К основному контенту

Сообщения

Сообщения за ноября 29, 2015

Ուրեմն, հարկավոր է /կամ բառակույտի համակարգ/

Մարմնիս վերանորոգման ճշգրիտ ժամարոպեն կդժվարանամ մտաբերել. մարդու մարմինը, որ օժտված է բնատուր հոգու ղեկավարման սկզբունքով, այդ օրն արթնացավ սովորականից մի փոքր շուտ: Սրճեփի բուռն աշխատամոլությունը վարակիչ ազդեցություն ունեցավ: Վեր կացա՝ բանականությանս բնորոշ ու հաստատող վարքագծի կանոններին հետևելով: Բնությունը նույնպես այս անգամ, թեև չպետք է լինել գծուծ բառերում, բազմիցս ոգևորված էր. զարմանալիորեն արևը նույնպես վաղ էր արթնացել:    Եվ այն, որ ամենակարևորն էր՝ հարկավոր էր մի քանի անգամ կատարել վարժություններ, որպեսզի հոգու մոռացկոտ հատկությանը ենթարկի շարժումների օրինաչափություններին, իսկ նրանք հիշողություն մեջ արմատանալու ունակությամբ են օժտված: Ուրեմն, հարկավոր է անհապաղ գոտեպնդվել վաղ արթնանալուն՝ փորձելով նույնացնել ապրումակցման գործընթացը սրճեփի հետ, իսկ այն ամեն օր աշխատում է նույն եռանդով:    Վերանորոգումը հարկավոր էր սկսել մանրուքներից: Նախ, գրչի հետ անընդհատ, օրինակ այս ձեռքերի, որ դիպչում են ստեղներին, մարտի բռնվել, որպեսզի այն դադարի վիմեր փորփրելուց, ավաղ, հարկավոր է գրչի