Հույսի մի դուռ է ինձ հարկավոր... Ես շատ եմ փնտրել, շատ եմ որոնել... Գտել եմ, անշուշտ, բայց, ամեն անգամ, ոչ ամբողջական . Թե գույն էր անծանոթ, թե բացվելն էր աղմկոտ, թե... Ուզում եմ գտնեմ, մարդիկ հասկացե'ք, Ներկել եմ ուզում ես վառ գույներով, Կստեղծեմ աշխարհ իր վառ պարտեզով... Հույսի մի դուռ է ինձ հարկավոր, Որ սևը դարձնեմ ալ վարդ բյուրավետ, Ախտը կբուժեմ` վարդով կհմայեմ, Իսկ թե ցանկանա ախտը , դո'ւք վկա, Կմնա ինձ հետ ու իր ապրածով խորհուրդներ կտա... Հույսի մի դուռ է ինձ հարկավոր, Որ գտնենք բարուն ու պարտեզ բերենք Ամեն մի գողի, ամեն ստահակի, սնահավատի... Ախտը կբուժի վերքերը նրանց, Վարդը կբուրի անուշ մի հոտով: Իսկ, թե հավաքվենք բոլորս մի օր Ու ճամփա ընկնենք մեր ստեղծած շարքով, Հաղթող կդառնանք համայն աշխարհին, Դուրս գալով վստահ մեր կերտած դռնով... 11.09.11