Skip to main content

Posts

Showing posts with the label Հարցազրույց

Հարցազրույց քանդակագործ Արա Շիրազի հետ.

Մշակութաբանի ոգով ապրելու միտքը առաջին կուրսի մշակութաբաններիս հետապնդում էր անդադար, ձգտում էինք թափանցել արվեստի մարդու ոգու մեջ:  Որոշեցինք գրոհ կազմակերպել ժամանակի ստեղծագործող արվեստագետների արվեստանոցներ. Արա Շիրազ Կարծում ենք՝ շատերին կհետաքրքրի, թե ինչպե՞ս եք սկսել Ձեր ստեղծագործական ուղին: Ո՞րն է եղել Ձեր առաջին քայլը:   Արա Շիրազ: (Չեք պատկերացնի՝ որքան եմ պատասխանել այս հարցին): Նախ՝ սկսեմ Մոսկվայից: Ինչու՞ Մոսկվայից, որովհետև մայրս 1949 թ. գնաց Մոսկվա սովորելու, այսպես ասած, բարձրագույն գրական կուրսեր էր կոչվում Գորկու անվան, որը Հայաստանից հրավիրում էր բանաստեղծների, գրողների, որոնք հիմնականում 2 տարի կամ դեռ ավելի այնտեղ էին մնում՝ նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով: Եվ ես էլ տատիկիս հետ  1949-1951 թվականներին Մոսկվայում էի: Այնտեղ ընդամենը 8  տարեկան երեխա եմ եղել, երբ գնացի ճամբար, որը ուներ նկարչության, քանդակագործության և այլ խմբակներ: Ահա հենց այստեղ է, որ միշտ ասում ե...