Մարդկության ողջ պատմությունը երկխոսություն է: Երկխոսությունն առկա է այնքան, որքան մարդն է գոյելու: Մշակույթների փոխազդեցությունը, նրանց երկխոսությունը միջէթնիկ, ազգամիջյան հարաբերությունների կարգավորման, ընդհուպ զարգացման համար կարևոր հիմքերից է: Սակայն, կարող է լինել և հակառակը, եթե հասարակության մեջ կա միջէթնիկ լարվածություն, առավել ևս միջէթնիկ կոնֆլիկտներ, ապա մշակույթների միջև երկխոսությունն բարդանում է: Մշակութային փոխազդեցությունը կարող է սահմանափակ բնույթ կրել տվյալ մշակույթի ժողովրդի միջէթնիկ լարվածության դեպքում: Մշակութային փոխգործունեության գործընթացները առավել բարդ են, քան տիրող այն միամտաբար մոտեցման, որը ենթադրում է առավել զարգացած մշակույթից թափանցում պակաս զարգացած մշակույթ, ինչն իր հերթին տրամաբանորեն հանգեցնում է մշակութային փոխշփման պատմական առաջընթացի: Ըստ Դանիլևսկու՝ մշակույթները զարգանում են մեկուսի և, ի սկզբանե, թշնամական են միմյանց հանդեպ: Վերջինս այս կամ այն տարբերակումների հիմքում նկատի է ունեցել «ժողովրդի ոգին»: «Երկխոսությունը մշակույթի հետ հաղորդակցու...