Հեղինակ ՝ Ռենե Ֆրանսուա Օգյուստ Ռոդեն Անվանումը ՝ «Մտածողը» Ուղղությունը ՝ռեալիզմ Թեմա՝ Դանթե Ալիգերի Նյութը ՝ Բրոնզ, մարմար Չափը՝ 1, 89 մ x 98 սմ x 1, 40մ Թվագրությունը ՝ 1879-1900 Առարկայի պատմությունը : «Մտածողը» (ֆր. Le Penseur) ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի, ով նոր ուղիներ հարթեց կերպարվեստի համար, խորտակեց, այսպես ասենք, պաշտոնական արվեստի մեռած սխեմաները, հազվագյուտ աշխատանքներից է: Այս աշխատանքը անձնավորում է մտքի կենտրոնացած որոնող ուժ, մտորումների խորություն, որոնք արտահայտվում են նրա ամբողջ կեցվածքում, հզոր մկանների լարվածության մեջ, նրա ճակատի խոր կնճիռներում: «Մտածողը» իր զուգահեռը գտավ գրականության մեջ, մասնավորապես ասոցացվեց Շեքսպիրյան Համլետի կերպարի հետ: Սա գիտակցության եկող մարդու խորհրդանիշն էր, որը պետք է հուզեր շատերին: Այն Փարիզյան պանթեոնի դիմաց դիմավորում է նշանավոր ֆրանցիացիների գերեզման այցելողներին: Քանդակագործի մահից հետո արձանը տեղադրվեց նրա գերեզմանին, իր թաղամասի այգում: 1922 թվականից քանդա...