Ռուս գեղանկարիչ, քանդակագործ Ա. Վլադիմիր Օվչինկովը ծնվել է 1941
թվականի հոկտեմբերի 4-ին լենինգրադցիների ընտանիքում, որը էվակուացման ժամանակ
տեղափոխվել է Պերմի շրջան: Վլադիմիր Օվչինկովն իր ստեղծագործական գործունեության
ընթացքում հանդես է եկել որպես «ոչ պաշտոնական արվեստի» վարպետ, ով արժանացել է ՌԴ-ի
վաստակավոր արտիստի կոչման: 1945 թվականին վերադառնում են ծննդավայր: Մանկության
տարիներին նկարչի մայրը հաճախ է նրա ընկերների հետ Էրմիտաժ տարել, որը անշուշտ իր
ազդեցությունն է ունեցել նրա ստեղծագործական ուղու վրա: Թերևս, յուրաքանչյուր
երեխայի ձեռքում հայտնվում է մատիտ ու թուղթ, իսկ ահա Վլ. Օվչինկովի համար այս
առարկանները, ի սկզբանե, դարձել են տպավորության ու հուզականության արտահայտման
միջոցներ:
Գեղանկարչի խոսքերով, երբ նա զգում է
գեղանկարչության միջոցով ձեռք բերվող «իր սեփական լեզվի» դրսևորման
հնարավորությունները, սկսում է լրջորեն զբաղվել ինքնակրթությամբ:
Հետաքրքիրն այն է, որ Օվչինկովը,
հետագայում խոստովանում է, որ երիտասարդության տարիներին նա վստահ քայլերով
կարողացել է իրեն դրսևորել Խորհրդային շրջանի արվեստում և որպես ստեղծագործող իր
անհատականությունը չի անտեսվել: Խորհրդային շրջանի գաղափարախոսությունը, կարծես,
թե ի սկզբանե օտար է եղել նրա մտածողությանը: Հետևապես նա սկսում է արվեստում փնտրել նոր ուղիներ, իր
ժամանակաշրջանի չափորոշիչներից դուրս: Կիրովյան թատրոնում աշխատել է որպես
դիզայներ-ձևավորողի օգնական, ավելի ուշ նաև Էրմիտաժի խոզչաստում մի շարք այլ
գեղանկարիչների և գրականագետների հետ միասին:
1970-ական թվականներին ձևավորում է իր սեփական
ձեռագիրը և 80-ականներին արդեն նրա ստեղծագործությունները ցուցադրվում են ԱՄՆ-ում,
Եվրոպայի մի շարք երկրներում, Ճապոնիայում և այլուր:
1971 թվականի ձմռանը իր
արվեստանոցում, այսպես կոչված, Լենինգրադյան բնակարաններից մեկում կազմակերպում է
ցուցահանդես, որտեղ իրենց աշխատանքներով հանդես են գալիս նաև այդ համակարգում
աշխատող այլ ստեղծագործողներ: Շուտով ցուցահանդեսի արդյունքը հանդիսացավ ապագա համախոհմերի,
միևնույն հայացքների տեր մարդկանց հետ ծանոթությունը, ինչպես նաև նկարչին վարպետությունից զրկելը՝ «ոչ
նշանակմամբ գործելու համար»:
Վլ. Օվչինկով հանդիսանում է 1974-75թթ.-ին
Լենինգրադի հետպատերազմական բնակարանային ցուցահանդեների կազմակերպիչներից մեկը:
Հիրավի, դա առաջին պաշտոնական ցուցահանդեսներին ընդգրկուն մարտահրավերներից էր: Այդ կերպ, Խորհրդային շրջանի հասարակ քաղաքացին առաջին անգամ կարող էր դիտել այս կամ
այն արվեստի աշխատանքը ժամանակակից ուղղություննից մինչև սյուրռեալիզմի,
աբստրակտի ոճի մեջ, որոնց գոյության մասին
գործող արվեստի աշխարհը անգամ չէր էլ ենթադրում:
Օվչինկովը այդ ցուցահանդեսներում արդեն ներկայանում
էր իր ֆիգուրատիվ և սյուժետային ստեղծագործություններով, որտեղ ժամանակակից կյանքը միախառնվում էր
