К основному контенту

Сообщения

Сообщения за апреля 28, 2013

29.03.13

   Թևե՞ր են հարկավոր կյանքի փշոտ հոսանքները շրջանցելու համար, պատրանք ստեղծի՛ր.... Ուղին քո հարթի՛ր ու առաջ ընթացի՛ր... Վերցրու  մի անզեն թղթե կտոր եւ այնտեղ երփներանգ դաշտերով արահետ ստեղծի՛ր, ծաղկեցրո՛ւ և ծաղկի՛ր դու այդ ամենի ներքո, զգա՛ ու հավատա՛, որ այն է իրականը եւ երանելին, այն է նպատակը կյանքիդ, հիրավի՜..... Կյանքիդ, որ թվացյալ է կարծես քեզ համար, թվացյալ հետքերով լեցուն մի աշխարհ, որ կանէանա մի նոր աշխարհում: Այդ ժամ պատրանքները կզիջեն քայլերն իրենց հներին կանխորոշված, բայց՝ ոչ արդարցված: Դարերի խորքից բխող պատրանքներն ընդունի՛ր հաղթանակով, զղջա՛, բայց ծնկի մի՛ եկ. առաջ ընթացի՛ր դեպ նոր մի պատրանք.....    Գտի՛ր կյանքիդ հնամաշ ձեռագրերը եւ կորցրու, ոչնչացրււ ընդմի՛շտ, առհավե՛տ, թե չեն վերանա՝ նորն ստեղծի նույն ձեռագրի վրա. ինչպես արվեստագետն է միևնույն կտավն այնքան փոփոխում, այնքան աշխատում, մինչև կստեղծի իր հոգուն արժան ու հոգու հետ բանակցած գործը պատրաստի, կստեղծի նա վստահ ու կներկայանա հավուր ամենքին, ամե՜ն ամենքին.....    Պատրանք դո՛ւ ստեղծիր պատրանքների աշխարհում.... եւ