К основному контенту

Сообщения

Сообщения за июня 6, 2021
Մեկ գավաթ սուրճ ու օրինական դժբախտություն բռի մեջ պահած, որն այդ պահին մահապատժի ենթարկվողի  դրոշ դարձած խեղդում էր հոգիս, երդվեցի կանգ առնել հենց այդ ակնթարթի մեջ, որ ապրեմ։ Այդ անեզր երկնքում չնչին էր թվում նվաստիս անշուքությունը, որ տակնուվրա էր անում ներսումս եղած կենդանի արարածին եւ վերածում առոչինչի, այնպիսի առոչինչի, որ փաստաթղթերին, իր կոչվածներին կարող էր դիպել, բայց ողջ մարմնիս դողերով անց էր կենում ու թունավորում միտքս ու, ուժը չկորցրած օրենք ասես,  շտամպվում մարմնիս, հետո նյարդիս ջիլերի վրա։ Մնացել էր երեսուն վրկ., տասներկու վրկ. ու վայրէջքն անխուսափելի էր թվում, որ այն ակնթարթում նման էր բժշկի կողմից կանխորոշվող ախտի, որին ինքս էի հասել։ Քայլերս մոտենում էին  հայատառ "բարի գալուստ" ին, որ , ասես  սփոփանք լինեին ինձ համար,   ձգեցի դեմքիս մկանները, որ պետք է ապահովեին մշտական ու սահուն դեմքիս ժպիտը եւ  ինձ բնորոշ թեթեւությամբ ընթացա մուտք տանող ուղիով։ Այդ վարձու ժպիտով, ասես, ոչինչ էի ուզում դարձնել մտքումս եղած հաշվեկշիռը։ Պետք է աննկատ դարձնեի նվազ քաշս ու գունա