վանական համալիր, գտնվում է Արևիս գյուղից հյուսիս, լեռնային բարձրադիր,
տափարակ վայրում: Վանքի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերին: Ղևոնդ
Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հեթանոսական շրջանում
գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը:
Գլխավոր եկեղեցին կոչվում է սբ Ստեփանոս նախավկա: Այն դրսից ու ներսից
սրբաշատ, խոշոր կարմրավուն քարից կառուցված բազիլիկ շինություն է,
բեմահարթակը տանիքի կողմից երիզված է եղել բեմահարթակով, որի վրա հենվել
է տանիքի մի մասը: Եկեղեցին ունեցել է սրահ և ավանդատուն: Սյունասրահի
խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Վանքին կից պահպանվել է գերեզմանատունը խաչքարերով ու
տապանքարերով: Դրանցից մեկի վրա հազիվ նշմարվում են հայերեն եղծված գրեր:
1975թ. Թանահատի ավերակներում հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն փորագրված բազալտե
քարակոթողի երկու երեսին, որից մեկում քրիստոնեական շրջանում տաշվել և տեղում խաչ է քանդվել: Թանահատը
ներկայումս կիսավեր վիճակում է:
Comments
Post a Comment