Skip to main content

Posts

Showing posts from August 2, 2020

Մարդկային պամտությունը` որպես երկխոսություն

Մարդկության ողջ պատմությունը երկխոսություն է: Երկխոսությունն առկա է այնքան, որքան մարդն է գոյելու: Մշակույթների փոխազդեցությունը, նրանց երկխոսությունը միջէթնիկ, ազգամիջյան հարաբերությունների կարգավորման, ընդհուպ զարգացման համար կարևոր հիմքերից է: Սակայն, կարող է լինել և հակառակը, եթե հասարակության մեջ կա միջէթնիկ լարվածություն, առավել ևս միջէթնիկ կոնֆլիկտներ, ապա մշակույթների միջև երկխոսությունն բարդանում է: Մշակութային փոխազդեցությունը կարող է սահմանափակ բնույթ կրել տվյալ մշակույթի ժողովրդի միջէթնիկ լարվածության դեպքում: Մշակութային փոխգործունեության գործընթացները առավել բարդ են, քան տիրող այն միամտաբար մոտեցման, որը ենթադրում է առավել զարգացած մշակույթից թափանցում պակաս զարգացած մշակույթ, ինչն իր հերթին տրամաբանորեն հանգեցնում է մշակութային փոխշփման պատմական առաջընթացի:   Ըստ Դանիլևսկու՝ մշակույթները զարգանում են մեկուսի և, ի սկզբանե, թշնամական են միմյանց հանդեպ: Վերջինս այս կամ այն տարբերակումների հիմքում նկատի է ունեցել «ժողովրդի ոգին»: «Երկխոսությունը մշակույթի հետ հաղորդակցու...

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Երաժշտության պատմության կապերը արվեստի այլ տեսակների հետ

Երաժշտությունը (հուն.՝ μουσική  [τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա է հուն.՝ μούσα - մուզա բառից) նույնպես մշակույթի ճյուղ է, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է։ Երաժշտությունը կարող ենք ասել, որ առաջացել է դեռևս պալեոլիթի ժամանակշրջանից ։ Քանի որ աշխարհի ողջ մարկությունը, այդ թվում անգամ առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ: Հետաքրքիրն այն է, որ ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար վերածվել է ամբողջ մարդկության կյանքի անբաժանելի մասը։     Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ, ինչի օրինակ կարող են ծառայել ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, որը չորս հազար տարեկան է։ Երաժշտությունը, ինչես որ ժամանակի ընթացքում մշ...

Մշակույթի ըմբռնումը. Մարդու մշակութաստեղծ գործունեության հետևանքները

1.1.Մշակույթի ըմբռնումը Մշակույթն այնպիսի երևույթ է, որի վերաբերյալ կարելի է անդադար, անվերջանալի մտքեր փոխանցել: Այս երևույթի մասին իրենց աշխատություններում խոսել են, թերևս, աշխարհի գրեթե բոլոր մտածող մարդիկ, ինչը հարց պարզապես չի կարող առաջացնել: Մշակույթն այդ մարդկանց, մեր և աշխարհում գոյություն ունեցող ամեն մի էակի գործունեության, գոյության փաստաթուղթն է, մեր էության հանրագումարը: Մենք հաղորդակից են լինում մշակույթի հետ անկախ մեր կամքից ու գիտակցականից: Մենք գիտենք, որ մշակույթը, լինի դա հոգևոր, նյութական, գեղարվեստական, խստորեն տարբերվում է բնության երևույթներից, քանի որ մշակույթի առարկան օժտված է այնպիսի հատկություններով, որոնք էլ մարդու գործունեության արդյունքն են, որոնց բնության առարկան չի կարող տիրապետել, քանի որ այդ հատկությունների ստեղծողն արդեն մարդն է, ի տարբերություն բնության: Այստեղ հարկավոր է հասկանալ, որ մարդուն դրդում է նման քայլի, այսինքն՝ ձևափոխել, վերափոխել, իրեն ենթարկել բնությանը, իր այս կամ այն պահանջմունքները: Այս համատեքստում կարևոր է նաև նշել այն, որ մշակույթ...

