Skip to main content

Posts

Մանկական հիշողություններ.

Մանկական հիշողությունները կապված են գեղեցիկի /արվեստի/  ընկալման հետ:   Յուրաքանչյուր մարդ երեխա է՝ լինի նա երեք, թե երեսուն տարեկան: Նրա հոգին, էությունը մշտապես ձգտում է դեպի խնամություն ու հոգատարություն, մարդ-անհատը կարիք ունի քնքշության ու ուշադրության, իսկ այս երևույթների հանդեպ նրա ընկալումները առավել վառ ամրանում են մանկան տարիքում: Բոլորս էլ մեր կյանքի ընթացքը, մեր առաջին ՛՛երթուղին՛՛ սկսում ենք այդ կետից: Մարդկային փխրուն հոգին մուտք է գործում աշխարհ ու հաղորդակից դառնում արտաքին աշխարհի հետ, որն իր առջև ներկայանում է իր ողջ ամբարով / բարու ու չարի, գեղեցիկ ու տգեղի/:   Հիրավի, պատահական չէ, որ մարդն առավել պաշտպանության ու խնամքի ներքո է ձևավորվում մանկան շրջանում, քանի որ նրա և՛ մարմինը և՛ հոգին կարիք ունեն այդ ամենին: Հետևապես, մանկան ձևավորման ընթացքում մեծ է ծնողի, մոր ու միջավայրի լուրջ վերաբերմունքը: Իսկ դաստիարակության գործում անչափելի մեծ է գեղագիտական դաստիարակության դերն ու նշանակությունը: Գեղեցիկի հանդեպ սերն ու գորովը պետք է ողողեն նրան դեռ վաղ տ...

Էսսե. Կ. Մալևիչ, Սև քառակուսի

  Կ. Մալևիչը կերպարվեստի այն հետաքրքիր ստեղծագործողներից է, ում աշխատանքների որակումը լի է տարակարծիքներով: Մալևիչը փիլիսոփա-նկարիչ է, իր արվեստի վերլուծաբանը: Անշուշտ, այս ստեղծագործողը վրձնել կամ այլ կերպ՝ ծնունդ է տվել մի շարք աշխատանքների, որոնք բազմաբնույթ են ընկալման, մեկնաբանման տեսանկյունից,  խիստ սուբյեկտիվ են: Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» կտավը կարելի է դիտել միայն վերջինիս կողմից ստեղծած սուպրեմատիզմ ուղղության շրջանակներում, միայն այդպես: Մալևիչի համար իր «Սև քառակուսին» մաքուր ֆորմայի խորհրդանիշն է, նրա համար այն հանդիսանում է բացարձակ Ոչինչ: Ըստ Մալևիչի հարթ սպիտակ մակերեսը ցույց է տալիս տիեզերական տարածության անծայրությունը:    Եթե մեկ այլ նկարչի աշխատանքները վերլուծելիս ունենում ենք կոնկրետ պատկերման ֆիգուրներ, որոշակի հոգեկան մթնոլորտի առկայություն, այս կամ այն չափով տվյալ ժամանակաշրջանը նկարագրող հանգամանք, ապա այստեղ բոլորովին այլ է: Անշուշտ մեր առջև առկա է կտավի պատկերման ժամանակաշրջանը (1915թ.), վերջինին բնորոշ հոգեբանա-քաղաքական խնդիրնե...

Ուրեմն, հարկավոր է /կամ բառակույտի համակարգ/

Մարմնիս վերանորոգման ճշգրիտ ժամարոպեն կդժվարանամ մտաբերել. մարդու մարմինը, որ օժտված է բնատուր հոգու ղեկավարման սկզբունքով, այդ օրն արթնացավ սովորականից մի փոքր շուտ: Սրճեփի բուռն աշխատամոլությունը վարակիչ ազդեցություն ունեցավ: Վեր կացա՝ բանականությանս բնորոշ ու հաստատող վարքագծի կանոններին հետևելով: Բնությունը նույնպես այս անգամ, թեև չպետք է լինել գծուծ բառերում, բազմիցս ոգևորված էր. զարմանալիորեն արևը նույնպես վաղ էր արթնացել:    Եվ այն, որ ամենակարևորն էր՝ հարկավոր էր մի քանի անգամ կատարել վարժություններ, որպեսզի հոգու մոռացկոտ հատկությանը ենթարկի շարժումների օրինաչափություններին, իսկ նրանք հիշողություն մեջ արմատանալու ունակությամբ են օժտված: Ուրեմն, հարկավոր է անհապաղ գոտեպնդվել վաղ արթնանալուն՝ փորձելով նույնացնել ապրումակցման գործընթացը սրճեփի հետ, իսկ այն ամեն օր աշխատում է նույն եռանդով:    Վերանորոգումը հարկավոր էր սկսել մանրուքներից: Նախ, գրչի հետ անընդհատ, օրինակ այս ձեռքերի, որ դիպչում են ստեղներին, մարտի բռնվել, որպեսզի այն դադարի վիմեր փորփրելուց, ավ...

