Դադիվանքը Արցախի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է: Այն կառուցվել է 9-13-րդ դարերում: Եկեղեցին գտնվում է Դադիվան լեռան լանջին, Լեռնային Ղարաբաղի Դադիվանք գյուղի մոտակայքում: Այն կոչվել է նաև Խութավանք, քանի որ կառուցվել է խութի՝ բլրի վրա: Ըստ սվանդության՝ եկեղեցին հիմնվել է 1-ին դարում՝ Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից, որը քրիստոնեություն էր քարոզում Հայաստանի այս շրջանում։ 2007 թվականին իրականացված պեղումների ընթացքում վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Պատմական արձանագրություներում եկեղեցին առաջին անգամ հիշատակվել է Մխիթար Գոշի կողմից, վերջինս որոշ ժամանակ ապրել և աշխատել է Դադիվանքում: Վանական համալիրի առաջին շինությունները կառուցվել են 9-րդ դարում: Սակայն 12-րդ դարում համալիրը հրկիզվել է սելջուկ զավթիչների կողմից և վերականգնվել է ավելի քան երկու տասնամյակ անց: Համալիրն իր մեջ ներառում է երկու եկեղեցի, երկու մատուռ, միաբանական խցեր, գրատուն, սեղանատուն, հյուրատուն և այլ շինություններ: Վանքի գլխ...