Միջմշակութային հաղորդակցում

Մշակույթը անքակտելիորեն կապված է մեր առօրյա կյանքի հետ: Որոշ մշակույթներ ունեն ազդեցության լայն շրջանակ և ավելի մեծ մարդկային զանգված են ընդգծում: Այլ մշակույթներ ներառում են մարդկանց փոքր խմբեր, որոնք կազմավորվում են որոշակի ընդհանուր հատկություններով կամ հետաքրքրություններով: Ավանդական ըմբռնումներին հակառակ, որպեսզի միշտ մշակույթների հետ հաղորդակցվենք, այսօր արդեն հարկ չկա դրա համար մեկնել այլ երկիր, ինչը պայմանավորված է աշխարհագրական գլոբալ փոփոխությունների հետ ( ԽՍՀՄ-ի փլուզում, տնտեսության միջազգայնացում և այլն) և գրեթե յուրաքանչյուր երկիր ներառում է բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ, հետևաբար նաև` նրանց մշակույթը: Վերջին տասնամյակի փոփոխությունները հիմնովին ձևափոխել են ողջ աշխարհը (օրինակ, տրանսպորտային տեխնոլոգիայի բարելավումը, հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը, տնտեսական գլոբալացումը և փոփոխությունները ներգաղթի մոդելում): Սա ձևափոխեց աշխարհի բնակչության կազմը, և ամենօրյա առնչությունները նոր մշակույթի հետ դառնում են բնական երևույթ: Եվ ներգաղթերի թվի աճին զուգահեռ մեծա...

Հալիձորի բերդ

Ուշ միջնադարի հայկական ճարտարապետական համալիր: Գտնվում է Կապան քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: 17-րդ դարի առաջին կեսին բերդի տարածքում գործում էր կուսանոց անապատ, որը պարսպատելուց հետո ծառայում էր որպես Մելիք Փարսադանյանների տոհմական ամրոց: 1720-ական թվականներին իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոնը: Հալիձորի բերդի մոտ Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը 1725-27թթ. ջախջախել են թուրքական մեծաթիվ զորքերին: Բերդի պարիսպներն ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Երկու կամարակապ մուտքերը գտնվում են հարավային և հյուսիսային պարիսպների մեջ: Միակ կլոր բուրգը գտնվում է ամրոցի հարավ արևմտյան անկյունում: Բերդում կան երկու եկեղեցի, տնտեսական և բնակելի շենքերի մնացորդներ: Եկեղեցիներից մեկը կառուցված է անմշակ բազալտի խոշոր քարերով: Ունի թաղածածկ դահլիճի հորինված, բեմի երկու կողմերում ավանդատները:  Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից կառուցված են երկհարկ գավիթներ: Տեղանքի թեքությունը մեղմելու նպատակով, հյուսիսային պարսպից մինչև արևելյան պարիս...

Թանահատի վանք

5-6-րդ դարերի հայկական ճարտարապետական հուշարձան, Սյունիքի նշանավոր վանական համալիր, գտնվում է Արևիս գյուղից հյուսիս, լեռնային բարձրադիր, տափարակ վայրում: Վանքի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերին: Ղևոնդ Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը: Գլխավոր եկեղեցին կոչվում է սբ Ստեփանոս նախավկա: Այն դրսից ու ներսից սրբաշատ, խոշոր կարմրավուն քարից կառուցված բազիլիկ շինություն է, բեմահարթակը տանիքի կողմից երիզված է եղել բեմահարթակով, որի վրա հենվել է տանիքի մի մասը: Եկեղեցին ունեցել է սրահ և ավանդատուն: Սյունասրահի խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Վանքին կից պահպանվել է գերեզմանատունը խաչքարերով ու տապանքարերով: Դրանցից մեկի վրա հազիվ նշմարվում են հայերեն եղծված գրեր:  1975թ. Թանահատի ավերակներում հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին, որից մեկում քրիստոնեական շրջանում տաշվել և տեղում խաչ է քանդվել: Թանահատը ներկայումս կիսավեր վիճակում է:

