Skip to main content

Posts

Showing posts with the label Մշակութային ակնարկ

Մարդկային պամտությունը` որպես երկխոսություն

Մարդկության ողջ պատմությունը երկխոսություն է: Երկխոսությունն առկա է այնքան, որքան մարդն է գոյելու: Մշակույթների փոխազդեցությունը, նրանց երկխոսությունը միջէթնիկ, ազգամիջյան հարաբերությունների կարգավորման, ընդհուպ զարգացման համար կարևոր հիմքերից է: Սակայն, կարող է լինել և հակառակը, եթե հասարակության մեջ կա միջէթնիկ լարվածություն, առավել ևս միջէթնիկ կոնֆլիկտներ, ապա մշակույթների միջև երկխոսությունն բարդանում է: Մշակութային փոխազդեցությունը կարող է սահմանափակ բնույթ կրել տվյալ մշակույթի ժողովրդի միջէթնիկ լարվածության դեպքում: Մշակութային փոխգործունեության գործընթացները առավել բարդ են, քան տիրող այն միամտաբար մոտեցման, որը ենթադրում է առավել զարգացած մշակույթից թափանցում պակաս զարգացած մշակույթ, ինչն իր հերթին տրամաբանորեն հանգեցնում է մշակութային փոխշփման պատմական առաջընթացի:   Ըստ Դանիլևսկու՝ մշակույթները զարգանում են մեկուսի և, ի սկզբանե, թշնամական են միմյանց հանդեպ: Վերջինս այս կամ այն տարբերակումների հիմքում նկատի է ունեցել «ժողովրդի ոգին»: «Երկխոսությունը մշակույթի հետ հաղորդակցու...

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Երաժշտության պատմության կապերը արվեստի այլ տեսակների հետ

Երաժշտությունը (հուն.՝ μουσική  [τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա է հուն.՝ μούσα - մուզա բառից) նույնպես մշակույթի ճյուղ է, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է։ Երաժշտությունը կարող ենք ասել, որ առաջացել է դեռևս պալեոլիթի ժամանակշրջանից ։ Քանի որ աշխարհի ողջ մարկությունը, այդ թվում անգամ առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ: Հետաքրքիրն այն է, որ ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար վերածվել է ամբողջ մարդկության կյանքի անբաժանելի մասը։     Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ, ինչի օրինակ կարող են ծառայել ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, որը չորս հազար տարեկան է։ Երաժշտությունը, ինչես որ ժամանակի ընթացքում մշ...

Մշակույթի ըմբռնումը. Մարդու մշակութաստեղծ գործունեության հետևանքները

1.1.Մշակույթի ըմբռնումը Մշակույթն այնպիսի երևույթ է, որի վերաբերյալ կարելի է անդադար, անվերջանալի մտքեր փոխանցել: Այս երևույթի մասին իրենց աշխատություններում խոսել են, թերևս, աշխարհի գրեթե բոլոր մտածող մարդիկ, ինչը հարց պարզապես չի կարող առաջացնել: Մշակույթն այդ մարդկանց, մեր և աշխարհում գոյություն ունեցող ամեն մի էակի գործունեության, գոյության փաստաթուղթն է, մեր էության հանրագումարը: Մենք հաղորդակից են լինում մշակույթի հետ անկախ մեր կամքից ու գիտակցականից: Մենք գիտենք, որ մշակույթը, լինի դա հոգևոր, նյութական, գեղարվեստական, խստորեն տարբերվում է բնության երևույթներից, քանի որ մշակույթի առարկան օժտված է այնպիսի հատկություններով, որոնք էլ մարդու գործունեության արդյունքն են, որոնց բնության առարկան չի կարող տիրապետել, քանի որ այդ հատկությունների ստեղծողն արդեն մարդն է, ի տարբերություն բնության: Այստեղ հարկավոր է հասկանալ, որ մարդուն դրդում է նման քայլի, այսինքն՝ ձևափոխել, վերափոխել, իրեն ենթարկել բնությանը, իր այս կամ այն պահանջմունքները: Այս համատեքստում կարևոր է նաև նշել այն, որ մշակույթ...

Էսսե. Կ. Մալևիչ, Սև քառակուսի

  Կ. Մալևիչը կերպարվեստի այն հետաքրքիր ստեղծագործողներից է, ում աշխատանքների որակումը լի է տարակարծիքներով: Մալևիչը փիլիսոփա-նկարիչ է, իր արվեստի վերլուծաբանը: Անշուշտ, այս ստեղծագործողը վրձնել կամ այլ կերպ՝ ծնունդ է տվել մի շարք աշխատանքների, որոնք բազմաբնույթ են ընկալման, մեկնաբանման տեսանկյունից,  խիստ սուբյեկտիվ են: Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» կտավը կարելի է դիտել միայն վերջինիս կողմից ստեղծած սուպրեմատիզմ ուղղության շրջանակներում, միայն այդպես: Մալևիչի համար իր «Սև քառակուսին» մաքուր ֆորմայի խորհրդանիշն է, նրա համար այն հանդիսանում է բացարձակ Ոչինչ: Ըստ Մալևիչի հարթ սպիտակ մակերեսը ցույց է տալիս տիեզերական տարածության անծայրությունը:    Եթե մեկ այլ նկարչի աշխատանքները վերլուծելիս ունենում ենք կոնկրետ պատկերման ֆիգուրներ, որոշակի հոգեկան մթնոլորտի առկայություն, այս կամ այն չափով տվյալ ժամանակաշրջանը նկարագրող հանգամանք, ապա այստեղ բոլորովին այլ է: Անշուշտ մեր առջև առկա է կտավի պատկերման ժամանակաշրջանը (1915թ.), վերջինին բնորոշ հոգեբանա-քաղաքական խնդիրնե...

Պետական օրհներգեր

  Այսօր բոլոր պետություններն էլ ունեն պետական օրհներգ: Բառն արդեն հուշում է, որ օրհներգն օրհնության ու փառաբանության երգ է՝ նվիրված հայրենիքին: Խորհրդանիշն ազգի կարևորագույն երևույթներից է։ Այն ամփոփում է մարդու անցած ճանապարհը և նախանշում ապագան : Խորհրդանիշը նաև մեծ նշանակություն ունի սերունդների համար : Օրհներգում կարելի շատ բան փնտրել և շատ բան գտնել յուրաքանչյուր ազգային նկարագրի, մտածողության, ձևավորված գիտակցության տեսանկյունից: Ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ կերտում է իր տեսակին բնորոշ մշակույթ, այնպես էլ օրնհերգը, որպես մշակույթի կարևոր բաղադրատարր, յուրահատուկ է և ստեղծված է ծառայելու հենց այդ ժողովրդին կամ ազգին: Եթե փորձենք թափանցել այդ ժողովուրդների օրհներգներում առկա բառային խաղերի, հնչող երաժշտության մեջ,ապա ինքներս մեզ համար շատ բան կնկատենք, ընդ որում՝ գուցե յուրաքանչյուրս յուրովի ընկալի ու իր համար առաջնային ու երկրորդական գտնի: Այսպես, աշխատանքում ընդգրկել եմ մի քանի պետական օրհներգեր, որոնք հնարավորություններիս սահմաններում  վերլուծել...