Skip to main content

29.03.13

   Թևե՞ր են հարկավոր կյանքի փշոտ հոսանքները շրջանցելու համար, պատրանք ստեղծի՛ր.... Ուղին քո հարթի՛ր ու առաջ ընթացի՛ր... Վերցրու մի անզեն թղթե կտոր եւ այնտեղ երփներանգ դաշտերով արահետ ստեղծի՛ր, ծաղկեցրո՛ւ և ծաղկի՛ր դու այդ ամենի ներքո, զգա՛ ու հավատա՛, որ այն է իրականը եւ երանելին, այն է նպատակը կյանքիդ, հիրավի՜..... Կյանքիդ, որ թվացյալ է կարծես քեզ համար, թվացյալ հետքերով լեցուն մի աշխարհ, որ կանէանա մի նոր աշխարհում: Այդ ժամ պատրանքները կզիջեն քայլերն իրենց հներին կանխորոշված, բայց՝ ոչ արդարցված: Դարերի խորքից բխող պատրանքներն ընդունի՛ր հաղթանակով, զղջա՛, բայց ծնկի մի՛ եկ. առաջ ընթացի՛ր դեպ նոր մի պատրանք.....
   Գտի՛ր կյանքիդ հնամաշ ձեռագրերը եւ կորցրու, ոչնչացրււ ընդմի՛շտ, առհավե՛տ, թե չեն վերանա՝ նորն ստեղծի նույն ձեռագրի վրա. ինչպես արվեստագետն է միևնույն կտավն այնքան փոփոխում, այնքան աշխատում, մինչև կստեղծի իր հոգուն արժան ու հոգու հետ բանակցած գործը պատրաստի, կստեղծի նա վստահ ու կներկայանա հավուր ամենքին, ամե՜ն ամենքին.....
   Պատրանք դո՛ւ ստեղծիր պատրանքների աշխարհում.... եւ այդ աշխարհում քո սերմերը ցանի, այն սերմերը, որ կարմատանան ու կբուսնեն գալիքի համար, վառ ու ներդաշնակ այն գալիքի, որ թվացյալ այդ կյանքում ինքդ քեզ համար ճանապարհ կհարթի: Եւ մի՛ մոռանա՝ թռչելու համար դեպ քո պատրանքներ քեզ 4 դոլար է պիտան լինելու, հավաքի՛ր այդ 4 դոլարնն ու առաջ ընթացի՛ր...... առաջ ընթացի՛ր, քանի դեռ ճանապարհդ չես հարթեցրել պատրանքների մի նոր աշխարհում.... Ապրի՛ր ու հավատա՛, որ ճանապարհը քո անցած դո՛ւ ես որոշում, որ կյանքում ստեղծած ամեն մի պատնեշ կամ կամուրջ ինքդ ես կառուցում, ինքդ ես կառուցում կամ ոչնչացնում.... Կառուցածդ աշխարհում քեզ դերակատար դու դարձրո՛ւ եւ, իբրև ծանոթն ու բարեկամը երկնային երանության, պարտեզներից բուրավետը քեզնով դու բնակեցրու... եւ երբ կբնակեցնես ‹‹հիշի՛ր, թե որտեղից ես եկել, ուր ես գնալու, նախ և առաջ մտածի՛ր, թե նախկին խառնաշփոթն ինչու էիր ստեղծել››, որի մեջ փութկում էին քայլերդ սահուն, և երբե՛ք, լսո՞ւմ ես, երբե՛ք ‹‹երես չդարձնես ապագայի կարելիություններից, քանի դեռ համոզված չես, թե չկա այնպիսի մի բան, որ կկարողանայիր դրանից սովորել››: Եւ մի մոռացի՛ր, որ ‹‹դու միշտ ազատ ես փոխելու որոշումդ եւ ընտրելու այլ ապագա կամ ուրիշ անցյալ››:
   Երբ այգուդ ծառերը չծաղկեն, չշտապե՛ս դու նրանց արմատներից զրկել. Զրուցի՛ր դու նրանց հետ, թող մտերմանան, նրանց չորությամբ ու խոպանությամբ լեցուն հողի մեջ դու քո մոլորակից մի կում ջուր տո՛ւր նրանց. թող հագեցնեն ծարավն իրենց հոգու.... հավատա՛ կծաղկեն, կծաղկեն վերստին, ծաղիկները նրանց նոր գույն ձեռք կբերեն ու այգին քո, այդ ժամ, զարթոնքն իր կապրի, զարթոնքների մեջ այն քոնը կլինի...... Ապրի՛ր, ապրի՛ր, կյանքիդ էջերի տերը լինելով: Կյանքիդ էջերին նոր շուք ու հմայք, նոր կյանք ու պատրանք որոնի՛ր ու գտի՛ր.....
   Փրկիչ դու եղի՛ր, որ փրկես ուրիշին եւ ուրիշին փրկելով ինքդ քեզ փրկես...........


       Հ.Գ. ‹‹ ››-ում գտնվելիք մտքերը վերցված են Ռ. Բախի ‹‹Պատրանքներ›› ստեղծագործությունից: 

Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Հունական ճարտարապետության առանձնահատկությունները

   Հին հունական մշակույթը իր ճյուղերով բացառիկ կարևոր տեղ է գրավել մարդկության մշակույթի պատմության մեջ: Դա նշանակալի չափով բացատրում է Հին Հունաստանի պատմական զարգացման առանձնահատկությամբ: Հին Հունաստանի ստրկատիրական հասարակարգի շրջանակներում առաջացան պատմության մեջ ժողովրդավարության առաջին սկզբունքները՝ հնարավորություն տալով ձևավորելու առաջադիմկան գաղափարներ, որոնք հաստատում էին մարդու գեղեցկությունը և վեհությունը: Եվ այդ գաղափարները բնականաբար պետք է իրենց դրոշմը թողեին հունական ճարտարապետության մեջ և խթան հանդիսանային նրա ոճական առանձնահատկությունների ձևավորման գործընթացում:    Քաղաքների աճի հետևանքով լայն ընդգրկում է ստանում շինարարությունը: Այդ ժամանակաշրջանում կազմավորվում է ճարտարապետական օրդերների համակարգը, որը դրվեց ամբողջ անտիկ ճարտարապետության հիմքում: Դեռևս խոր հնադաարում ստեղծվել էր շենքի մի տիպ, որը հետագայում մարմնավորվեց քաղաք-պետության ազատ քաղաքացիների գաղափարներն ու զգացմունքները: Այդպիսի շենք հանդիսացավ աստվածներին կամ աստվածացված հերոս...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...