К основному контенту

Сообщения

Сообщения за 2016

Մանկական հիշողություններ.

Մանկական հիշողությունները կապված են գեղեցիկի /արվեստի/  ընկալման հետ:   Յուրաքանչյուր մարդ երեխա է՝ լինի նա երեք, թե երեսուն տարեկան: Նրա հոգին, էությունը մշտապես ձգտում է դեպի խնամություն ու հոգատարություն, մարդ-անհատը կարիք ունի քնքշության ու ուշադրության, իսկ այս երևույթների հանդեպ նրա ընկալումները առավել վառ ամրանում են մանկան տարիքում: Բոլորս էլ մեր կյանքի ընթացքը, մեր առաջին ՛՛երթուղին՛՛ սկսում ենք այդ կետից: Մարդկային փխրուն հոգին մուտք է գործում աշխարհ ու հաղորդակից դառնում արտաքին աշխարհի հետ, որն իր առջև ներկայանում է իր ողջ ամբարով / բարու ու չարի, գեղեցիկ ու տգեղի/:   Հիրավի, պատահական չէ, որ մարդն առավել պաշտպանության ու խնամքի ներքո է ձևավորվում մանկան շրջանում, քանի որ նրա և՛ մարմինը և՛ հոգին կարիք ունեն այդ ամենին: Հետևապես, մանկան ձևավորման ընթացքում մեծ է ծնողի, մոր ու միջավայրի լուրջ վերաբերմունքը: Իսկ դաստիարակության գործում անչափելի մեծ է գեղագիտական դաստիարակության դերն ու նշանակությունը: Գեղեցիկի հանդեպ սերն ու գորովը պետք է ողողեն նրան դեռ վաղ տարիքից:    Գե

Էսսե. Կ. Մալևիչ, Սև քառակուսի

  Կ. Մալևիչը կերպարվեստի այն հետաքրքիր ստեղծագործողներից է, ում աշխատանքների որակումը լի է տարակարծիքներով: Մալևիչը փիլիսոփա-նկարիչ է, իր արվեստի վերլուծաբանը: Անշուշտ, այս ստեղծագործողը վրձնել կամ այլ կերպ՝ ծնունդ է տվել մի շարք աշխատանքների, որոնք բազմաբնույթ են ընկալման, մեկնաբանման տեսանկյունից,  խիստ սուբյեկտիվ են: Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» կտավը կարելի է դիտել միայն վերջինիս կողմից ստեղծած սուպրեմատիզմ ուղղության շրջանակներում, միայն այդպես: Մալևիչի համար իր «Սև քառակուսին» մաքուր ֆորմայի խորհրդանիշն է, նրա համար այն հանդիսանում է բացարձակ Ոչինչ: Ըստ Մալևիչի հարթ սպիտակ մակերեսը ցույց է տալիս տիեզերական տարածության անծայրությունը:    Եթե մեկ այլ նկարչի աշխատանքները վերլուծելիս ունենում ենք կոնկրետ պատկերման ֆիգուրներ, որոշակի հոգեկան մթնոլորտի առկայություն, այս կամ այն չափով տվյալ ժամանակաշրջանը նկարագրող հանգամանք, ապա այստեղ բոլորովին այլ է: Անշուշտ մեր առջև առկա է կտավի պատկերման ժամանակաշրջանը (1915թ.), վերջինին բնորոշ հոգեբանա-քաղաքական խնդիրները, որոնցում կարող