Այս շարունակական գործընթացներին պետք է հաջորդեն անվանափոխումները:
Ասպարեզ է վերադառնում «Ոսկե դարը» (5-րդ դարն իր ողջ հմայքով) : Փողոցներն սկսում
են կրել հայկական մշակույթում իրենց հետքը
թողած անհատների անունները:
Վերանվանման գործընթացը իր ընթացքն ստացավ 1991թ. Անկախության
հռչակմամբ, ստեղծվեց հատուկ մի մոդել, որը պետք է լիովին արտահայտեր ազգային պետականության
ստեղծան գաղափարը: Թեև, հարկ է նշել, որ այն որևէ նոստալգիական տարրեր իր մեջ չէր կրում:
Որոշ փողոցների հին անվանումներին վերադառնալը պետք է ուրախություն
պատճառեր այն հասարակական զանգվածին, որոնք պետք է պնդեին, թե իրենց նախնիները «Հին
երևանցիներ»-ն են:
1991թ, ստեղծված անվանափոխման հատուկ հանձնաժողովը, թերևս,
այդքան էլ հետաքրքրված չէր «չնչին» պատմական անցուդարձերով, այն ձգտել է թափանցել
առավել խորքերը, դեպի խոր արմատները: Արդյունքում՝ խորհդային անվանում ունեցող փողոցները
ստանում են «Ոսկե դարի»-ի ժամանկաշրջանում գործող մշակութային կարևոր կերպարների անուններ:
1990թ. Լենինի հրապարակն արդեն վերանվանվել էր Մ. Մաշտոցի: Այսպես՝ մի շարք փողոցներ
ձեռք են բերում այլ անվանումներ (Կորյուն, Ամիրյան, Գր. Լուսավորիչ):
Վերանվանվան այս գործընքացը պետք է կրի շարունակական բնույթ.
«օբյեկտները » ժամանակ առ ժամանակ ձեռք են բերում նոր սեփականտեր, որը պետք է ամեն
անգամ փոխի նրա և՛ ներքինը և՛ արտաքինը և թե՛ անվանումը: Ընդ որում՝ անվանումը հարում
է դեպի ներկան, ապագան, իսկ առավել կոնկրետ՝ գլոբալ տենդենցներին: Այսպես օրինակ՝
«Եվրոպոլիս», «Եվրոսստիլ», «Մանխետտեն», «Մոնակո»:
Իսկ այժմ անցում կատարենք դեպի հեղինակության համար պայքարել
իմացող ճարտարապետական կառույցների շրջան.
Երբեմն ճարտարապետական կառույցը օժտված է լինում որոշակի
յուրահատկությամբ, որի մասին գուցե և հեղինակը գլխի չի ընկել, կամ նվազ պատկերացում
է ունեցել, բայց ստեղծվել է մի կառույց, որն իր էներգիայով, կարևորությամբ առավել ցայտուն
նշանակություն է ստացել: Այս երևույթը կարելի է վերագրել Մատենադարանի ճարտարապետ Մ.
Գրիգորյանին:
Մատենադարանը, այսպես ասած, դառնում է իշխողն իր տարածաշրջանում: Մատենադարանի կառուցողական աշխատանքներն ավարտվել
են 1957թ., երբ Մոնումենտը դեռ քաղաքում իշխողի իր կարգավիճակում էր, իսկ «Պրոսպեկտը»
կրում էր Ստալինի անունը: Հետագայում Ստալինի փոխարեն պետք է տեղադրեն «Մայր Հայաստան»
կոթողը, որը այդպես էլ չդարձավ մեր քաղաքի խորհրդանիշը:
Այսպես՝ Մատենադարանը դարձավ տարածաշրջանում իշխողը, և իզուր
չէ, որ 1988-1989թթ. շարժումների ժամանակ հասարակական զանգավածները հավաքների համար
նախընտրեցին այս վայրը: Հեղինակության համար այս պայքարն ավարտվեց 1991թ., երբ Լենինի
հուշարձանը հեռացվեց, իսկ հրապարակը անվանափոխվեց այժմյան Հանրապետության հրապարակի:
Վերադառնանք Ալ. Թամանյանի հանրահռչակ կառույցին՝ Օպերայի
և Բալետի թատրոնին, այս կառույցը ապրում է այնպիսի մի փուլ, որտեղ այն լինելու է մասսայական
շարժումների վայր: Այսինքն՝ կատարվում է Ալ. Թամանյանի երազանքը՝ այն ստանում է արխաիկ
նշանակություն և վերածվում արխաիկ տոնակատարությունների վայր: Հետագա տարիներին պետք
է ասպարեզ դուրս գան երկու հիմնական վայրեր, որոնք կմրցեն միմյանց հետ: Դրանք են՝ արդեն
բազմիցս նշված Օպերայի և Բալետի թատրոնը՝ որպես տոնակարության կենտրոն և Լենինի հրապարակը,
