К основному контенту

Պետական օրհներգեր


 Այսօր բոլոր պետություններն էլ ունեն պետական օրհներգ: Բառն արդեն հուշում է, որ օրհներգն օրհնության ու փառաբանության երգ է՝ նվիրված հայրենիքին: Խորհրդանիշն ազգի կարևորագույն երևույթներից է։ Այն ամփոփում է մարդու անցած ճանապարհը և նախանշում ապագան: Խորհրդանիշը նաև մեծ նշանակություն ունի սերունդների համար: Օրհներգում կարելի շատ բան փնտրել և շատ բան գտնել յուրաքանչյուր ազգային նկարագրի, մտածողության, ձևավորված գիտակցության տեսանկյունից: Ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ կերտում է իր տեսակին բնորոշ մշակույթ, այնպես էլ օրնհերգը, որպես մշակույթի կարևոր բաղադրատարր, յուրահատուկ է և ստեղծված է ծառայելու հենց այդ ժողովրդին կամ ազգին: Եթե փորձենք թափանցել այդ ժողովուրդների օրհներգներում առկա բառային խաղերի, հնչող երաժշտության մեջ,ապա ինքներս մեզ համար շատ բան կնկատենք, ընդ որում՝ գուցե յուրաքանչյուրս յուրովի ընկալի ու իր համար առաջնային ու երկրորդական գտնի: Այսպես, աշխատանքում ընդգրկել եմ մի քանի պետական օրհներգեր, որոնք հնարավորություններիս սահմաններում  վերլուծելով, կփորձեմ տալ այս կամ այն ազգի հոգեկերտվածքի նկարագիր:
Մեծ Բրիտանիայի պաշտոնական օրհներգն է՝ «Աստված պահպանիր թագավորին/թագուհուն» (անգլ.՝ God Save the King/Queen)։ Հաստատվել է 1745թ-ին։ Այն նաև ԿանադայիԱվստրալիայի և Նոր Զելանդիայի թագավորական օրհներգն է։
Օրհներգում ասվում է.
Աստված, պահպանիր մեր բարի թագուհուն,
Փառք մեր հիանալի թագուհուն,
Աստված, պահպանիր թագուհուն:
Տուր նրան շատ հաղթանակներ,
Երջանկություն ու փառք,
Եվ երկար կառավարում մեզ վրա,
Աստված, պահպանիր թագուհուն:
II
Աստված տեր մեր, վեր կաց,
Ոչնչացրու նրա թշնամիներին
Եվ տար նրանց կործանման:
Կործանիր նրանց ուժերին,
Բացահայտիր նրանց թակարդները,
Մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը,
Աստված, պահպանիր մեզ բոլորիս:
III
Քո ընտրված շնորհները
Քո բարեհաճությունը նրա վրա.
Թող կառավարի նա երկար:
Թող պահպանի նա մեր օրենքները,
Եվ թող նա տա մեզ շանս
Երգել սրտով և ձայնով.
Աստված, պահպանիր մեր Թագուհուն:
    Օրհներգում կարելի է ասել «գործողությունները» պտտվում են թագուհու շուրջը՝ իբրև երկրի գոյության կարևոր, այսպես ասենք, գործոնի: Աստծո, որ վկայում է քրիստոնյա ժողովրդի, և ընդհանրապես հավատքը կարևորող ժողովդրի մասին:  Հավատքով դիմում են առ Աստված, որ պահպանի իրենց «փրկչին»՝ թագուհուն (թագավորին): Թագուհուն տալ հաղթանակ կնշանակեր տալ ժողովրդին հաղթանակ, թագուհին կատարյալ էակ է և հակառակվել այս տողերին դժվար է: Աստված «փոքրանում», «նեղանում» է նրանց գիտակցության մեջ՝ վերածվելով իրենց թշնամուն խորթ, քանզի նա պետք  կործանի վերջինին, ի բարօրություն Անգլիայի և թագուհու: Հավատքին կուրորեն հանձնումը սեփական ուժերը միամտություն է բոլոր ժամանակներում(սա աթեիզմ չէ), դավանանքի հզորագույն ազդեցության առկայություն: Օրհներգը սկսվում և ավարտվում է թագուհու գովերգով: Առաջին հայացքից աղոթք թվացող այս օրհներգը, այնուամենայնիվ,          նաիվ մտքի դրսևորում է, քանզի «Աստված» մտածողությունը մեծապես կորցրել է իր բարձրագույն ոգեղենությունը, ըստ իս: Այնուամենայիվ, բրիտանական թագավորությունն այսօր աշխարհում ունի իր ակնհայտ դերն ու ազդեցիկությունը: Օրհներգն, ըստ իս, այնքանով էլ բավարար պատասխան չի տալիս այդ երկրի նկարագրմանը: Խորքային խնդիրներ, որոնք խեղդում են այդ ժողովրդին, թերևս, չեն արտահայտվում, գուցե քանզի չկան. կա թագուհի, կա բարձյալ, ովքեր իրենց կողքին են ու ապավեն են: 
Հաջորդիվ կանրադառնամ Ռուսաստանի պետական օրհներգին (ռուս.՝ Государственный гимн Российской Федерации), այն պաշտոնական պետական խորհրդանիշներից է՝դրոշի և զինանշանի հետ մեկտեղ։
Այսպես՝
Россия — священная наша держава,
Россия — любимая наша страна.
Могучая воля, великая слава —
Твоё достоянье на все времена!
Славься, Отечество наше свободное,
Братских народов союз вековой,
Предками данная мудрость народная!
Славься, страна! Мы гордимся тобой!
От южных морей до полярного края
Раскинулись наши леса и поля.
Одна ты на свете! Одна ты такая —
Хранимая Богом родная земля!
Славься, Отечество наше свободное,
Братских народов союз вековой,
Предками данная мудрость народная!
Славься, страна! Мы гордимся тобой!
Широкий простор для мечты и для жизни
Грядущие нам открывают года.
Нам силу даёт наша верность Отчизне.
Так было, так есть и так будет всегда!
Славься, Отечество наше свободное,
Братских народов союз вековой,
Предками данная мудрость народная!
Славься, страна! Мы гордимся тобой!
