Skip to main content

Posts

Showing posts with the label քաղաքակրթություն

Դադիվանք. Արցախ

  Դադիվանքը Արցախի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է: Այն կառուցվել է 9-13-րդ դարերում: Եկեղեցին գտնվում է Դադիվան լեռան լանջին, Լեռնային Ղարաբաղի Դադիվանք գյուղի մոտակայքում: Այն կոչվել է նաև Խութավանք, քանի որ կառուցվել է խութի՝ բլրի վրա: Ըստ սվանդության՝ եկեղեցին հիմնվել է 1-ին դարում՝ Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից, որը քրիստոնեություն էր քարոզում Հայաստանի այս շրջանում։  2007 թվականին իրականացված պեղումների ընթացքում վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։  Պատմական արձանագրություներում եկեղեցին առաջին անգամ հիշատակվել է Մխիթար Գոշի կողմից, վերջինս որոշ ժամանակ ապրել և աշխատել է Դադիվանքում: Վանական համալիրի առաջին շինությունները կառուցվել են 9-րդ դարում: Սակայն 12-րդ դարում համալիրը հրկիզվել է սելջուկ զավթիչների կողմից և վերականգնվել է ավելի քան երկու տասնամյակ անց: Համալիրն իր մեջ ներառում է երկու եկեղեցի, երկու մատուռ, միաբանական խցեր, գրատուն, սեղանատուն, հյուրատուն և այլ շինություններ: Վանքի գլխ...

Գանձասար վանական համալիր. Արցախ

  Գանձասարը 10-13 րդ դարերի վանական համալիրներից մեկն է, այն գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Գանձասար վանական համալիրն իր անվանումն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Աչքահաճո  Գանձասարի վանքը եղել է առաջնորդարան և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216–1238թթ. Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400– 1816 թթ. եղել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին:  VII–XVIII դարերու...

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը գտնվում է  Արցախի Հանրապետության  Շուշի քաղաքում: Այն կառուցվել է 1868-1887 թվականներին տեղի բնակիչների կողմից: Ճարտարապետը Սիմոն Տեր-Հակոբյանն է: Այն համարվում է Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնը՝  Գանձասարի  վանքից հետո: Ճարտարապետական ​​համալիրը բաղկացած է Ս. Ամենափրկիչ եկեղեցուց (1868-1887) և զանգակատնից (1858): Զանգակատան արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է ներկայիս եկեղեցուց տասը տարի առաջ: Այս անսովոր հանգամանքը (սովորաբար կառուցվում է եկեղեցին, հետո միայն՝  զանգակատունը) ենթադրում է, որ այստեղ եղել է XVIII դարում կառուցված եկեղեցի, դարձյալ Ղազանչեցոց անունով, սակայն, հավանաբար ոչ այդքան հարուստ ճարտարապետական արժեք ներկայացվող։ Այն քանդվել է և նրա տեղում կառուցվել է նոր, վեհաշուք տաճար: Արցախյան պատերազմը նոր էջ ստեղծեց Ղազանչեցոց եկեղեցու պատմության մեջ: 

Ա. Թոյնբի եւ Պ. Սորոկին. Ի՞նչ է քաղաքակրթությունը.

Ի՞նչ է քաղաքակրթությունը                  « Քաղաքակրթություն » հասկացությունը բազմանշանակ է : Ընդհանուր առմամբ կարելի է խոսել այս հասկացության երեք նշանակության մասին : Առաջինը կապվում է ավանդական մշակութափիլիսոփայական պրոբլեմատիկայի հետ և սկզբնավորվել է դեռ գերմանական ռոմանտիկների գործերում : Այստեղ մշակույթի կենդանի օրգանիզմը հակադրվում է քաղաքակրթության մեռյալ տեխնիցիզմին : Բառիս երկրորդ   նշանակությունը ենթադրում է բաժանվածությունից դեպի միասնությունը տանող աշխարհի զարգացումը : Հնարավոր է նաև երրորդ համացույցը ` առանձին , մեկուսի քաղաքակրթությունների պլյուռալիզմը : Այս դեպքում համամարդկային հեռանկարի մասին տեսակետը , որ գալիս է դեռ քրիստոնեությունից , վերանայվում է :                    Քաղաքակրթությունը քիչ թե շատ ճիշտ սահմանելու համար անհրաժեշտ է ուսու...