որտեղ արդեն պետք է պայքար գնար Լենինի արձանի և թանգարանի միջև: 1980-ական թթ., երբ
հրապարակն անցավ իշխանության տնօրինության տակ, ժողովուրդը հազվադեպ պետք է այստեղ
ակցիաներ կազմակերպի:
Հետխորհրդային շրջանում շինարարական թոհուբոհը տարածվեց նաև
հոգևոր կառույցների շուրջը: Կարևորագույն խնդիր
դարձավ Երևանում հոգևոր ևս մի կենտրոնի կառուցումը , ի նշան քրիստոնության ընդունման
1700-ամյակի: Այս առթիվ 1992թ. մրցույթ հայտարարվեց լավագույն ծրագրի համար և շուտով
2001թ. Գր. Լուսավորիչ եկեղեցին համալրվում է Երևան քաղաքի հոգևոր կառույցների շարքում:
Խորհրդային շրջանում գործող ճարտարապետները ոչ հաճախ էին գործ ունեցել հոգևոր կառույցների
շինարարական աշխատանքների հետ, որը տրամաբանական է, ուստի նրանք հիմնվում էին անցյալի
փորձի վրա (Գր. Լուսավորիչն ապացույցն է այդ ամենի): Ուշագրավն այն է, որ ներկայացված ծրագրերում նկատելի են եղել 7-րդ դարի մեր հրաշագեղ Զվարթնոցին
բնորոշ տարրեր: Ինչը վկայում է, որ նրանք արժևորել են նրա դերն ու նշանակությունը,
որը, ի դեպ, նկատելի է նաև 9-րդ դարում, Անիում:
Ինչպես նաև՝ 13-րդ դարի Փարիզյան Սեն- Շապել եկեղեցու մանրակերտում, որտեղ նմանությունն
այնքան ակնհայտ է, որ թվում է՝ Զվարթնոցն է, որ եղել այդ կառույցի հիմքը: ԶՎԱՐԹՆՈՑՆ
իսկապես ունի այդ ամենի արժանիքը:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տրամաբանորեն պետք է իշխի այն մթնոլորտը,
որ որոշ հուշարձան-կոթողներ մոռացության պետք է մատնվեն: Որպես թիրախ դեռևս 1962թ. հանդիսացել է Ստալինի
արձանը, որին այսուհետ պետք է հաջորդեն նաև Խորհրդային շրջանում կանգնեցված գրեթե բոլոր
հուշարձան-կոթողները: Այսպես՝ Լենինի արձանը, որը երբեմն կարող էր վերածվել հանրության
բողոքի, ցասումի հավաքատեղի: Հետաքրքիրն այն է, որ արձաններն անհետանում էին լուռ,
գիշերային ժամերի… Նման ճակատագրի արժանացավ Մ. Ազիզբեկովի հուշարձանը (1988թ, Ղարաբաղյան
շարժումներ): Հայկական կոմունիստական, խորհրդային շրջանի գործիչների հուշարձաններից,
թերևս, տուժեց միայն Ղուկաս Ղուկասյանի արձանը, որին 2009թ. –ին փոխարինելու եկավ Վ.
Համբարձումյանի հուշարձանը: Մյուս հեղափոխական գործիչների հուշարձաններին ձեռք չտվեցին:
Այսպես եղավ Սուրեն Սպենդարյանի հուշարձանի հետ (պարզապես անունից զրկեցին՝ տալով հրապարակը
Գ. Նժդեհի անունը): Հետաքրքիրն այն է, որ որոշ
մարդիկ, հատկապես՝ երիտասարդությունը, կարծում են, թե հրապարակում Նժդեհի կոթողն է կանգնեցված:
Թերևս, ամենից տարօրինակը «Աշխատողի» արձանի պատմությունն է: Առեղծված է, թե ինչու
այն ևս արժանացավ մյուսների «բախտին »: Ոմանց վկայությամբ՝ այդ վայրում տեղի գործարարները
սրճարան են ցանկացել հիմնել: Կա նաև մեկ այլ տեսակետ, որում արդեն «տրամաբանական բացատրություն»
է տրվում արձանի հեռացմանը: Այսպես՝ 1990-ական թթ.-ին հայկական իրականությանն արդեն
խորթ էր «աշխատատեղ» հասկացությունը, ըստ այդմ՝ արձանի լինելը ևս նպատակ չէր հետապնդում:
Եվ իսկապես այս եզրահանգումը իմաստավորվեց և կարելի է վստահաբար ասել, որ այն 2004թ.
մի խումբ էմիգրանտների հետ մեկնեց ԱՄՆ-ը աշխատանք փնտրելու նպատակով:
Լ. Աբրահամյան
Այս հետաքրքիր, բայց և ցավալի փաստի վրա էլ կավարտեմ այս
փոքրիկ աշխատանքը: Գուցե «Բանվորը» արձանը շուտով մեզ՝ հայերիս, կկանչի իր մոտ, Ամերիկայի
տաքուկ անկյունները, քանի դեռ մենք ՁԵՌՔ ՉԵՆՔ ԲԵՐԵԼ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ….
Comments
Post a Comment