   Թերևս, օրներգի այս տեսակը թվարկվածներից ամենից «առողջն» է: Ռուս մարդը հպարտանում է իր երկրով, գովերգում է և գովերգում է այնքան վստահ ու համարձակորեն, որ օտարն անգամ կասկածի տակ առնել չի կարողանա այդ երկրի կայունության, ձեռքբերումների և հաղթանակների հարցը: «Ցնծա՛ Ռոսիա, մենք հպարտանում ենք քեզանով»:  Ազգային գաղափարի շեշտումն արվում է թեթևակի և այնքան հանգստորեն, ինչպիսին կարվեր որևէ անժխտելի և միևնույն ժամանակ առանց ապացուցման անհրաժեշտության, ինչպես օրինակ՝ երկնքի կամ հողի առկայությունը: Նրանք հպարտ են այն ամենով, այն իմաստությամբ, որ այդ երկիրը ձեռք է բերել դարեր շարունակ: Գուցե այստեղ չկա մարդկային անձնազոհության, վերմարդկային այնպիսի գաղափարներ, որ կարելի է հանդիպել մյուս օրհներգերում, գուցե գաղափարը խորքային բնույթ ձեռք բերել չկարողանա, բայց նրա վստահությունն ու «պարծենկոտությունը» կարողանում է ստիպել գլուխը խոնարհել շատ գաղափարակիր օրհներգերի ժողովուրդներին, այդ թվում՝ հայերին, ըստ իս:
    Այժմ տեսնենք «Մեր Հայրենիքը»՝  Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը։ Այն ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։ Այսպես՝
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։
    Յուրաքանչյուր հայ պետք է անշուշտ իմանա իր երկրի օրհներգը, իսկ երբ այն հնչում է, պետք է ոտքի կանգնել: Անհրաժեշտ է ոչ միայն լսել, այլև՝ երգել՝ գիտակցելով յուրաքանչյուր բառի նշանակությունը: Օրհներգը երգելիս՝ շատերը աջ ձեռք դնում են սրտին՝ ընդգծելով իրենց հավատն ու նվիրումը սեփական երկրին ու ժողովրդին:
Ազատ, անկախ Հայաստան, հայի համար մշտական խնդրի, գոյության գլխավոր արտահայտությունն է: Նալբանդյանի ստեղծագործությունը վերափոխելով՝ մենք ստեղծել ենք մեր ազգին, մեր ժողովրդին հատուկ մի երգ, որտեղ առկա է հայի բաղձալի երազանքները, ձգտումներն ու սպասումները: Հայրենիքի ազատության ձգտումը այնքան արմատացած է մեր մեջ, որ թվում, թե այն հենց գլխավոր խնդիրն էլ կա մեր հոգեկերտվածքում և հանուն նրա պահպանման օրհնյալ երգը դրդում է անձնազոհության, քանզի «մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի»: Արմատացած այս տողերը այսօր կան յուրաքանչյուր հայիս մեջ այս կամ այն չափով և հայրենիքի ազատության վախը, ազգային ճակատագրի, ազգային խնդրով դաստիարակված ժողովուրդ ենք, ըստ իս, ձևավորվել, որը որ պատված է վախով, այս կամ այն արտաքին ուժից զգուշացած, հոգեպես խեղճացած մի ժողովուրդ: Ժողովուրդ, որը կերտել է մի մշակույթ, որ աշխարհին կարող էր հպարտորեն ներկայանալ իր Գրիգոր Նարեկացիով, Դավիթ Անհաղթով, Ներսես Շնորհալով, Խորենացով, մեր ճարտարապետությամբ, մեր գրերով և ընդհանրապես, առանց ազգայանատարրերը կուրորեն բարձրացման, մի ողջ մշակույթով, որը արժանիորեն կարող է կանգնել բազում հնագույն ժողովուրդների ստեղծածի կողքին: Եվ, ընդ որում, այնպիսի մշակույթ, որի հաջողություններն արդեն ակնհայտ են եղել միջնադարում(հայկական միջնադարում), երբ գրանցվեց մտքի վերածնունդ, մշակութային կյանքի վերածնունդ, այն դեպքում, որ Եվրոպան «Վերածնունդ» ասվածը գրանցեց 13-14-րդ դարերում: Եվ, եթե ազգային գիտակցության, ազգային մտածողությունը մեր այդքան չխեղճանար մենք գուցեև գրանցեինք մի շարք նվաճումներ: Այսօր աշխարհին շատ դժվար է ապացուցել, որ հայը հին ժողովուրդ է: Ինչևէ, վերադառնամ պետական օրհերգին և պետք է ասել հետևյալը՝ եթե պետք է ունենալ մտքի աշխուժացում, հոգեկերտվածքի վեր բարձրացում, ապա պետք է լինել ինչ-որ առումով էգոիստ ժողովուրդ, ժողովուրդ, ով «կժխտի» իր գիտակցությունից իր հալածվող, տառապող, ցեղասպանվող մակարդակները: Պետք է դաստիարակել նոր սերունդ, որում առկա կլինեն այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ պահանջկոտություն առ աշխարհ, առ կյանք և առ ճշմարտության հաստատում, ներդանշակություն, ինքնակատարելագործում, կրթվածություն և ուշիմություն: Հեքիաթային տողեր ու պատանեկան հայացքներ թող չթվան, կան ազգեր ու պետություններ, որտեղ նկատվում են առողջ զարգացած սերունդներ (Ճապոնիա, որտեղ վաղ մանկական տարիքից երեխային սովորեցնում են տարբերել քսան չորս գունային երանգ, արդյունքում երեխան ձեռք է բերում ներդաշնակության զգացում և բազում այլ օրինակներ): Եվ, եթե մենք մեր վաղ տարիքից սովորենք ազգային նկարագրի բարձրացման խնդիրների ներքո, ապա ես ինձ թույլ կտամ կարծել, որ այսօրվա հայի տեսակը մի քայլ առաջ կգնա: Այս պարագայում խիստ կարևոր է ազգային յուրաքանչյուր խորհրդանիշ և նրա բովանդակություն: Այս աշխատանքում պետք է նկատի ունենալ օրհներգին, որը գիտակցվում է այսօրվա հայի կողմից և փառքի արժանանում, սակայն, թե պետք է փոխել մեր խեղճացած տեսակը, ապա պետք է սկսել այստեղից: Թող վաղվա հայը  ծնվի ու սնվի, առաջին քայլեր անի որպես երջանկատես ժողովրդի մասնիկ, թող տեսնի գույներն ու կյանքը քաղցրաբեր, իսկ հետո ծանոթանա իր ժողովրդի պատմությանը: 


