К основному контенту

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները


  
Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:
   Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոսներին նվիրված տաճարը, քաղաքի հասարակական կյանքի կարևորագույն իրադարձությունների կենտրոնը: Տաճարը հասարակական գույքի և գեղարվեստական գանձերի պահեստարանն էր, նրա առջևի հրապարակը հաճախ դառնում էր ժողովների, տոնախմբությունների վայր: Այն մարմնավորվում էր միասնության գաղափարը, քաղաք-պետության վեհությունը, նրա հասարակական կառուցվածքի անսասանությունը: [1]
   Հունական տաճարի ճարտարապետական ձևերն առաջացան ոչ միանգամից, արխաիկայի ժամանակաշրջանում կրեցին նշանակալի փոփոխություններ: Հույները տաճարը համարում էին աստվածության բնակարան, նրա կառուցումն սկսվում էր թագավորի գլխավոր պալատից՝ մեգարոնից: Տաճարը կառուցվում էր քաղաքային հրապարակի կենտրոնում կամ ակրոպոլում (միջնաբերդում)՝ զբաղեցնելով ընդգծված իշխող դիրք քաղաքի կառույթների մեջ.  նրա գլխավոր ճակատն ուղղված էր դեպի արևելք՝ դեպի արևածագ: Հունական տաճարը նվիրվում էր քաղաքի հովանավոր աստծուն, բայց կրում էր հասարակական, երկրային բնույթ, հունական կրոնի զարգացումն ընթանում էր դեպի նրա կերպարների հետզհետե ավելի լայն մարդկայնացում:
   Քարե (կրաքարե կամ մարմարե) արխաիկ տաճարի պարզագույն և հնագույն տիպ էր, այսպես կոչված, «անտերով (պատի ելուստներով) տաճարը»: Այն բաղկացած էր մի ոչ մեծ շենքից՝ նաոսից, ուղղանկյուն հատակագծով, բաց էր դեպի արևելք, ուներ երկթեք տանիք, որը ծածկված էր կավե կամ մարմարե կղմինդրով: Նրա ճակատին անտերի, այսինքն՝ կողապատերի ելուստների միջև տեղադրված էր երկու սյուն: Տաճարի նման տիպը նախատեսված էր մեկ ճակատից ընկալելու համար. ավելի ուշ ժամանակներում այն օգտագործվում էր միայն ոչ մեծ կառույցների (օրինակ՝ Դելփիքի գանձատների համար):
   Տաճարի ավելի կատարյալ տիպը պրոստիլն էր, որի առջևի ճակատում կանգնեցվում էր չորս սյուն: Ամֆիպրոստիլում սյունաշարը զարդարում էր ինչպես առջևի, այնպես էլ՝ հետևի ճակատը, որն ուներ դեպի գանձատուն տանող մուտք:
   Հունական տաճարի դասական տեսակ դարձավ պերիպտերը[2]: Նրա գեղարվեստական կառուցվածքն արտահայտվում էր հանդիսավոր խստաոճ պարզությամբ և ներդաշնակ ավարտվածությամբ: Տաճարի հիմնական տարրերը պարզ են և օրգանապես կապված շենքի բուն կառուցվածքի հետ: Դրանք սկսվում են կավաշեն պատերով փայտյա շինություններից: Այստեղից շարունակվում են երկթեք տանիքը, հեծանային ծածկերը: Սյունաշարի նախատիպ էին փայտյա սյուները: Սակայն դա չի նշանակում, թե հունական տաճարների կառուցվածքը մեխանիկորեն է վերցվել փայտյա  կառուցվածքներից: Հին Հունաստանի ճարտարարապետները հաշվի էին առնում շինարարական նյութերի հատկությունները շենքի կառուցվածքի առանձնահատկություններին համապատասխան:
   Տևական զարգացման արդյունքում այստեղ առաջացել է պարզ և ամբողջական ճարտարապետական համակարգ, որն ավելի ուշ՝ հռոմեացիների ժամանակ, ստացավ օրդեր անվանումը, որ նշանակում է կարգ, ներդաշնակություն: Հունական ճարտարապետության վերաբերմամբ  «օրդեր» բառը ենթադրում է ճարտարապետության ամբողջ պատկերային ու կոնստրուկտիվ ներդաշնակությունը: Ավելի նեղ իմաստով օրդերը սյուների հարաբերակցության ու դասավորության, դրանց վրա դրված անտաբլեենտի (ծածկի) համար կարգն է, որի դեպքում տարբերվում են կրող և կրվող մասերը՝ սյուները և անտաբլեմենտը: Օրդերի արտահայտչականությունը  հիմնված է համեմատականության, խիստ մաթեմատիկական  հաշվարկի և մեկ ամբողջություն կազմող մասերի ներդաշնակ հարաբերակցության վրա:
