Ռուս գեղանկարիչ, քանդակագործ Ա. Վլադիմիր Օվչինկովը ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 4-ին լենինգրադցիների ընտանիքում, որը էվակուացման ժամանակ տեղափոխվել է Պերմի շրջան: Վլադիմիր Օվչինկովն իր ստեղծագործական գործունեության ընթացքում հանդես է եկել որպես «ոչ պաշտոնական արվեստի» վարպետ, ով արժանացել է ՌԴ-ի վաստակավոր արտիստի կոչման: 1945 թվականին վերադառնում են ծննդավայր: Մանկության տարիներին նկարչի մայրը հաճախ է նրա ընկերների հետ Էրմիտաժ տարել, որը անշուշտ իր ազդեցությունն է ունեցել նրա ստեղծագործական ուղու վրա: Թերևս, յուրաքանչյուր երեխայի ձեռքում հայտնվում է մատիտ ու թուղթ, իսկ ահա Վլ. Օվչինկովի համար այս առարկանները, ի սկզբանե, դարձել են տպավորության ու հուզականության արտահայտման միջոցներ: Գեղանկարչի խոսքերով, երբ նա զգում է գեղանկարչության միջոցով ձեռք բերվող «իր սեփական լեզվի» դրսևորման հնարավորությունները, սկսում է լրջորեն զբաղվել ինքնակրթությամբ: Հետաքրքիրն այն է, որ Օվչինկովը, հետագայում խոստովանում է, որ երիտասարդության տարիներ...