К основному контенту

Сообщения

Сообщения за апреля 3, 2016

Էսսե. Կ. Մալևիչ, Սև քառակուսի

  Կ. Մալևիչը կերպարվեստի այն հետաքրքիր ստեղծագործողներից է, ում աշխատանքների որակումը լի է տարակարծիքներով: Մալևիչը փիլիսոփա-նկարիչ է, իր արվեստի վերլուծաբանը: Անշուշտ, այս ստեղծագործողը վրձնել կամ այլ կերպ՝ ծնունդ է տվել մի շարք աշխատանքների, որոնք բազմաբնույթ են ընկալման, մեկնաբանման տեսանկյունից,  խիստ սուբյեկտիվ են: Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» կտավը կարելի է դիտել միայն վերջինիս կողմից ստեղծած սուպրեմատիզմ ուղղության շրջանակներում, միայն այդպես: Մալևիչի համար իր «Սև քառակուսին» մաքուր ֆորմայի խորհրդանիշն է, նրա համար այն հանդիսանում է բացարձակ Ոչինչ: Ըստ Մալևիչի հարթ սպիտակ մակերեսը ցույց է տալիս տիեզերական տարածության անծայրությունը:    Եթե մեկ այլ նկարչի աշխատանքները վերլուծելիս ունենում ենք կոնկրետ պատկերման ֆիգուրներ, որոշակի հոգեկան մթնոլորտի առկայություն, այս կամ այն չափով տվյալ ժամանակաշրջանը նկարագրող հանգամանք, ապա այստեղ բոլորովին այլ է: Անշուշտ մեր առջև առկա է կտավի պատկերման ժամանակաշրջանը (1915թ.), վերջինին բնորոշ հոգեբանա-քաղաքական խնդիրները, որոնցում կարող