   Արխաիկայի դարաշրջանում հունական օրդերը կազմավորվեց երկու՝ դորիական և հոնիական տարբերակով: Դորիական օրդերը կապված էր մայրցամաքային Հունաստանի մարզերի հետ, հոնիականը՝ մայրցամաքային և փոքրասիական Հունաստանի մշակույթի հետ: Դորիական օրդերը, ըստ հույների, մարմնավորում էր  արիության, ուժի և խստության ներդաշնակության գախափարը: Հոնիակ օրդերը մեղմաբարո էր, բարեկազմ, գեղեցիկ: Ոչ պատահականորեն հետագայում երբեմն դորիական օրդերում սյուները փոխարինվում կամ լրացվում էին տղամարդու պատկերներով, հոնիական օրդերում՝ կնոջ պատկերներով: Օրդերը կանոնների և գեղագիտական նորմաների մի ընդհանուր  համակարգ էր: Սակայն հին ժամանակների ճարտարապետները յուրաքանչյուր տաճարի  կառուցման ժամանակ դա կիրառվում էին ոչ թե մեխանիկորեն, այլ ստեղծագործաբար: Շինարարները հաշվի էին առնում կառույցի նպատակները՝ այն համաձայնեցնելով շրջապատի բնության հետ կամ ճարտարապետական համակառույցի մյուս շենքերի հետ: Այստեղից էլ գեղարվեստական անկրկնելության, անհատական յուրօրինակության այն զգացումը, որ դիտողի մեջ առաջ են բերում հունական տաճարները:
   Ավելի ուշ ժամանակներում՝ կլասիկայի դարաշրջանում, զարգացավ երրորդ օրդերը՝ կորնթոսյանը, որը մոտ էր հոնիականին, նրանից տարբերվում էր սյուների էլ ավելի մեծ գեղակազմությամբ, թեթևությամբ սյուներ են, որոնք պսակված էին բուսական զարդով՝ ականթի տերևներով, քիվաձև շքեղ խոյակներով: Հունական օրդերների համակարգը և նրա տարրերը հետագայում լայն կիրառություն գտան ոչ միայն անտիկ աշխարհի ճարտարապետության մեջ, այլև՝ Վերածննդի դարաշրջանում, բարոկկո և դասական ոճի կառույցներում:
   Վաղ ժամանակների արխաիկ տաճարներն ունեին ծանրամարմին համամասնություններ, երբեմն շատ երկարավուն: Ժամանակի ընթացքում դրանք դառնում են ավելի համաչափ, համամասնական: Եվ եթե Պեստումի, այսպես կոչված, Բազիլիկում ընդգծված են հզորությունը և հաստատուն ուժը, սակայն դեռևս գտնված չի կողմերի հստակ հարաբերակցությունը, ապա Կորնթոսում Ապոլլոնի տաճարին հատուկ են մասերի խիստ համաչափությունը և ներդաշնակությունը: Այդ ժամանակների հոնիական տաճարները (Արտեմիսի տաճարը Էփեսոսում) ավելի մեծ՝ իրենց չափերով: Ինչպես դորիական, այնպես էլ հոնիական տաճարները, որոնք արխաիկայի ժամանակաշրջանում կառուցվում էին հաճախ կրաքարից, հիմնականում գունազարդվում էին կարմիր և կապույտ գույներով: Ճակտոնի եռանկյունաձև դաշտի, եռափորակների ֆոնի, ինչպես նաև քանդակների գունազարդումը տաճարին հաղորդում էր ավելի տոնական տեսք՝ ընդգծելով նրա մասերի ճարտարապետությունը:
   Վաղ շրջանի դասական ճարտարապետության մեջ առավել մեծ տարածում են ստանում դորիական օրդերի տաճարները, որոնք համապատասխանում էին քաղաքացիական ոգուն, պոլիսի հերոիկային: Դրանցից յուրաքանչյուրում վառ կերպով դրսևորվում են անհատական հատկանիշները:[3] Քանդակներով զարդարուն լինելու շնորհիվ ավելի հանդիսավոր տեսք ուներ Զևսի տաճարը Օլիմպիայում (մ. թ. ա. 5-րդ դար): Հունաստանի քաղաքների շարքում իր անդրդվելի տեղն ունեցող Աթենքը Պերիկլեսի կառավարման ժամանակարջանում ապրում էր իր տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման ոսկե դարը: Այս շրջանում ստեղծվում է դարաշրջանի ամենանշանավոր համակառույցը՝ Աթենքի ակրոպոլիսը (միջնաբերդը), որն իշխում է քաղաքի և նրա շրջակայքի վրա: Ակրոպոլիսի բլրի վրա տեղավորվել են աթենացիների հիմնական սրբավայրերը, և ամենից առաջ, Պարթենոնը՝ Աթենասի՝ իմաստության աստվածուհու տաճարը: Ակրոպոլիսի լանջին, որտեղ ժողովուրդը հավաքվում էր դրամատիկական ներկայացումներ դիտելու, կառուցվեց Դիոնիսոսի թատրոնը:
   Հույն ճարտարապետները կարողանում էին հիանալի վայրեր ընտրել իրենց կառույցների համար: Տաճարը կառուցվում էին այնտեղ, որտեղ նրա համար ասես տեղ էր նախապատրաստվել ինքը՝ բնությունը, և միևնույն ժամանակ նրա խաղաղ ու նաև խիստ ձևերը, ներդաշնակ համամասնությունները, սյունաշարերի լուսավոր մարմարը, վառ գունազարդումը տաճարը հակադրում էին բնությանը, հաստատում էին մարդու՝ խելացի ձևով կերտած կառույցի գերազանցությունը շրջապատող աշխարհի հանդեպ: Հույն ճարտարապետները վարպետորեն էին նախագծում ամբողջական ճարտարապետական համակառույցները: Դրանցից ամենակատարյալը Աթենքի Ակրոպոլիսն էր:[4] Ճարտարապետության զարգացումն անհամաչափ էր տեղի ունենում: Մ. թ. ա. 4-րդ դարի առաջին երրորդում նկատվում էր շինարարական գործունեության որոշակի անկում, որն ազդեցություն էր թողնում հունական պոլիսերի տնտեսական և սոցիալական ճգնաժամի վրա: Այդ անկումն առավել սրությամբ ազդեցություն ունեցավ Աթենքում, որը պարտություն կրեց Պելոպոնեսյան պատերազմում: Հետագայում շինարարությունը զարգանում էր բավական ինտենսիվորեն, առանձնապես ծայրամասերում:
   Մ.թ. ա. 4-րդ դարում կառույցներում հետևում էին օրդերային համակարգի սկզբունքներին: Տաճարների հետ միաժամանակ մեծ տարածում ստացավ թատրոնների շինարարությունը, որոնք սովորաբար տեղադրվում էին բաց երկնքի տակ: Բլրի լանջին փորվում էին հանդիսատեսների նստատեղեր, որոնք բոլորում էին կլոր կամ կիսակլոր մի հրապարակ, որտեղ ելույթ էին ունենում երգչախումբը և դերասանական կազմը: Զարմանալի է իր կատարելությամբ ակուստիկան Էպիդավրի թատրոնում: Երևան են գալիս նաև կառույցներ, որոնք նվիրված էին անհատ անձնավորության կամ միապետ-ինքնակալի փառաբանմանը: Աթենքի մեծահարուստ Լիսոկրատի աջակցությամբ, ի պատիվ երգչախմբի մրցումներում տարած հաղթանակի, Աթենքում կառուցվեց մի հուշարձան, որը պատկերում էր գեղաշար, զարդարուն մի գլանաձև գլխարկ: Կառուցված լինելով խորանարդաձև ցոկոլի վրա և ավարտվելով կոնաձև ծածկով՝  այն պսկավում էր մրցանակի համար նախատեսված յուրահատուկ եռոտանի պատվանդանով:
   Այսպիսով, մենք տեսնում ենք, որ հունական ճարտարապետությունը լի է իր նորարարական գաղափարներով ու առանձնահատկություններով, իզուր չէ, որ իր հարակից ժողովուրդներն ու անգամ հեռավոր, մինչև արևմուտք նրա թե՛ ճարտարապետության, թե՛ ողջ մշակույթը վերցնելով ստեղծեցին իրենցը: Հունական մշակույթը հռոմեականի հետ միասին,  հանդես գալով անտիկ մշակույթի, այլ կերպ՝ հելլենական մշակույթի ներքո, թողել է հսկայական մշակութային ժառանգություն, ինչը հաստատում են այն բոլոր ճարտարապետական կառույցները իրենց տեսակներով, և ընդհանրապես մարդկության մտքի մեջ առկա մարդակենտրոն և մարդասիրական գաղափարների համար այսօր մարդկությունը, թերևս, պարտական է հույներին և նրանց մշակութային առանձնահատկություններրին:




[1]  Г.В. Драч, История мировой культуры (мировых цивилизаций), Ростов-ха Дону, «Феникс», 2007, ст. 244-275
[2] Պերիպտեր- ուղղանկյուն հատակագծով տաճար, որը բոլոր կողմերից փակված էր սյունաշարով:
[3] Երզնկայն Մ. Գ., Արտասահմանյան արվեստի պամություն, Երև., Զանգակ-97, 2003, էջ՝ 58-61, 70

[4] Ակրոպոլիսի հատակագծումը և կառուցումը իրականացվել են Հունաստանի մեծագույն քանդակագործ Ֆիդիասի ընդհանուր ղեկավարությամբ (մ.թ.ա. 5-րդ դար, երկրորդ և երրորդ քառորդներ):

Комментарии

Հաճախակի որոնվող նյութերը

Երաժշտության պատմության կապերը արվեստի այլ տեսակների հետ

Երաժշտությունը (հուն.՝ μουσική  [τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա է հուն.՝ μούσα - մուզա բառից) նույնպես մշակույթի ճյուղ է, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է։ Երաժշտությունը կարող ենք ասել, որ առաջացել է դեռևս պալեոլիթի ժամանակշրջանից ։ Քանի որ աշխարհի ողջ մարկությունը, այդ թվում անգամ առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ: Հետաքրքիրն այն է, որ ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար վերածվել է ամբողջ մարդկության կյանքի անբաժանելի մասը։     Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ, ինչի օրինակ կարող են ծառայել ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, որը չորս հազար տարեկան է։ Երաժշտությունը, ինչես որ ժամանակի ընթացքում մշակույթի այս կամ այն

Միջմշակութային հաղորդակցում

Մշակույթը անքակտելիորեն կապված է մեր առօրյա կյանքի հետ: Որոշ մշակույթներ ունեն ազդեցության լայն շրջանակ և ավելի մեծ մարդկային զանգված են ընդգծում: Այլ մշակույթներ ներառում են մարդկանց փոքր խմբեր, որոնք կազմավորվում են որոշակի ընդհանուր հատկություններով կամ հետաքրքրություններով: Ավանդական ըմբռնումներին հակառակ, որպեսզի միշտ մշակույթների հետ հաղորդակցվենք, այսօր արդեն հարկ չկա դրա համար մեկնել այլ երկիր, ինչը պայմանավորված է աշխարհագրական գլոբալ փոփոխությունների հետ ( ԽՍՀՄ-ի փլուզում, տնտեսության միջազգայնացում և այլն) և գրեթե յուրաքանչյուր երկիր ներառում է բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ, հետևաբար նաև` նրանց մշակույթը: Վերջին տասնամյակի փոփոխությունները հիմնովին ձևափոխել են ողջ աշխարհը (օրինակ, տրանսպորտային տեխնոլոգիայի բարելավումը, հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը, տնտեսական գլոբալացումը և փոփոխությունները ներգաղթի մոդելում): Սա ձևափոխեց աշխարհի բնակչության կազմը, և ամենօրյա առնչությունները նոր մշակույթի հետ դառնում են բնական երևույթ: Եվ ներգաղթերի թվի աճին զուգահեռ մեծա