К основному контенту

Сообщения

Դադիվանք. Արցախ

  Դադիվանքը Արցախի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է: Այն կառուցվել է 9-13-րդ դարերում: Եկեղեցին գտնվում է Դադիվան լեռան լանջին, Լեռնային Ղարաբաղի Դադիվանք գյուղի մոտակայքում: Այն կոչվել է նաև Խութավանք, քանի որ կառուցվել է խութի՝ բլրի վրա: Ըստ սվանդության՝ եկեղեցին հիմնվել է 1-ին դարում՝ Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից, որը քրիստոնեություն էր քարոզում Հայաստանի այս շրջանում։  2007 թվականին իրականացված պեղումների ընթացքում վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։  Պատմական արձանագրություներում եկեղեցին առաջին անգամ հիշատակվել է Մխիթար Գոշի կողմից, վերջինս որոշ ժամանակ ապրել և աշխատել է Դադիվանքում: Վանական համալիրի առաջին շինությունները կառուցվել են 9-րդ դարում: Սակայն 12-րդ դարում համալիրը հրկիզվել է սելջուկ զավթիչների կողմից և վերականգնվել է ավելի քան երկու տասնամյակ անց: Համալիրն իր մեջ ներառում է երկու եկեղեցի, երկու մատուռ, միաբանական խցեր, գրատուն, սեղանատուն, հյուրատուն և այլ շինություններ: Վանքի գլխավոր եկեղեցին
Недавние сообщения

Գանձասար վանական համալիր. Արցախ

  Գանձասարը 10-13 րդ դարերի վանական համալիրներից մեկն է, այն գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Գանձասար վանական համալիրն իր անվանումն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Աչքահաճո  Գանձասարի վանքը եղել է առաջնորդարան և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216–1238թթ. Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400– 1816 թթ. եղել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին:  VII–XVIII դարերում Գանձասարի կա

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը գտնվում է  Արցախի Հանրապետության  Շուշի քաղաքում: Այն կառուցվել է 1868-1887 թվականներին տեղի բնակիչների կողմից: Ճարտարապետը Սիմոն Տեր-Հակոբյանն է: Այն համարվում է Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնը՝  Գանձասարի  վանքից հետո: Ճարտարապետական ​​համալիրը բաղկացած է Ս. Ամենափրկիչ եկեղեցուց (1868-1887) և զանգակատնից (1858): Զանգակատան արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է ներկայիս եկեղեցուց տասը տարի առաջ: Այս անսովոր հանգամանքը (սովորաբար կառուցվում է եկեղեցին, հետո միայն՝  զանգակատունը) ենթադրում է, որ այստեղ եղել է XVIII դարում կառուցված եկեղեցի, դարձյալ Ղազանչեցոց անունով, սակայն, հավանաբար ոչ այդքան հարուստ ճարտարապետական արժեք ներկայացվող։ Այն քանդվել է և նրա տեղում կառուցվել է նոր, վեհաշուք տաճար: Արցախյան պատերազմը նոր էջ ստեղծեց Ղազանչեցոց եկեղեցու պատմության մեջ: 
Մեկ գավաթ սուրճ ու օրինական դժբախտություն բռի մեջ պահած, որն այդ պահին մահապատժի ենթարկվողի  դրոշ դարձած խեղդում էր հոգիս, երդվեցի կանգ առնել հենց այդ ակնթարթի մեջ, որ ապրեմ։ Այդ անեզր երկնքում չնչին էր թվում նվաստիս անշուքությունը, որ տակնուվրա էր անում ներսումս եղած կենդանի արարածին եւ վերածում առոչինչի, այնպիսի առոչինչի, որ փաստաթղթերին, իր կոչվածներին կարող էր դիպել, բայց ողջ մարմնիս դողերով անց էր կենում ու թունավորում միտքս ու, ուժը չկորցրած օրենք ասես,  շտամպվում մարմնիս, հետո նյարդիս ջիլերի վրա։ Մնացել էր երեսուն վրկ., տասներկու վրկ. ու վայրէջքն անխուսափելի էր թվում, որ այն ակնթարթում նման էր բժշկի կողմից կանխորոշվող ախտի, որին ինքս էի հասել։ Քայլերս մոտենում էին  հայատառ "բարի գալուստ" ին, որ , ասես  սփոփանք լինեին ինձ համար,   ձգեցի դեմքիս մկանները, որ պետք է ապահովեին մշտական ու սահուն դեմքիս ժպիտը եւ  ինձ բնորոշ թեթեւությամբ ընթացա մուտք տանող ուղիով։ Այդ վարձու ժպիտով, ասես, ոչինչ էի ուզում դարձնել մտքումս եղած հաշվեկշիռը։ Պետք է աննկատ դարձնեի նվազ քաշս ու գունա

Մարդկային պամտությունը` որպես երկխոսություն

Մարդկության ողջ պատմությունը երկխոսություն է: Երկխոսությունն առկա է այնքան, որքան մարդն է գոյելու: Մշակույթների փոխազդեցությունը, նրանց երկխոսությունը միջէթնիկ, ազգամիջյան հարաբերությունների կարգավորման, ընդհուպ զարգացման համար կարևոր հիմքերից է: Սակայն, կարող է լինել և հակառակը, եթե հասարակության մեջ կա միջէթնիկ լարվածություն, առավել ևս միջէթնիկ կոնֆլիկտներ, ապա մշակույթների միջև երկխոսությունն բարդանում է: Մշակութային փոխազդեցությունը կարող է սահմանափակ բնույթ կրել տվյալ մշակույթի ժողովրդի միջէթնիկ լարվածության դեպքում: Մշակութային փոխգործունեության գործընթացները առավել բարդ են, քան տիրող այն միամտաբար մոտեցման, որը ենթադրում է առավել զարգացած մշակույթից թափանցում պակաս զարգացած մշակույթ, ինչն իր հերթին տրամաբանորեն հանգեցնում է մշակութային փոխշփման պատմական առաջընթացի:   Ըստ Դանիլևսկու՝ մշակույթները զարգանում են մեկուսի և, ի սկզբանե, թշնամական են միմյանց հանդեպ: Վերջինս այս կամ այն տարբերակումների հիմքում նկատի է ունեցել «ժողովրդի ոգին»: «Երկխոսությունը մշակույթի հետ հաղորդակցումն է

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակարևորը՝ երաժշտ

Երաժշտության պատմության կապերը արվեստի այլ տեսակների հետ

Երաժշտությունը (հուն.՝ μουσική  [τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա է հուն.՝ μούσα - մուզա բառից) նույնպես մշակույթի ճյուղ է, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է։ Երաժշտությունը կարող ենք ասել, որ առաջացել է դեռևս պալեոլիթի ժամանակշրջանից ։ Քանի որ աշխարհի ողջ մարկությունը, այդ թվում անգամ առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ: Հետաքրքիրն այն է, որ ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար վերածվել է ամբողջ մարդկության կյանքի անբաժանելի մասը։     Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ, ինչի օրինակ կարող են ծառայել ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, որը չորս հազար տարեկան է։ Երաժշտությունը, ինչես որ ժամանակի ընթացքում մշակույթի այս կամ այն