Skip to main content

Տաթևի վանական համալիր, Տաթևի Մեծ անապատ

Տաթևի վանական համալիր
Հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան,
վանական համալիր:
Գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: 8-րդ
դարի վերջերից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906թ.
կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին
դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր
Տաթևացու դամբարանը:
Այս հիմնական կառույցներից զատ, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և
շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ էր իրականացվել: Ներկայումս վանքը
վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր
համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը: 

Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Վանքին հարկ է
վճարել 10 գավառի 264 գյուղ:

Տաթևի Մեծ անապատ
Տաթևի անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, «Սատանի» կամուրջի
մոտ, Տաթևի վանքի հարավ-արևմտյան կողմում, Տաթևի ձորի և Որոտանի
միախառնվելու տեղում։ Այն կառուցվել է 1613թ և հանդիսանում էր XVIIդ.
նշանավոր կրոնական կենտրոն: Ուներ բարձր տիպի դպրոց, կուսանոց: Եղել է
գրչության հայտնի կենտրոն՝ վանքի անվանի գործիչներից է ծաղկող Հակոբ
Շոռոթեցին: 1660թ. այստեղ է փոխադրվել 1658թ. երկրաշարժից
կործանված Հարանց անապատի միաբանությունը: Տաթևի մեծ անապատը
շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի միակ եկեղեցին գտնվում է հարավ-արևմտյան
մասում՝ սրբատաշ բազալտից շինված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը, որին արևմուտքից կից է գավիթ-սրահը
(կառուցել է Մելիք Եգանը, 1743թ.), հյուսիսից՝ Տաթևի մեծ անապատի հիմնադիր վանահայր Արիստակեսի
(մահացած 1669թ.) գմբեթավոր մատուռ-դամբարանը։ Եկեղեցուց արևելք գտնվում է աղբյուրը, դեպի հարավ՝
սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է
բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով
օժանդակ մասն է։ Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր
համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIIIդ. Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական
պայքարի ժամանակ։

Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...

Գևորգ Բաշինջաղյան. Արվեստը եւ անցած ուղին.

Նշանավոր նկարիչ,  հայ բնանկարի հիմնադիր եւ ի վերջո տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական,  թե՛ ստեղծագործական անցած ողջ ուղին, լինելով զուտ ժողովրդական ու դեմոկրատական, պետք է ապրի հավետ՝ անջնջելի հետք թողնելով հայ կերպարվեստի կյանքում:   Բաշինջաղյանը այն անհատներից, որոնք իրենց կյանքի տարիներից ( շուրջ 68 տարի) զգալի չափով պետք է տրամադրեն  ժողովրդի մշակութային հարստությունը կուտակելու նվիրական  գործին: Նրա գործունեությունը չի սահմանափակվել միայն նկարչությամբ. նա եղել է հասարակական գործիչ, արձագանքել է այն ամենին, ինչ բարձացրել է ժողովրդի կուլտուրան:   Գևորգ Բաշինջաղյանի բազմակողմանի, հարուստ և բարձր արվեստն իր կենսահաստատ ռեալիզմով, ժողովրդական լայն խավերին հասկանալի պարզությամբ, մինչռևոլյուցիոն շրջանից ստացած լավագույն և բարձրարժեք ժառանգություններից մեկն է:   Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է Վրաստանի Սղնախ գավառական քաղաքում, 1857 թվականի սեպտեմբերի 16-ին:   1...