-Կես խորանարդ մնաց ընթանամ: -Կարծում էի՝ ավելի խելամիտ կգտնվես, ի վերջո, կդադարես քո այդ անմիտ դասական հաշվարկների սովորույթից: Տեսնում եմ, ժամանակի մեքենան անպտուղ է ընթացել: _Կարծում եմ, եղբայր, քո դեպքում նույնպես. շարունակում ես շաղախել մարսողական համակարգիդ հիմքից դուրս եկող հնչյունների համաստեղություն ու տարածել այստեղ-այնտեղ... - Տեսնում եմ՝ տարիները սողունային սովորույթներին հաղթել չկարողացան: -Եթե հաշվի առնենք մարդկային սովորույթներից մեկը, հեռվից ես եկել, էլ չասեմ տարիներ են անցել. ողջագուրվել է պետք, մարդիկ ենք ի վերջո... Նա ծերացել էր: Փողոցում հանդարտ քայլքս էի անում, երբ մեքենայի վարորդի ջղաձգված ու շտապողական հայացք նկատեցի: Ես մտաբերեցի այդ մարդուն: Նա մեկն էր իմ ուսուցիչներից: Ծերացել էր. հիրավի, բոլորիս գլխով էլ կգա-կգնա, մի՞թե այդքան արագ, այդքան անսպասելի կամ գուցե սպասելի՞... մարդիկ սիրում են սեթևեթանք ընդհանրապես. ասում են՝ անսպասելի, երբ գիտեն այդ մարդու երակներով հոսած վերջին գույժը: Ապա ո՞ւմ է հարկավոր այդ չբերրի զարմանքն ու տարակուսանք...