավորի հրամանով կապտավուն բազալտից կառուցվել է մի նոր եկեղեցի: Այն մեզ է հասել բազմաթիվ վերակառուցումներով ու ձևափոխումներով: Եկեղեցին պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, հյուսիսային և հարավային պատերի կամարակապ զույգ բացվածքներով, մեծ լուսամուտով և քարախոշոր աբսիդով:  Հետագայում եկեղեցուն կից կառուցվել են երկու սենյակներ: Եկեղեցու շքամուտքը ...

Զորաց քարեր  (Քարահունջ)

Քարահունջ, “Զորաց քարեր”, հնավայրը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, Երևան-Մեղրի մայրուղու աջ մասում: Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու այս հնավայրում մեր թվարկությունից 7500 տարի առաջ եղել է Արաստծո սրբավայրը և ստղադիտարանը: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ բացվել է մ.թ.ա. 3-րդ - 1-ին հազարամյակների դամբարաններ: Պահպանվել են բնակելի տների և այլ շինությունների հետքեր: Հնավայրը շատ նմանություններ ունի արևմտաեվրոպական մեգալիթյան կառույցների, մասնավորապես, անգլիական Սթոունհենջի (Քարահունջ) հետ: Քարահունջը զբաղեցնում է հսկայական տարածք և պեղումներին այստեղ դեռ շատ անակնկալներ կարող են մատուցել:

Տաթևի վանական համալիր, Տաթևի Մեծ անապատ

Տաթևի վանական համալիր Հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան, վանական համալիր: Գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906թ. կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու դամբարանը: Այս հիմնական կառույցներից զատ, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ էր իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը:  Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Տաթևի Մեծ անապատ Տաթևի անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, «Սատանի» կամուրջի մոտ, Տաթևի վանքի հարավ-արևմտյան կողմում, Տաթևի ձորի և Որոտանի միախառնվելու տեղում։ Այն կառուցվել է 1613թ և հանդիս...