Նշանավոր նկարիչ, հայ
բնանկարի հիմնադիր եւ ի վերջո տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի
է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական, թե՛ ստեղծագործական անցած ողջ ուղին, լինելով զուտ
ժողովրդական ու դեմոկրատական, պետք է ապրի հավետ՝ անջնջելի հետք թողնելով հայ կերպարվեստի
կյանքում:
Բաշինջաղյանը այն անհատներից,
որոնք իրենց կյանքի տարիներից ( շուրջ 68 տարի) զգալի չափով պետք է տրամադրեն ժողովրդի մշակութային հարստությունը կուտակելու
նվիրական գործին: Նրա գործունեությունը չի
սահմանափակվել միայն նկարչությամբ. նա եղել է հասարակական գործիչ, արձագանքել է այն
ամենին, ինչ բարձացրել է ժողովրդի կուլտուրան:
Գևորգ Բաշինջաղյանի
բազմակողմանի, հարուստ և բարձր արվեստն իր կենսահաստատ ռեալիզմով, ժողովրդական լայն
խավերին հասկանալի պարզությամբ, մինչռևոլյուցիոն շրջանից ստացած լավագույն և բարձրարժեք
ժառանգություններից մեկն է:
Գևորգ Բաշինջաղյանը
ծնվել է Վրաստանի Սղնախ գավառական քաղաքում, 1857 թվականի սեպտեմբերի 16-ին:
1876-188..... թվականներին
Բաշինջաղյանը սովորում Թիֆլիսի նկարչական ուսումնարանում: Ուսումնական տարիներին իր
մեծ ընդունակությունների շնորհիվ զգալիորեն ապագա ունեցող նկարչի համբավ է ձեռք բերում: Ակտիվորեն իր մասնակուկցությունն
ունենալով ուսումնարանում ամեն տարի անցկացվող
հաշվետու ցուցահանդեսներին, նա հանդես է գալիս ոչ միայն դասարանական աշխատանքներով,
այլև արտադպրոցական էտյուդներով, որոնց մեջ արդեն նկատելի պետք է լինեին ապագա բնանկարչի
ունակությունը:
Նկարչական դպրոցում
քառամյա ուսուցումն ավարտելուց հետո Գ. Բաշինջաղյանը ընտանիքը Սղնախ քաղաքից տեղափոխում
է Թիֆլիս, քաղաքի ծայրամասերից մեկում, իսկ ինքը տեղափոխվում մոև մոտ:
Հետագակում այս հմուտ
վարպետն, իր նյութական վատթար վիճակում գտնվելու հանքամանքներից , սկսում է պատճենահանել ականավոր նկարիչների գործերը ու լավ գնով վաճառում:
Շուտով արտանկարչության
մեջ այնքան է հմտանում, որ կարճ ժամանակահատվածում լավ համբավ է ձեռք բերում և այդ
կերպ ստանում նորանոր պատվերներ: Նման օժանդակ պատվերները նրան հնարավորություն են
ընձեռում որոշ գումար ետ գցել, միառժամանակ ընտանիքին նյութապես ապահովել և մեկնել
Պետերբուրգ՝ Գեղարվեստի ակադեմիա, բարձրագույն կրթություն ստանալու: Այստեղ նար ուսուցիչն
էր Մ. Կ. Կլոդտը, պերեդվիժնիկների միության հիմնադիրներից մեկը, որի ղեկավարությամբ
երիտասարդ նկարիչը ավելի ևս ամրապնդեց իր գիտելիքները, ձևավորվում որպես պեյզաժիստ:
Սակայն թե՛ ուսանողական, թե՛ ինքնուրույն աշխատանքի առաջին տարիներին Բաշինջաղյանը
կրել է հայտնի պեյզաժիստ Կուինջիի ազդեցությունը:
Լինելով արևային երկրի
զավակ, նա դեռևս մանուկ օրերից պետք է բուռն զգացմունքներով սիրեր հայրենի հարավային
բնության գեղեցկությունը. նրա բազմերանգ հարստությունը, լեռնային տեսարանների լայնարձակությունը
և հեռապատկերները:
Բաշինջաղյանի Ակադեմիա
ընդունվելու տարին պերեդվիժնիկները կազմակերպում էին արդեն իրենց 7-րդ ցուցահանդեսը:
Բաշինջաղյանը մեծագույն բախտի արժանացավ՝ մոտիկից ծանոթանալով ռուսական տաղանդավոր
նկարիչների՝ Մյասոյեդովի, Պերովի, Գեի, Կրամսկոյի, Մակովսկու, Կլոդտի, Ռեպինի և այլոց
գործերին: Ծանոթանալով 19-րդ դարի համաշխաարհային սկզբունքներին, Բաշինջաղյանը հարում
էնրան և դառնում նրա գաղափարախոսը հայ նկարչության հետ: Այդ դպրոցի առողջ ռեալիզմը
Բաշինջաղյանի արվեստում մինչև վերջ մնաց որպես նկարչի միակ ստեղծագորական մեթոդը:
1883 թ. նկարիչը ավարտում
է Պետերբուրգի ակադեմիայի պեյզաժային դասարանը: Նրա աշխատանքը՝ ‹‹Կեչիների պուրակը››
արժանանում է արծաթե մեդալի: Այդ նկարի ընդհանուր կոմպոզիցիան, գունային հարազատությունը,
ճշգրիտ գծանկարը, ծավալայնությունը, հեռանկարային օրենքների պահպանումը արդեն ինքնին
փաստում են ապագա նշանավոր նկարչի ռեալիստական ամուր սկզբունքների մասին:
Պետերբուրգից վերադառնալով
Սղնախ, Գ. Բաշինջաղյանը տենդորեն պատրաստում է նկարչական պարագանները և քաղաք ժամանելու
