Skip to main content


Մեկ գավաթ սուրճ ու օրինական դժբախտություն բռի մեջ պահած, որն այդ պահին մահապատժի ենթարկվողի  դրոշ դարձած խեղդում էր հոգիս, երդվեցի կանգ առնել հենց այդ ակնթարթի մեջ, որ ապրեմ։ Այդ անեզր երկնքում չնչին էր թվում նվաստիս անշուքությունը, որ տակնուվրա էր անում ներսումս եղած կենդանի արարածին եւ վերածում առոչինչի, այնպիսի առոչինչի, որ փաստաթղթերին, իր կոչվածներին կարող էր դիպել, բայց ողջ մարմնիս դողերով անց էր կենում ու թունավորում միտքս ու, ուժը չկորցրած օրենք ասես,  շտամպվում մարմնիս, հետո նյարդիս ջիլերի վրա։ Մնացել էր երեսուն վրկ., տասներկու վրկ. ու վայրէջքն անխուսափելի էր թվում, որ այն ակնթարթում նման էր բժշկի կողմից կանխորոշվող ախտի, որին ինքս էի հասել։ Քայլերս մոտենում էին  հայատառ "բարի գալուստ" ին, որ , ասես  սփոփանք լինեին ինձ համար,   ձգեցի դեմքիս մկանները, որ պետք է ապահովեին մշտական ու սահուն դեմքիս ժպիտը եւ  ինձ բնորոշ թեթեւությամբ ընթացա մուտք տանող ուղիով։ Այդ վարձու ժպիտով, ասես, ոչինչ էի ուզում դարձնել մտքումս եղած հաշվեկշիռը։ Պետք է աննկատ դարձնեի նվազ քաշս ու գունավորեի դալուկ դեմքս։ Ժպիտս էր միակ երանգը ներկապնակիս։ Այսպես, փետրվար, մարտ ամիսն էր, հետո ապրիլը, իսկ ես սպասում էի հաջորդ ձմռանը, որովհետև մենակ ձմռան ցրտի հետ էր տանելի այն ցավը, որ եկել ու չէր գնում։ Մայիս ամիսն էր.այգում ծաղկած ծառերի, վարդերի թփերի, բողբոջների հետ միջիս հանրագումարում նրանք էին. սալորենին ու կեռասենին, թթենին ու բալենին, ու հասկացա, որ պոկել էին ինձ, առանց արմատի, կամ նույնիսկ արմատի, տարել սեղմել էին խոպան մի հողում, թե որ ջուր չանեին, գոնե չտրորեին, չպոկոտեին, գոռուն-գոչյունով այգի չտնկեին, ուր տնկիներն անելիք չունեին։ 

 Հուլիսն էր, ապա` օգոստոսն էր մոտենում. այն, որ թվում էր, թե ապրելու համար ժամանակը հարկավոր էր կանգնեցնել բութ մի դանակով կամ մեկ այլ իրով, բնավ էլ անհրաժեշտ չէր. կյանքը հոսող գետ է մեր մեջ, ուզենք, թե չուզենք  պետք է ընթանանք, քանի դեռ կանք։  Եվ այդ հանրագումարում ոչինչ պետք չէ փոխել, տեղափոխել, վայրէջք, թե վերելք մերն են, չենք  դրժի, մեր ուղիներով պիտ անցնենք,  չվարանենք, վայրէջքից ծնկի չգանք, վերելքից` չպարծենանք, եւ որ ամենակարևորն է` անհաջող հարվածներից` չչարանանք։ Այն բոլոր վկայականներն ու օրենք-օրինաչափությունները, դասերն ու դասարանները ոչինչ են կյանքի  ու ժամանակի հետ հարաբերվելիս։

 Ամեն բան փոխվում է, ամենքն են փոխվում. հարազատները դառնում են օտար, օտարները` հարազատ,  եւ միայն ժամանակն է, որ  մեզ հետ է միշտ, բայց մեզնից անկախ։

Comments

Popular posts from this blog

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոս...

Երաժշտության պատմության կապերը արվեստի այլ տեսակների հետ

Երաժշտությունը (հուն.՝ μουσική  [τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա է հուն.՝ μούσα - մուզա բառից) նույնպես մշակույթի ճյուղ է, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է։ Երաժշտությունը կարող ենք ասել, որ առաջացել է դեռևս պալեոլիթի ժամանակշրջանից ։ Քանի որ աշխարհի ողջ մարկությունը, այդ թվում անգամ առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ: Հետաքրքիրն այն է, որ ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար վերածվել է ամբողջ մարդկության կյանքի անբաժանելի մասը։     Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ, ինչի օրինակ կարող են ծառայել ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, որը չորս հազար տարեկան է։ Երաժշտությունը, ինչես որ ժամանակի ընթացքում մշ...

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...