Skip to main content

Մանկական հիշողություններ.

Մանկական հիշողությունները կապված են գեղեցիկի /արվեստի/  ընկալման հետ:
  Յուրաքանչյուր մարդ երեխա է՝ լինի նա երեք, թե երեսուն տարեկան: Նրա հոգին, էությունը մշտապես ձգտում է դեպի խնամություն ու հոգատարություն, մարդ-անհատը կարիք ունի քնքշության ու ուշադրության, իսկ այս երևույթների հանդեպ նրա ընկալումները առավել վառ ամրանում են մանկան տարիքում: Բոլորս էլ մեր կյանքի ընթացքը, մեր առաջին ՛՛երթուղին՛՛ սկսում ենք այդ կետից: Մարդկային փխրուն հոգին մուտք է գործում աշխարհ ու հաղորդակից դառնում արտաքին աշխարհի հետ, որն իր առջև ներկայանում է իր ողջ ամբարով / բարու ու չարի, գեղեցիկ ու տգեղի/:
  Հիրավի, պատահական չէ, որ մարդն առավել պաշտպանության ու խնամքի ներքո է ձևավորվում մանկան շրջանում, քանի որ նրա և՛ մարմինը և՛ հոգին կարիք ունեն այդ ամենին: Հետևապես, մանկան ձևավորման ընթացքում մեծ է ծնողի, մոր ու միջավայրի լուրջ վերաբերմունքը: Իսկ դաստիարակության գործում անչափելի մեծ է գեղագիտական դաստիարակության դերն ու նշանակությունը: Գեղեցիկի հանդեպ սերն ու գորովը պետք է ողողեն նրան դեռ վաղ տարիքից:
   Գեղեցիկի հանդեպ ընկալման զգացողությունները պետք է փնտրել և արմատացնել, քանի որ առանց վերջինի ձևավորված անհատը զուրկ է լինում հոգևորի հանդեպ հետաքրքրությունից՝ առավել ձգտելով դեպի նյութականի աշխարհ, իսկ այն առանց հոգևորի կարող է ծնունդ տալ բազում անարդարությունների:
   Գեղեցիկի հանդեպ մեր պատկերացումները այլ են: Այն, նախևառաջ, ծնող-երեխա փոխհարաբերություններում հարգանքի, փոխհասկացվածության առկայությունն է, տարեցի հանդեպ վերաբերմունք է, թույլին օգնելու պատրաստակամությունն է, վատը դատապարտելու ունակությունն է:
   Հետևապես, հարկավոր է շտապե՜լ. գեղագիտական դաստիարակությունը սկսել սաղմնային փուլից:
   Մենք այլ ենք դառնում, երբ մեր հիշողությունները առավել վառ են ու ներդաշնակ. երբ լեցուն են հոգատարության ու քնքշության զգացողություններով: Սովորաբար տատ-պապը մանկան հասակում գլխավոր ու մնայուն դերակատարում են ունենում, նրանք մեր առաջին քայլքի վկաներն են, մեր հետագա կյանքի լավագույն ընթացք տվողները:
  Ժ. Ժ. Ռուսոն իր ՛՛Էմիլի՛՛ դաստիարակության հարցում, հիրավի, պատահական չէ, որ կարևորում էր նորածնի նախախնամության տակ գտնվող դաստիարակի հանդեպ հարգանքն ու արժևորումը:
   Գեղեցիկի հանդեպ մեր հիշողությունները պատկերավոր են դառնում հասուն տաիրքում: Առաջին դայակդ, ուսուցիչդ, լսարանդ, անգամ դպրոց տանող ճանապարհի ծաղկավաճառի բարյացակամ ժպիտը կարող է արմատանալ երեխայի ներսում:
   Ուսուցիչը լոկ այն ժամանակ է ուսուցիչ, երբ իր կրթման գործիք սկսում է գործածել բարոյագիտությունը, էթիկան, այն է՝ տանել գեղեցիկի ուղիներով:

Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...

Գևորգ Բաշինջաղյան. Արվեստը եւ անցած ուղին.

Նշանավոր նկարիչ,  հայ բնանկարի հիմնադիր եւ ի վերջո տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական,  թե՛ ստեղծագործական անցած ողջ ուղին, լինելով զուտ ժողովրդական ու դեմոկրատական, պետք է ապրի հավետ՝ անջնջելի հետք թողնելով հայ կերպարվեստի կյանքում:   Բաշինջաղյանը այն անհատներից, որոնք իրենց կյանքի տարիներից ( շուրջ 68 տարի) զգալի չափով պետք է տրամադրեն  ժողովրդի մշակութային հարստությունը կուտակելու նվիրական  գործին: Նրա գործունեությունը չի սահմանափակվել միայն նկարչությամբ. նա եղել է հասարակական գործիչ, արձագանքել է այն ամենին, ինչ բարձացրել է ժողովրդի կուլտուրան:   Գևորգ Բաշինջաղյանի բազմակողմանի, հարուստ և բարձր արվեստն իր կենսահաստատ ռեալիզմով, ժողովրդական լայն խավերին հասկանալի պարզությամբ, մինչռևոլյուցիոն շրջանից ստացած լավագույն և բարձրարժեք ժառանգություններից մեկն է:   Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է Վրաստանի Սղնախ գավառական քաղաքում, 1857 թվականի սեպտեմբերի 16-ին:   1...