Skip to main content

Ես այդ որբուկին վհատեցրել եմ

-Կես խորանարդ մնաց ընթանամ:
-Կարծում էի՝ ավելի խելամիտ կգտնվես, ի վերջո, կդադարես քո այդ անմիտ դասական հաշվարկների սովորույթից: Տեսնում եմ, ժամանակի մեքենան անպտուղ է ընթացել:
_Կարծում եմ, եղբայր, քո դեպքում նույնպես. շարունակում ես շաղախել մարսողական համակարգիդ հիմքից դուրս եկող հնչյունների համաստեղություն ու տարածել այստեղ-այնտեղ...
- Տեսնում եմ՝   տարիները սողունային սովորույթներին հաղթել չկարողացան:
-Եթե հաշվի առնենք մարդկային սովորույթներից մեկը, հեռվից ես եկել, էլ չասեմ տարիներ են անցել. ողջագուրվել է պետք, մարդիկ ենք ի վերջո...
   Նա ծերացել էր: Փողոցում հանդարտ քայլքս էի անում, երբ մեքենայի վարորդի ջղաձգված ու շտապողական հայացք նկատեցի: Ես մտաբերեցի այդ մարդուն: Նա մեկն էր իմ ուսուցիչներից: Ծերացել էր. հիրավի, բոլորիս գլխով էլ կգա-կգնա, մի՞թե այդքան արագ, այդքան անսպասելի կամ գուցե սպասելի՞... մարդիկ սիրում են սեթևեթանք ընդհանրապես. ասում են՝ անսպասելի, երբ գիտեն այդ մարդու երակներով հոսած վերջին գույժը: Ապա ո՞ւմ է հարկավոր այդ չբերրի զարմանքն ու տարակուսանքը...Այնուամենայնիվ, շատ էր ծերացել: գուցե բաժին մեղքի գործոնն էր գլուխ բարձրացրել...գուցե վախենում էր, որ այդ մարդու հեռացումով նա վերջնականապես որբ կմնա... Ես այդ որբուկին վհատեցրել եմ:
   Մարդիկ չեն ուզում, միտք չունեն միմյանց վհատեցնելու, բայց երբ գալիս է պահը սպասված վեցնում են ջրով լի թասն ու թեքում դեպի քեզ, նրանք չեն ուզում, միտք չունեն, բնավ, բայց հասնում են հոգուդ ամենախոր արմատները ու իրենց գտածոն տեղադրում այնտեղ... ու այնքան են աշխատում այդ ուղղությամբ, ինչպես ամենագծուծ անձրևը, որ չի հագենում հիվանդ մարմնին թրջված տեսնելուց, ևս անգամ դրոշմում իր իշխանությունը նրա մարմնին:
   Երբ գալիս է պահն այդ նորից, նրանք կանգնում են, ու չզլանալով իրենց վարմունքում, ներում են խնդրում. չէ որ մարդկային մեծագույն հատկությունը ներելն է. ներե՛նք միմյանց, մարդիկ, քանզի Մեծ է արքայությունը...
   Նրա անավարտ մի քանի հնչյունի պակաս արտահայտումից, վերնագրի կիսատ մնալուց այլևս բուժում չկա...
  Տարիների մոմե լռությունն ինչպես կարող էր իրեն արտահայտել... նրանց բոլորի անմիտ հարցերին այլևս ինչպե՞ս կարելի էր ճշմարիտ ընթացք ակնկալել... Մի՞թե կարելի առաջին բառեր արտաբերելուց մարդուն հարցնել ողջ է եղե՞լ, թե՞ մեռած... անմտություն... Հիվանդին բուժել առաջին հանդիպման ժամանակ, նույնն է, թե ժամկետանց հաբ տալ ու սպասել նրա ինքնակամ... Մի՞թե կարելի էր առաջին հայացքում լրջություն փնտրել, այնքան լրջություն, որ կարողանա առաջին հանդիպած այգու նստարանին հենվելով մտաբերել մարմնի ջիղով անցկացվող մտորումների այն ողջ ընթացքը:
  Տարիների մոմե լռությունն ինչպես կարող էր արտաբերել՝ ասելով այն վիճակագրությունների մասին, որ հնարավոր էին աղետից առաջ... Աղետ, որ կարողանում է ընթացք ունեցող ամեն շարժիչի փոխել իր ուղին: Անգամ, եթե այդ վիճակագրություններից պարզագույն ճշմարտությունը արտաբերած մի քանի անբառ շարժումն էին:
   Այդ երեկո ես իմացա նրա ախտածին երակների հոսքի մասին: Այդ հոսքը գուցե մեղմեր այն առաջինի հնարավոր դատապարտյալի տարիները: Դատապարտյալը ամենևին հանցակիր չի համարվում մահկանացուի մահը խլելով: Մահկանացուն հայտնել էր դատապարտյալին իր հնարավոր մահաբեր ընթացքի մասին... Ո՛չ, մահաբեր չէ, այլ այս վերջինին մոտ...
Շար.....ելի

Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոս...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...