Skip to main content

Միջմշակութային հաղորդակցում


Մշակույթը անքակտելիորեն կապված է մեր առօրյա կյանքի հետ: Որոշ մշակույթներ ունեն ազդեցության լայն շրջանակ և ավելի մեծ մարդկային զանգված են ընդգծում: Այլ մշակույթներ ներառում են մարդկանց փոքր խմբեր, որոնք կազմավորվում են որոշակի ընդհանուր հատկություններով կամ հետաքրքրություններով: Ավանդական ըմբռնումներին հակառակ, որպեսզի միշտ մշակույթների հետ հաղորդակցվենք, այսօր արդեն հարկ չկա դրա համար
մեկնել այլ երկիր, ինչը պայմանավորված է աշխարհագրական գլոբալ փոփոխությունների հետ ( ԽՍՀՄ-ի փլուզում, տնտեսության միջազգայնացում և այլն) և գրեթե յուրաքանչյուր երկիր ներառում է բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ, հետևաբար նաև` նրանց մշակույթը: Վերջին տասնամյակի փոփոխությունները հիմնովին ձևափոխել են ողջ աշխարհը (օրինակ, տրանսպորտային տեխնոլոգիայի բարելավումը, հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը, տնտեսական գլոբալացումը և փոփոխությունները ներգաղթի մոդելում): Սա ձևափոխեց աշխարհի բնակչության կազմը, և ամենօրյա առնչությունները նոր մշակույթի հետ դառնում են բնական երևույթ: Եվ ներգաղթերի թվի աճին զուգահեռ մեծանում է նաև տարբեր մշակույթի ներկայացուցիչների շփման քանակը:
  Մինչմշակութային հաղորդաակցումը որևէ մշակույթում ստեղծված ուղերձի փոխանցումն է մեկ այլ մշակույթ: Մշակույթը բարդ վերացական հասկացություն է, որն ընդգրկում է մարդկային կյանքի բազում ոլորտներ: Այն հանրության կողմից ընդունված սովորությունների, ոևնակությունների, վարքի մոդելների մի ամբողջություն է, որը պահպանվում, զարգանում և փոխանցվում է սերնդեսերունդ:
Մշակույթի հիմնական տարրերն են`
1. Արժեքների համակարգը, որը յուրաքանչյուր մշակույթի հիմքն է և ձևավորվում է բարքի սկզբունքները:
Տվյալ համակարգն է որոշում, թե ինչն է ճիշտ, ընդունելի, էական որոշակի մշակույթի շրջանակներում:
2. Աշխատանքի վայրում և կենցաղում անհատի ստանձնած դերերը, ինչպես նաև կարգավիճակները շատ կարևոր են այն մշակույթի համար, որտեղ ապրում և գործում է տվյալ անհատը:
3. Կրոնական ավանդույթի կարևորությունն այն է, որ կարող է ուղղակիորեն ազդել բիզնեսի վարման ձևերի գործարար հաղորդակցության վրա:
Դառնալով որևէ տիպի մշակութային հաղորդակցման մասնակից, մարդիկ փոխազդվում են այլ մշակույթի ներկայացուցիչերի հետ, որոնք խիստ տարբերվում են միմյանցից: Լեզվի, ազգային խոհանոցի, հագուստի, հասարակական վարքի նորմերի, աշխատանքի նկատմամբ մոտեցումների և այլ տարբերակիչ գծերի պատճառով տարբեր մշակույթի ներկայացուցիչների միջև հաղորդակցումն ավելի է բարդանում, իսկ երբեմն էլ` դառնում է անհնարին: Մշակութային հաղորդակցմանը պատրաստ լինելու համար պետք է նկատի ունենալ, որ մշակույթի և
հաղորդակցման միջև սերտ կապ կա, քանի որ հաղորդակցման հենքը հենց մշակույթն է: Մենք` մարդկայի արարածներս, աշխարհին նայում ենք այն ըմբռնումների, հասկացությունների, գաղափարների, ‹‹պիտակների›› միջոցով, որոնք ստեղծվում են տվյալ մշակույթի շնորհիվ: Մեր հաղորդակցման ձևը լեզուն է, իսկ ոչ խոսքային հաղորդակցումը` մեր մշակույթի գործառույթներն ու արձագանքները: Այլ մշակույթի պատկանող մարդու խոսքն ու
գործողություններն ընկալելու համար անհրաժեշտ է ծանոթանալ նրա աշխարհընկալմանը: Մշակույթի և հաղորդակցման հարաբերությունը փոխադարձ է, մեկի ազդեցությունը մյուսի վրա անընդհատ է և անխուսափելի:
Այն, թե ինչ ենք անում մենք, ինչպես ենք անում, ինչ ենք նկատում և արհամարհում, ինչի շուրջ ենք մտածում, կախված է մեր մշակույթից, և, թե արդյոք մեկի մեջ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող փոփոխություններ
առաջացնել մյուսում:
Տարբեր մշակույթերի միջև փոխազդեցությունը կոչվում է միջմշակութային հաղորդակցում, որը նշանակում է երկու և ավելի մշակույթների և նրանց գործունեության արդյունքների փոխանակում, որն իրականանում է տարբեր եղանակներով: Այս փոխանակությունը կարող է իրականանալ ինչպես քաղաքական, այնպես էլ` միջանձնային հաղորդակցման միջոցով (առօրյա կյանքում, ընտանիքում, այսինքն` ոչ պաշտոնական հաղորդակցման ընթացքում ):
Միջմշակութային հաղորդակցման ամերիկացի խոշորագույն մտածող Էռնեստ Հոլլը պնդում է, որ հաղորդակցությունը մշակույթ է և հակառակը` մշակույթը հաղորդակցություն է: Նման ըմբռնումներից ելնելով` արևմտյան գիտնականները մշակույթը ներկայացնում են որպես սառցաբեկոր, որի հիմքում ընկած են մշակութային արժեքներն ու նորմերը, իսկ նրանց վերևում մարդու անհատական բարքն է: Միջմշակութային հաղորդակցման հետ կապված հիմնական դժվարությունը մշակութային այն բազմազանությունն է, որն ազդում է ընկալման գործընթացի
վրա, քանի որ ուղերձի հետ տեղ է փոխանցվում նաև տվյալ անձի ինքնատիպությունը, մշակույթի տարրերը: Երբ ուղերձը հասնում է իր հասցեատիրոջը, որն իր մշակութային առանձնահատկություններով տարբերվում է ուղարկողի մշակութային արժեքներից, ապա կոդավորվում է ` անցնելով ստացողի մշակութային պրիզմայի միջով և մեծ է
հավանակությունը, որ ուղերձը սխալ կամ թերի կընկալվի հասցեատիրոջ կողմից: Այսպիսով` միջմշակութային հաղորդակցման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել դիմացինի մշակութային հաղորդակցման ոճերի առանձնահատկությունը (հաղորդակցման ոճերը չորսն են` ուղիղ և ոչ ուղիղ, հստակ և սեղմ, անձնային և իրավիճակային, գործիքային և աֆեկտիվ ( քննարկան ընթացքում մեկնաբանել ձեր տեսակետը, մոտեցումը այս ոճերի տարբերակման մասին)):

