К основному контенту

Сообщения

Сообщения за сентября 13, 2015

Անվերնագիր

  Երբ կարողանաս ապրել անցածդ ուղին ինչպես դյուրին էր մարդուն ապրել , հեռանալուց , ավաղ , ափսոսանքի մտորում չես ունենա ...     Երբ դու դառնաս վեց , թե յոթ տարեկան և մուտք գործես ուսումնական կյանք , ես՝ քո մայրը , քեզ հետ կանցնեմ ամեն մի աստիճան , բայց այդ կանեմ այնքան զգույշ ու աննկատ , որ դու երբևէ , քեզ կապկպված չզգաս , հոգի՜ս : Երբ դու անգոհ տուն կմտնես ուսուցչիդ կողմից ցածր թվանշան ստացած , ես քեզ կհորդորեմ հասկանալու , որ այն ի նպաստ քեզ է լինելու . հոգիս , դու պետք է ուրախանաս , քանզի աստիճանները գոյություն ունեն նրա համար , որ մարդը բարձրանա , իսկ մարդկային ոչ մի տեսակ միանգամից վերևում չի հայտվնել : Երբ դու գոհանաս , որ ուսուցչիդ կողմից խրախուսանքի ես արժանացել , ես քեզ կհորդորեմ երբևէ չպարծենաս , չբարձրաձայնես : Հոգի՜ս , երբևէ չձայնես , թե իմացությամբ ես օժտված : Երբ պատրաստ լինես դեմ հանդիման կանգնելու կյանքի զգայական աշխարհին , այդ ժամ , հոգի՜ս , անհապաղ մորդ զինանո