Անգեղակոթ

Անգեղակոթը Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն հարուստ է հնագիտական հուշարձաններով սկսած քարեդարյան հնագույն քարայր բնակատեղից մինչև մեր օրերը: Դրանից հատկապես նշանավոր են "Վարդան Զորավար" սրբավայրը, որտեղ ըստ ավանդության 451թ. կանգ են առել ճակատամարտից վերադառցող հոգնաբեկ հայ զինվորները:  Անգեղակոթը հարուստ է 9-19-րդ դարերի գեղաքանդակ խաչքարերով ու տապանքարերով, կոթողներով ու մոտ մեկ տասնյակ եկեղեցիներով: Դրանից նշանավոր են սբ Ստեփանոս կամ Պատիկ, սբ Հազարափրկիչ, սբ Վարդան, սբ Աստվածածին, ծաղկի Սուրբ, Սառենց Սուրբ եկեղեցիներն ու մատուռները: Ուշ միջնադարում Անգեղակոթը Մելիք Սաֆրազյանների մելիքության կենտրոնն էր: 1699թ. Իսրայել Օրու նախաձեռնությամբ Մելիք Սաֆրազի դղյակում հրավիրվել է Անգեղակոթի հայտնի ժողովը:

Բղենո նորավանք

Բղենո նորավանքը 10-ից 11-րդ դարերի Սյունիքի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է:  Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ, Որոտան գետի բարձրադիր անտառապատ ափին: Վանքն ունեցել է գրչատուն և հռչակված է եղել իր վարպետ գրիչներով: Մեծ համբավ էր վայելում հատկապես Հովհաննես գրիչը, որի ընդօրինակած ու նկարազարդ ՙԷջմիածնի Ավետարանը՚ պահվում է Երևանի մատենադարանում: Վանքն ունեցել է մեծ կալվածքներ: Ճարտարապետական հորինվածքի յուրօրինակությամբ ու բարձրարվեստ քանդակներով Բղենո նորավանքը դասվում է Հայաստանի եզակի հուշարձանների շարքին: 936թ. Ստեփանաս քահանան սպիտակ կրաքարից կառուցել է տալիս եկեղեցին, գավիթը, սրահն ու բորոտանոցը: 1056- 66թթ. Սյունիքի Գորիգոր 1-ին թագավորի հրամանով կապտավուն բազալտից կառուցվել է մի նոր եկեղեցի: Այն մեզ է հասել բազմաթիվ վերակառուցումներով ու ձևափոխումներով: Եկեղեցին պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, հյուսիսային և հարավային պատերի կամարակապ զույգ բացվածքներով, մեծ լուսամուտով և քարախոշոր աբսիդով:  Հետագայում եկեղեցուն կից կառուցվել են երկու սենյակներ: Եկեղեցու շքամուտքը ...

Զորաց քարեր  (Քարահունջ)

Քարահունջ, “Զորաց քարեր”, հնավայրը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, Երևան-Մեղրի մայրուղու աջ մասում: Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու այս հնավայրում մեր թվարկությունից 7500 տարի առաջ եղել է Արաստծո սրբավայրը և ստղադիտարանը: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ բացվել է մ.թ.ա. 3-րդ - 1-ին հազարամյակների դամբարաններ: Պահպանվել են բնակելի տների և այլ շինությունների հետքեր: Հնավայրը շատ նմանություններ ունի արևմտաեվրոպական մեգալիթյան կառույցների, մասնավորապես, անգլիական Սթոունհենջի (Քարահունջ) հետ: Քարահունջը զբաղեցնում է հսկայական տարածք և պեղումներին այստեղ դեռ շատ անակնկալներ կարող են մատուցել:

Տաթևի վանական համալիր, Տաթևի Մեծ անապատ

Տաթևի վանական համալիր Հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան, վանական համալիր: Գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906թ. կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու դամբարանը: Այս հիմնական կառույցներից զատ, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ էր իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը:  Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Տաթևի Մեծ անապատ Տաթևի անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, «Սատանի» կամուրջի մոտ, Տաթևի վանքի հարավ-արևմտյան կողմում, Տաթևի ձորի և Որոտանի միախառնվելու տեղում։ Այն կառուցվել է 1613թ և հանդիս...

Սիսիանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության հուշարձան: Գտնվում է Սիսիան քաղաքի արևելյան բլրալանջին: Կառուցվել է 6-րդ դարի վերջերին, հեթանոսական տաճարի տեղում: 7-րդ դարում Սյունիքի Կոհազատ իշխանը հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի վանական թեոդորոսի օժանդակությամբ շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացրել վանքի տարածքում, վերանորոգել գմբեթը, ուր փորագրել է տվել իր անունը: Վանքից ոչ հեռու գտնվել է Սյունիքի մայրաքաղաք Շաղատը և Սյունիքի բերդը, որի պատճառով եկեղեցին ստացել է Սյունի վանք անունը:  Եղել է Սյունիքի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից: Սյունի վանքն իր ճարտարապետական հորինվածքով գմբեթավոր ներքուստ քառաբսիդ կառույց է: Գմբեթատակ փոխանցումը երկշարք տրոմպային է, թմբուկը ներսից ութանիստ, չորս լուսամուտներով: Արտաքին ճակատները մշակված են լայնանիստ, հատվածքում եռանկյունաձև, սլացիկ խորշերով, որոնք կառույցի ծավալատարածական մշակված ուշագրավ տարրերն են: Ի տարբերություն Ավան-Հռիփսիմե տիպի տաճարների, գմբեթահարկ տարածությունն այստեղ ճիշտ քառակուսի է, աբսիդները հավասար են միմյանց և ունեն...

Հայ միջնադարյան ճարտարապետություն Աղթամար կղզու պատմությունը և Սուրբ Խաչ եկեղեցին

Կղզին բնակելի է եղել հնագույն ժամանակներից: Կղզու հյուսիս-արևմտյան անկյունում պահպանվել են կիկլոպյան պարսպապատերի հետքեր (երկու-երեք շարք), որոնք, ըստ Հ. Օրբելու, մինչուրարտական բնակավայրի մնացորդներ են: Մովսես Խորենացու վկայությամբ, Աղթամարում IV դարում եղել է Ռշտունի նախարարների ամրոց: VII դ կեսերին արաբների դեմ մղված պայքարում Աղթամարը եղել է հենակետ Թեոդորոս Ռշտունու համար: X դ սկզբին Արծրունյաց Գագիկ թագավորը Աղթամարում մեծ շինարարություն է սկսել՝ դարձնելով այն անառիկ բերդաքաղաք՝Վասպուրականի Արծրունյաց թագավորության քաղաքական ու հոգևոր կենտրոն: Թովմա Արծրունի պատմիչը հայտնում է, որ թագավորական հրամանով կղզու հարավային մասում «ծանր և դժվար փոխադրելի» ժայռաբեկորներով լիճը լցնելով՝ ստեղծել են մոտ հինգ կանգուն (2.6 մ) բարձրությամբ ամբարտակ: Դրա վրա է բարձրացել պարիսպը՝ լայնանիստ ութ կոնտրֆորսերով և բազմաթիվ աշտարակներով: Մեծ պարիսպն ունեցել է հինգ ասպարեզ (ձիարշավարան) երկարություն (554 մ): Աշտարակների ներսում եղել են «զբոսանքի խորանանման գահույքներ»: Ամրոցի մի ծայրում, հաստահեղույս պ...

Բարությունս չհագնեք ոտքներիդ

Բարությունս չհագնեք ոտքներիդ, Թե արյուն եք` արյուն լոկ խաղ մի' արեք, Թե բռունցքս կուզեք ու հարազատությունս, Ուրեմն չշփոթեք գութս երեկվա ու այսօրվա. Թե ապրել կուզեք մահկանացուի խղճահարության քովի տակ` Լավ իմացեք` մենք էլ կմեռնինք, հոգ չանիք, իմ բարեկամ: 01.01.2020