Արդյունավետ միջմշակութային հաղորդակցման խոչընդոտներ
Ամերիկացի սոցիոլոգ Բարնան ընդգծել է արդյունավետ միջմշակութային հաղորդակցման վեց հիմնական խոչընդոտ`
1. Նմանությունների ընդունում: Միջմշակութային հաղորդակցման ժամանակ միմյանց չհասկանալու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ պարզամտորեն կարծում են, որ բոլորը նման են կամ պարզապես բավականաչափ նման, որպեսզի հեշտ հաղորդակցվեն միմյանց հետ:
Իհարկե մարդկանց բնորոշ են մի շարք հիմնարար կենսաբանական կամ սոցիալական նմանություններ, սակայն հաղորդակցումը յուրահատուկ մարդկային գործունեություն է, որը իր հերթին ազդեցություն է թողնում մշակույթների և հասարակությունների ձևավորման վրա: Այսպիսով` որոշ մշակույթների ներկայացուցիչներ ավելի շատ որոնում են այլ մշակույթներին իրենց միավորող ընդհանուր գծեր:

2. Լեզվային տարբերություն: Երբ մարդիկ սկսում են խոսել այլ լեզվով, որոնց կատարյալ չեն տիրապետում, նրանք հաճախ կարծում են, թե խոսքը, նախադասությունը անմիջապես տեղ է հասնում կամ արտահայտում է տրաբանական իմաստը: Նրանք երկրորդական են համարում հաղորդակցման այլ ազդանշաններ ( ժեստեր, ինտոնացիա, մարմնի դիրք):
3. Ոչ խոսքային սխալ մեկնաբանություն: Բավականին բարդ գործընթաց է հասկանալ օտար մշակույթի ոչ խոսքային արտահայտումները: Ոչ խոսքային վարքի սխալ մեկնաբանումը հեշտությամբ կարող է հանգեցնել բախումների և թյուրիմացության:
4. Նախապաշարմունքներ և կարծրատիպ: Սրանք բնական և անխուսափելի հոգեբանական երևույթներ են, որոնք ազդում են մեր ընկալումների և հարաբերությունների վրա: Նախապաշարմունքնների վրա չափից շատ հիմնվելիը կարող է խանգարել այլ մարդկանց և նրանց ուղերձների օբյեկտիվորեն ընկալմանը:
5. Գնահատելու ձգտումը: Մշակութային արժեքները ազդում են նաև մարդկանց և շրջապատող աշխարհի նկատմանբ մեր կողմնորոշման վրա: Արժեքների համակարգի տարբերությունները կարող են բացասաբար գնահատումների տեղիք տալ, որոնք մեկ այլ բնույթի արգելք են արդյունավետ միջմշակութային հաղորդակցման ճանապարհին:
6. Տագնապալից և լարված վիճակներ: Միջմշակութային հաղորդակցման իրավիճակը երբեմն առաջանում է տագնապի զգացողություն, որի հետևանքով հնարավոր է հակաֆունկցիոնալ վարքի դրսևորման և մտավոր գործընթացի շեղումներ: Լարվածությունը և տագնապը կարող են արգելք դառնալ միջմշակութային բնականոն հաղորդակցմանը` մեծացնելով մարդկանց կարծրատիպերից կառչելու հավանականությունը:
Միջմշակութային կրթվածության դեպքում, այսինքն` տիրապետելով այն բոլոր նրբին սկզբունքներին, որոնցից մի նշույլ հատված թվարկեցի, յուրաքանչյուր մարդ կկարողանա ունենալ առողջ և գրագետ միջմշակութային հաղորդակցում:

Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոս...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...