Skip to main content

Բղենո նորավանք

Բղենո նորավանքը 10-ից 11-րդ դարերի Սյունիքի ճարտարապետական
նշանավոր հուշարձաններից է: 
Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ, Որոտան գետի բարձրադիր անտառապատ
ափին:
Վանքն ունեցել է գրչատուն և հռչակված է եղել իր վարպետ գրիչներով: Մեծ
համբավ էր վայելում հատկապես Հովհաննես գրիչը, որի ընդօրինակած ու
նկարազարդ ՙԷջմիածնի Ավետարանը՚ պահվում է Երևանի մատենադարանում:

Վանքն ունեցել է մեծ կալվածքներ:
Ճարտարապետական հորինվածքի յուրօրինակությամբ ու բարձրարվեստ քանդակներով Բղենո նորավանքը դասվում է
Հայաստանի եզակի հուշարձանների շարքին:
936թ. Ստեփանաս քահանան սպիտակ կրաքարից կառուցել է տալիս եկեղեցին, գավիթը, սրահն ու բորոտանոցը: 1056-
66թթ. Սյունիքի Գորիգոր 1-ին թագավորի հրամանով կապտավուն բազալտից կառուցվել է մի նոր եկեղեցի:
Այն մեզ է հասել բազմաթիվ վերակառուցումներով ու ձևափոխումներով:
Եկեղեցին պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, հյուսիսային և հարավային պատերի կամարակապ զույգ
բացվածքներով, մեծ լուսամուտով և քարախոշոր աբսիդով: 
Հետագայում եկեղեցուն կից կառուցվել են երկու սենյակներ: Եկեղեցու շքամուտքը արևմուտքից է, պսակված

քանդակազարդ համապատկերով: Կապտագույն քարատախտակների վրա պատկերված են եղել Քրիստոսի կյանքը
ներկայացնող բարձրաքանդակներ: 
Բղենո Նորավանքը հիմնովին վերանորոգվել է 1957-1962թթ.:

Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...

Գևորգ Բաշինջաղյան. Արվեստը եւ անցած ուղին.

Նշանավոր նկարիչ,  հայ բնանկարի հիմնադիր եւ ի վերջո տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական,  թե՛ ստեղծագործական անցած ողջ ուղին, լինելով զուտ ժողովրդական ու դեմոկրատական, պետք է ապրի հավետ՝ անջնջելի հետք թողնելով հայ կերպարվեստի կյանքում:   Բաշինջաղյանը այն անհատներից, որոնք իրենց կյանքի տարիներից ( շուրջ 68 տարի) զգալի չափով պետք է տրամադրեն  ժողովրդի մշակութային հարստությունը կուտակելու նվիրական  գործին: Նրա գործունեությունը չի սահմանափակվել միայն նկարչությամբ. նա եղել է հասարակական գործիչ, արձագանքել է այն ամենին, ինչ բարձացրել է ժողովրդի կուլտուրան:   Գևորգ Բաշինջաղյանի բազմակողմանի, հարուստ և բարձր արվեստն իր կենսահաստատ ռեալիզմով, ժողովրդական լայն խավերին հասկանալի պարզությամբ, մինչռևոլյուցիոն շրջանից ստացած լավագույն և բարձրարժեք ժառանգություններից մեկն է:   Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է Վրաստանի Սղնախ գավառական քաղաքում, 1857 թվականի սեպտեմբերի 16-ին:   1...