Комментарии

Հաճախակի որոնվող նյութերը

Երաժշտության պատմության կապերը արվեստի այլ տեսակների հետ

Երաժշտությունը (հուն.՝ μουσική  [τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա է հուն.՝ μούσα - մուզա բառից) նույնպես մշակույթի ճյուղ է, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է։ Երաժշտությունը կարող ենք ասել, որ առաջացել է դեռևս պալեոլիթի ժամանակշրջանից ։ Քանի որ աշխարհի ողջ մարկությունը, այդ թվում անգամ առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ: Հետաքրքիրն այն է, որ ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար վերածվել է ամբողջ մարդկության կյանքի անբաժանելի մասը։     Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ, ինչի օրինակ կարող են ծառայել ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, որը չորս հազար տարեկան է։ Երաժշտությունը, ինչես որ ժամանակի ընթացքում մշակույթի այս կամ այն

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոսներին նվիրված տաճար

Միջմշակութային հաղորդակցում

Մշակույթը անքակտելիորեն կապված է մեր առօրյա կյանքի հետ: Որոշ մշակույթներ ունեն ազդեցության լայն շրջանակ և ավելի մեծ մարդկային զանգված են ընդգծում: Այլ մշակույթներ ներառում են մարդկանց փոքր խմբեր, որոնք կազմավորվում են որոշակի ընդհանուր հատկություններով կամ հետաքրքրություններով: Ավանդական ըմբռնումներին հակառակ, որպեսզի միշտ մշակույթների հետ հաղորդակցվենք, այսօր արդեն հարկ չկա դրա համար մեկնել այլ երկիր, ինչը պայմանավորված է աշխարհագրական գլոբալ փոփոխությունների հետ ( ԽՍՀՄ-ի փլուզում, տնտեսության միջազգայնացում և այլն) և գրեթե յուրաքանչյուր երկիր ներառում է բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ, հետևաբար նաև` նրանց մշակույթը: Վերջին տասնամյակի փոփոխությունները հիմնովին ձևափոխել են ողջ աշխարհը (օրինակ, տրանսպորտային տեխնոլոգիայի բարելավումը, հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը, տնտեսական գլոբալացումը և փոփոխությունները ներգաղթի մոդելում): Սա ձևափոխեց աշխարհի բնակչության կազմը, և ամենօրյա առնչությունները նոր մշակույթի հետ դառնում են բնական երևույթ: Եվ ներգաղթերի թվի աճին զուգահեռ մեծա