Ես այդ որբուկին վհատեցրել եմ

-Կես խորանարդ մնաց ընթանամ: -Կարծում էի՝ ավելի խելամիտ կգտնվես, ի վերջո, կդադարես քո այդ անմիտ դասական հաշվարկների սովորույթից: Տեսնում եմ, ժամանակի մեքենան անպտուղ է ընթացել: _Կարծում եմ, եղբայր, քո դեպքում նույնպես. շարունակում ես շաղախել մարսողական համակարգիդ հիմքից դուրս եկող հնչյունների համաստեղություն ու տարածել այստեղ-այնտեղ... - Տեսնում եմ՝   տարիները սողունային սովորույթներին հաղթել չկարողացան: -Եթե հաշվի առնենք մարդկային սովորույթներից մեկը, հեռվից ես եկել, էլ չասեմ տարիներ են անցել. ողջագուրվել է պետք, մարդիկ ենք ի վերջո...    Նա ծերացել էր: Փողոցում հանդարտ քայլքս էի անում, երբ մեքենայի վարորդի ջղաձգված ու շտապողական հայացք նկատեցի: Ես մտաբերեցի այդ մարդուն: Նա մեկն էր իմ ուսուցիչներից: Ծերացել էր. հիրավի, բոլորիս գլխով էլ կգա-կգնա, մի՞թե այդքան արագ, այդքան անսպասելի կամ գուցե սպասելի՞... մարդիկ սիրում են սեթևեթանք ընդհանրապես. ասում են՝ անսպասելի, երբ գիտեն այդ մարդու երակներով հոսած վերջին գույժը: Ապա ո՞ւմ է հարկավոր այդ չբերրի զարմանքն ու տարակուսանք...

Երբ հոսում են մտքերն անխնա

   Նայում էի հորս մաշված ձեռքերին ու աչքերս ավելի անկուշտ էին դառնում: Վաղուց է, ինչ,  չէի զգացել մարմնիս խոնավությունը, ամբողջ մարմնով ու դողէրոցքի տենդով պատված էին մկաններս, չէի հաշտվում, չէի կարողանում հաշտվել հորս ձեռքերում եղած հուսահատության և մորս հայացքում թաքնված, բայց հրաբխային անսպասելի ժայթքման նման տագնապից սերվող շեղբին:    Աչքիս են գալիս հորս ձեռքերը, մորս հայացքը ու ես վերստին անկուշտ եմ դառնում... Ժամանակին թևանցուկ այլևս չես հոսի, ցատկով չես անցնի հոսող ջրերից... Աչքերիս անխնա դարմանի փնտրտուքով դուրս եկա տանից, անգամ գիշերաժամին օրը չէր հանդարտվում: Մթության մեջ աչքերս փրկություն էին աղերսում. գուցե կդադարի նրանցում եղած տեսիլքների հոսքը: Բայց ճամփին հաչացող շան հետ հորս ձեռքերի մաշվածությունը ավելի էր կայծկլտում, կարծես՝ ոսկի էին, ավաղ, հնացած: Ձեռքերս բարձրացրեցի դանդաղ ու աննկատ, որ ճամփան առ բարձրյալ լուսավորեմ...    Ցուրտ էր, ձեռքերս բրուտին ծանոթ չեն, մրսել գիտեն, կոտրվել գիտեն. պետք էր անհապաղ իրենց տեղը վերադարձնել: ...

Անվերնագիր

  Երբ կարողանաս ապրել անցածդ ուղին ինչպես դյուրին էր մարդուն ապրել , հեռանալուց , ավաղ , ափսոսանքի մտորում չես ունենա ...     Երբ դու դառնաս վեց , թե յոթ տարեկան և մուտք գործես ուսումնական կյանք , ես՝ քո մայրը , քեզ հետ կանցնեմ ամեն մի աստիճան , բայց այդ կանեմ այնքան զգույշ ու աննկատ , որ դու երբևէ , քեզ կապկպված չզգաս , հոգի՜ս : Երբ դու անգոհ տուն կմտնես ուսուցչիդ կողմից ցածր թվանշան ստացած , ես քեզ կհորդորեմ հասկանալու , որ այն ի նպաստ քեզ է լինելու . հոգիս , դու պետք է ուրախանաս , քանզի աստիճանները գոյություն ունեն նրա համար , որ մարդը բարձրանա , իսկ մարդկային ոչ մի տեսակ միանգամից վերևում չի հայտվնել : Երբ դու գոհանաս , որ ուսուցչիդ կողմից խրախուսանքի ես արժանացել , ես քեզ կհորդորեմ երբևէ չպարծենաս , չբարձրաձայնես : Հոգի՜ս , երբևէ չձայնես , թե իմացությամբ ես օժտված : Երբ պատրաստ լինես դեմ հանդիման կանգնելու կյանքի զգայական աշխարհին , այդ ժամ , հոգի՜ս , անհապաղ...