աստվածաշնչյան և դիցաբանական թեմատիկայի
հետ: Խորհրդային շրջանի չինովնիկները խոր երկմտությամբ էին վերաբերվում նրա
արվեստին, անգամ նրա աշխատանքներում հակախորհրդային տարրեր էին փորձում գտնել:
Ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ ավելի ուշ, նրա ստեղծագործությունները ցուցադրվում էին անհատական ցուցահանդեսներում որպես ցնորվածություն: Իր ստեղծագործությունների համար սյուժե փնտրելիս Վլ. Օվչինկովըը հետախուզորեն մոտենում է իր
սիրելի գրական հեղինակներին, ինչպիսիք են՝ Բորխեսը, Իոնեսկոն, Բեկկետուն, իսկ որոշ
աշխատանքների համար էլ հնարում էր:
Որպես Ժամանակի, ինչպես նաև պատմական իրադրությունների արդյունք,
նրա ստեղծագործությունները լեցուն են էսքիզային տարրերով, անսպասելի զգացողություններով,
հաստատուն հումորով, որոնց միջոցով նա բարձրաձայնում է ավելի լուրջ խնդիրների
մասին: Նրա աշխատանքներից են՝ «Հրեշտակը աստղադիտակի մոտ» (յուղաներկ, 2007թ.
), «Գրոսմայստեր» (2009), «Կոլեկտիվ
գործողություն» (2009թ.), «Մարիա Մագդալենա» (2010), «Օդիսեյն ու սիրենաները»
(1999), «Նվագախումբը հանգստանում է» (2007), «Ճերմակ գիշերը» (Ռուբենսի հայացքը,
2011), «Վիտեբյան կայարանը» (2011), «Խաղ առանց կաոնների» (2011), «Օրագրից», «Ինտերիերը
ոսկե լամպայով», «Թագավորական նատյուրմորտ», «Մարտ 2007», «Մեդիտացիա», «Նարցիս»,
«Մի քանի բիբլիական սյուժեներ», «Գեղեցկության սրահ», «Էդիպն ու Սվինքսը», և այլն,
որոնք կատարված են ինչպես արդեն նշվեց բավականին հետաքրքիր ոճական եղանակով, որտեղ
ժամանակի կենցաղային թեմաները զուգակցվում են անտիկ մշակույթի, դիցաբանության,
կրոնական սյուժեներին: Այսպիսով, տեսնում ենք, որ նկարիչը իր սյուժեներում
օգտագործել է անտիկ մշակույթի, մասնավորապես հունական դիցաբանության մի շարք
հերոսներ և կերպարներ, որոնք «բնակություն են հաստատել» անթիվ
ստեղծագործող-անհատների աշխատանքներում, ինչպես գեղանկարչության, այնպես էլ քանդակագործության, գրականության և բոլոր այլ հնարավոր մշակույթի բնագավառներում, որտեղ նրանք կարող էին դիտարկվել:
Տարբեր ժամանակաշրջանում հանդես եկող կերպարների
հանդիպումը Վլադիմիր Օվչինկովի ստեղծագործություններում աստիճանաբար դիտորդի համար
դառում են հասարակ ու ընդունելի երևույթ:
Հայտնություն
ձեռք է բերել իր «Մոգական իրականություն» բնանկարի շնորհիվ, ինչպես նաև կենցաղային
ժանրը կրոնական այս կամ այն թեմատիկ տարրեր ընդգրկող աշխատանքներով:
Հատկանշական այն է, որ նկարիչը բավականին հետաքրքիր
լուծումներով է հանդես գալիս՝ պատկերելով օրինակի համար Մարիա Մագդալենային ժամանակակից
կերպարանքով և իրադրություներում, կարծես՝ նրան տեղափոխում է ներկա իրականություն
և դիտորդին առաջին հայացքից, թվում է հասարակ կենցաղային ժանրի աշխատություն,
