Skip to main content

Երբ հոսում են մտքերն անխնա

   Նայում էի հորս մաշված ձեռքերին ու աչքերս ավելի անկուշտ էին դառնում: Վաղուց է, ինչ,  չէի զգացել մարմնիս խոնավությունը, ամբողջ մարմնով ու դողէրոցքի տենդով պատված էին մկաններս, չէի հաշտվում, չէի կարողանում հաշտվել հորս ձեռքերում եղած հուսահատության և մորս հայացքում թաքնված, բայց հրաբխային անսպասելի ժայթքման նման տագնապից սերվող շեղբին:
   Աչքիս են գալիս հորս ձեռքերը, մորս հայացքը ու ես վերստին անկուշտ եմ դառնում... Ժամանակին թևանցուկ այլևս չես հոսի, ցատկով չես անցնի հոսող ջրերից...
Աչքերիս անխնա դարմանի փնտրտուքով դուրս եկա տանից, անգամ գիշերաժամին օրը չէր հանդարտվում: Մթության մեջ աչքերս փրկություն էին աղերսում. գուցե կդադարի նրանցում եղած տեսիլքների հոսքը: Բայց ճամփին հաչացող շան հետ հորս ձեռքերի մաշվածությունը ավելի էր կայծկլտում, կարծես՝ ոսկի էին, ավաղ, հնացած: Ձեռքերս բարձրացրեցի դանդաղ ու աննկատ, որ ճամփան առ բարձրյալ լուսավորեմ...
   Ցուրտ էր, ձեռքերս բրուտին ծանոթ չեն, մրսել գիտեն, կոտրվել գիտեն. պետք էր անհապաղ իրենց տեղը վերադարձնել:
   Ճամփան անեզր կթվա մարդկանց, որում հուսում էին տառերը անկուշտ աչքիս սպիացած...
05, 11.14


Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոս...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...