Skip to main content

Անվերնագիր


 

Երբ կարողանաս ապրել անցածդ ուղին ինչպես դյուրին էր մարդուն ապրել, հեռանալուց, ավաղ, ափսոսանքի մտորում չես ունենա...
   Երբ դու դառնաս վեց, թե յոթ տարեկան և մուտք գործես ուսումնական կյանք, ես՝ քո մայրը, քեզ հետ կանցնեմ ամեն մի աստիճան, բայց այդ կանեմ այնքան զգույշ ու աննկատ, որ դու երբևէ, քեզ կապկպված չզգաս, հոգի՜ս: Երբ դու անգոհ տուն կմտնես ուսուցչիդ կողմից ցածր թվանշան ստացած, ես քեզ կհորդորեմ հասկանալու, որ այն ի նպաստ քեզ է լինելու. հոգիս, դու պետք է ուրախանաս, քանզի աստիճանները գոյություն ունեն նրա համար, որ մարդը բարձրանա, իսկ մարդկային ոչ մի տեսակ միանգամից վերևում չի հայտվնել: Երբ դու գոհանաս, որ ուսուցչիդ կողմից խրախուսանքի ես արժանացել, ես քեզ կհորդորեմ երբևէ չպարծենաս, չբարձրաձայնես: Հոգի՜ս, երբևէ չձայնես, թե իմացությամբ ես օժտված: Երբ պատրաստ լինես դեմ հանդիման կանգնելու կյանքի զգայական աշխարհին, այդ ժամ, հոգի՜ս, անհապաղ մորդ զինանոցը քեզ օգնության կգա: Թե կա կյանքում նվիրական մի պատգամ, այդ քեզ, սիրելիս, զինել ու պարսպատել հնարավոր ամենով, որ կյանքում լինես քաջ ու անկոտրուն: Կարդալ ու գրել, հաշվել-գումարել թող քեզ սնեն ուսուցիչներդ, ավաղ, իսկ ես՝ քո մայրը, անցածդ իմացության ամեն ուղում կսովորեցնեմ մարդ լինել, հոգիս... Եվ այն, որ ամենակարևորն է՝ կսովորեցնեմ սիրել քո նմանին, ապրել նրա հետ անկախ ունեցածի ու չունեցածի, անկախ սեռի ու դավանանքի... Թե կա մի բան, որ ատում է մայրդ, այդ կույր ու անզգա մարդկությունն է, սիրելիս. նրանք տեսնում են լոկ այն, ինչ տեսանելի է... Երբ կարողանաս ապրել մարդու հետ ու նրա կողքին, լինել նրա բարեկամը հավերժ պահերին, մայրդ ժպիտով կողջունի աշխարհին... Հավատա, սիրելիս, ամենից առաջ մարդուն չպետք է թույլ տալ մեն-մենակ մնալ վշտի հետ...
Կարողացիր լսել ու հասկանալ մարդկանց լռությունը, կարողացիր լռել ժամանակին: Ու այն ամենն, ինչ կյանքը քեզ կշնորհի հավատարիմ եղիր քո սկզբունքներին: Գլուխդ մի խոնարհիր այն պարծենկոտին, որ ամբոխ է գրավել, նույնիսկ, եթե նա իշխանավոր է կամ դատավոր, սիրելիս... Արևի ծեգի հետ ամեն օր տեսած այն մուրացկանն առավել է արժան քո խոնարհումին...
   Ու, թե կա ինձ համար նվիրական զգացում, այդ քեզ լիաթոկ տեսնելն է կյանքում... Այնտեղ, որտեղ մայրդ կորցրել է ինչ-որ բան, դո՛ւ, սիրելիս, անվրեպ անցնես, այնտեղ, որտեղ մայրդ զգացել է անհարթություն, դու հարթ ընթանաս: Ու, թող լիաթոկ ապրես քո ուղին, բայց թող այն չլինի դյուրին ու անգույն. կյանքը խաղ է, իմ սիրելի, թող որ այդ խաղը քեզ ընդունի... Թող որ մարմինդ ցավ չիմանա՝ թող որ հոգիդ դարման դառնա ...»

                                                                                                                            30.05.15

Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոս...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...