մինչև որ նա հասկանում է սյուժեում առկա կերպարի եղելիությունը: Ահա այստեղ է նրա
հրաշքի տեղափումը կյանք նպատակաուղղված մտադրությունները: Կամ նրա «Հրեշտակը
աստղադիտակի մոտ» կտավում, այդ հրաշքի, վերիրական մտքի պատկերումը նույնպես
ակնհայտ է, քանի որ երկրային ոչ էակը օժտված է մարդկային հետաքրքրություններով և
փորձում է հետազոտել երկինքը անձամբ: Ինչ վերաբերում է գուանյին լուծումներին,
կարիչը օգտագործել է համահունչ գունային գամմա, որտեղ գույն ու գիծը ծառայում են
ստեղծագործության նպատակին, նրա բուն էության, ներքին հարմոնիայի ստեղծմանը: Նրա աշխատանքերում կարող ենք հաճախակի հանդիպել շականակագույն, ոսկեգույն և
այլ միաձուլվող կիսատաք-կիսասառը գույների:
Փաստացիորեն ռուս արդի հեղինակը հանդես է եկել
սյուրռեալիստական ուղղության շրջանակներում բավականին սկզբունքորեն:
Վլադիմիր Օվչինկովն իր արվեստի վերաբերյալ ասել է
հետևյալը. «Ես նախընտրում եմ աշխատել մի քանի ստեղծագործության վրա միաժամանակ: Ես աշխատում եմ ինչպես
արվեստանոցում, այնպես էլ՝ տանը, հաճույքով եմ սկսում որևէ աշխատանք, որևէ նոր
ֆորմայի վրա աշխատել, դա ստեղծագործողի համար խիստ կարևոր է, որպեսզի այդ
յուրահատուկ աշխարհից չհեռանա: Աշխատանքը բնակարանում դիտվում է այլ կերպ և
էականորեն տարբերվում է ցուցահանդեսում ցուցադրվողից: Առաջին հերթին ցուցահանդեսը
ստեղծագործողն անում է ինքն իրեն բավարարելու և հետո միայն դիտորդի համար: Այդ
կերպ դու քո աշխատանքը այլ աչքերով ես կարողանում նայել, հետևաբար ինձ համար էական
չէ, թե քանի հոգի է այն դիտել, այլ թե ինքս ինչ աչքով եմ ամեն անգամ այն
ընկալում»:
Նա եղել է Սանկտ -Պետերբուրգի Ժամանակակից արվեստի ակադեմիայի անդամ: Ի վերջո, 2011 թվականին Պետերբուրգի «Էրարտա»
թանգարանում տեղի է ունեցել նկարչի անհատական
ցուցահանդեսը:
Ռուս հեղինակ Վլ. Օվչինկովը մահացել է սույն թվի հունվարի քսանչորսին՝ ունենալով բավականին
հարուստ ու յուրօրինակ արվեստ, որը ռուսական կերպարվեստում փաստորեն բացում է ժանրային, սյուժետային և
ոճային նորարական մոտեցումներ: Սյուրռեալիստական ուղղության շրջանակներում հանդես
եկող այն ստեղծագործողներից է, որոնք վերիրականության, երազի ու երևակայության մեջ
լինելով, կարողանում են ստեղծել իրականի և երազի հետաքրքիր սինթեզ:
Վլադիմիր Օվչինկովը այն յուրահատուկ հեղինակներից
է, ովքեր իրենց փորձել են տարբեր ժանրերում և յուրաքանչյուր ստեղծագործության
մեջ հանդես եկել յուրովի: Հատկանշականն
այն է, որ նկարիչը տալիս է անտիկ դիցաբանական կերպարներին սեփական կերպարանավորումը, կարծես՝ վերստեղծում է նրանց
ժամանակակից մարդկության համար, վերջիններիս համար ավելի մոտ և ավելի մտերմիկ
կենցաղի դաշտ բերելով: Նրա աշխատանքներում, ինչպես սյուրռեալիսական ուղղության այլ
ստեղծագործողների մոտ, ոճային արտահայտչաձևը մնայուն է և հաստատուն:
Comments
Post a Comment