Մանկական հիշողությունները կապված են գեղեցիկի /արվեստի/ ընկալման հետ: Յուրաքանչյուր մարդ երեխա է՝ լինի նա երեք, թե երեսուն տարեկան: Նրա հոգին, էությունը մշտապես ձգտում է դեպի խնամություն ու հոգատարություն, մարդ-անհատը կարիք ունի քնքշության ու ուշադրության, իսկ այս երևույթների հանդեպ նրա ընկալումները առավել վառ ամրանում են մանկան տարիքում: Բոլորս էլ մեր կյանքի ընթացքը, մեր առաջին ՛՛երթուղին՛՛ սկսում ենք այդ կետից: Մարդկային փխրուն հոգին մուտք է գործում աշխարհ ու հաղորդակից դառնում արտաքին աշխարհի հետ, որն իր առջև ներկայանում է իր ողջ ամբարով / բարու ու չարի, գեղեցիկ ու տգեղի/: Հիրավի, պատահական չէ, որ մարդն առավել պաշտպանության ու խնամքի ներքո է ձևավորվում մանկան շրջանում, քանի որ նրա և՛ մարմինը և՛ հոգին կարիք ունեն այդ ամենին: Հետևապես, մանկան ձևավորման ընթացքում մեծ է ծնողի, մոր ու միջավայրի լուրջ վերաբերմունքը: Իսկ դաստիարակության գործում անչափելի մեծ է գեղագիտական դաստիարակության դերն ու նշանակությունը: Գեղեցիկի հանդեպ սերն ու գորովը պետք է ողողեն նրան դեռ վաղ տ...