կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:
Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը
գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:
Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակարևորը՝ երաժշտական լեզվի ժողովրդայնությունը շատ մոտ էին կոմպոզիտորի տաղանդին։ Ռոսսինին մնաց որպես բուֆֆա օպերայի անգերազանցելի վարպետ, Բեթհովենը խորհուրդ էր տվել նրան ստեղծագործել միայն կոմիկական ժանրում՝ վստահեցնելով, որ այլ կերպ ստեղծագործելու բոլոր փորձերը բռնություն կդառնան սեփական էության դեմ։ Իր վերջին կոմիկական ստեղծագործությունից 40 տարի անց հեղինակը գրեց «Տոնական մեսսան» , որտեղ կան հումորային տարրեր (հումորային դիմելաձև Աստծուն, որտեղ խոսում էր իր մասին, թե ինքը ստեղծվել է կոմիկական թատրոնի համար)։ Ռոսսինիի բնավորության ամենավառ գծերից էին խանդավառությունը ու կենսուրախությունը և անսպառ սրամտությունը: Ռոսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար»: Հենց սա էլ դրդում է Ռոսինիին գործի լծվել: 1812թ. գրում է հինգ օպերա: Հաջորդ տարի Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնի բեմում բեմադրվում է «Տանկրեդ»-ը, ապա «Իտալուհին Ալժիրում» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան:
Ռոսինիին մեծ ճանաչում բերեց Հռոմի «Արջենտինա» թատրոնում 1816թ.-ին բեմադրված «Սևիլյան սափրիչը»: Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանզի մարդիկ համարում էին համարձակություն, որ ինչ-որ մեկը հանդգնել է նույն սյուժեով օպերա գրել Ջովանի Պաիզիելոյից հետո: Ռոսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին: Երկրորդ ներկայացումը թեև թևաթափված Ռոսինին չի ղեկավարում, սակայն այն ունենում է արբեցնող հաջողություն:
Հասարակությունը նույնիսկ այդ առթիվ ջահերով երթ է կազմակերպում:
Նույն տարում Նեապոլում բեմադրվում է «Օթելլո» օպերան, որում Ռոսինին դուրս է մղում սիմետրիկ ռիթմ չունեցող վոկալ երաժշտական ձևը, ապա «Մոխրոտը»՝ Հռոմում, «Գող կաչաղակը»՝ 1817 թվականին Միլանում: 1815-23թթ. Ռոսինին պայմանագիր է կնքում թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի՝ տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել: Այդ շրջանում Բարբայայան ոչ միայն Նեապոլի թատրոնն էր կառավարում, այլև «Լա Սկալա» թատրոնը Միլանում և Իտալական թատրոնն Վիեննայում:
1821 թվականին Ռոսինին ամուսնանում է երգչուհի Իզաբելա Կոլբրանի հետ: 1823թ.-ին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերով կոմպոզիտորը մեկնում է Մեծ Բրիտանիա, որտեղ նրան հնգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 ֆունտ ստերլինգ: 1824թ.-ին Ռոսինին Փարիզում ստանում է Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը: Կոմպոզիտորը մահացել է 1868թվականին:
Comments
Post a Comment