հետևյալ օրը ևեթ լուսադեմին, գնում է քաղաքի ծայրամասերը՝ Ալազանի դաշտավայրի արևածագը
պատկերելու: Հետագայոում արվեստագետն իր գրելու ձիրքի դրևորմամբ անձամբ է նկարագրում,
մեկնաբանում Ալազանին շրջակա տեսարանը. ‹‹Դաշտավայրն ըմկղված է խոր քնի մեջ, ծածկված
մոխրագույն թանձր մառախուղով: Դա հիշեցնում է ինձ ծովը և, իրավ, այնքան նման է ծովին,
որ անծանոթը հեշտությամբ կսխալվի: Երկինքը պարզ է և խաղաղ. Բնության մեջ լռություն
է տիրում: Կուսական սրբություն ու սեմություն է տիրում ամեն տեղ: Արեգակը շարունակում
է բարձրանալ, աստիճանաբար տաքացնելով ծառերից ընկած ստվերները››:
Այդ նույն տարում նկարիչը
կատարում է նաև բազմաթիվ թարմ ու գունագեղ էտյուդներ, որոնք հետագայում օգտագործել
է մեծադիր կոմպոզիցիաների համար, ինչպես հայտնի ‹‹Ալազանի հովիտը››, ‹‹Գիշերը Քուռ
գետի վրա››, ‹‹Սևանա լիճը›› և մի քանի այլ կոմպոզիցիաներ:
Այդ և հետագա գործերը՝
մեծաքանակ էտյուդներն ու մեծադիր կոմպոզիցիոն աշխատանքները, Բաշինջաղյանն առաջին անգամ
ցուցադրում է 1883թ. Թիֆլիսի հասարակության դատին ու վաստակոմ արժանի նկարչի համբավ:
Նկարչի վաղ շրջանի
գործերում նկատելի է անալիտիկ մեթոդը, որը կապված է նրա ուսուցչի՝ Մ. Կ. Կլոդտի անվան
հետ, բնորոշ են ձևերի մասնատումը, եզրագծերի դերի ընդգծումը, որը երբեմն խախտում է
բոլոր առարկաների ամբողջական ընկալումը (‹‹Կեչիների ծառուղի››, 1883, ‹‹Աբովյանի տունը
Քանաքեռում››, 1884) ռուսական նկարչության բարերար ազդեցությամբ տեղի է տալս համարձակ
ու ճշգրիտ գունանկարչական ընդհանրացումներին: Գեղարվեստական այդ նոր միջոցների հետ
է կապվում նրա պեյզաժների բովանդակությունը: Այդ տեսակետից հատկանշական է Սևանա լիճը
և Արարատը պատկերող նկարները, որոնք հիացնում են իրենց արտասովոր պարզությամբ, բնական
կենդանությամբ, հայրենի գեղատեսիլ բնության նկատմամբ թափանցող սիրով և նրա ինքնօրինակ
հրապույրի գիակցությամբ
Օգտագործելով Հ. Այվազովսկու
և Ա. Կուինջիի հարավային բնության վարպետորեն
պատկերման հարուստ փորձը, Բաշինջաղյանը ստեղծում է հայրենի Սևանա լճի բնության ռեալիստական
կերպարը: Նա նկարել է նաև Կասպից ծովը, Քուռ գետը, Սև ծովի ափերը և այլն: Իր ծովանկարներում
նկարիչը կարողացել է գեղարվեստական համոզչականությամբ վերարտադրել ջրի թափանցիկությունը,
խորությունը, նար մասսայի նյութականությունը, արևային լույսը և լուսնյակի ճառագայթների
արտացոլումը հարավային մեղմ գիշերվա խաղաղ լճի կոհակների վրա, հեռավորություններն ու
ամպերի թեթև, օդային հատկությունը, հասնելով ռեալիստական պեյզաժային նկարչության իսկական
բարձրությանը:
Բնության պատկերման Գ. Բաշինջաղյանի մեթոդում կա պատմողական էլեմենտ, որն ավելի որոշակի զգացվում է նրա ցամաքային բնության պատկերներում, ինչպիսիք են՝ ‹‹Ձնահալքը Կովկասում››, ‹‹Արարատ››, ‹‹Կազբեկ››,
‹‹Դիլիջանի ճանապարհը››: Գ. Բաշինջաղյանը սիրով և գիտական մանրակրկտությամբ պատկերում է հայրենի բնության բոլոր մանրամասնությունները, ինչպես այդ անում է ռուս նկարիչ Շիշկինը ռուսական անտառային բնության պատկերներում:
Ռուսական նկարչության հետ Բաշինջաղյանի կապերն արտահայտվել են նաև անձնական ծանոթություններով և ռուս նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներին նրա կողմից ունեցած ակտիվ մասնակցութկամբ: Ռուս նկարիչների ցուցահադեսնեին Գ. Բաշինջաղյանը սկսել է մասնակցել դեռևս անցյալ դարի 90-ական թվականների սկզբիից: 1890թ. Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսներում նկարիչը ներկայացնում է ‹‹Հովիտը Հյուսիսային Կովկասում›› կտավը, իսկ 1891թ. նա նույն ակադեմիական ցուցահանդեսին մասնակցում է երկու աշխատանքով (‹‹Լուսնյակ գիշեր›› և ‹‹Լեռնային պեյզաժ››), որոնցով նա արդեն ճանաչված նկարիչ է դառնում ռուս գեղարվեստական հասարակության կողմից:
Դրանից հետո արվեստաստեղծ
այս վարպետը պատվեր է ստանում առաջիկա տարվա ակադեմիական ցուցահանդեսի համար: Նա հեղինակում
է մի նոր աշխատանք, որը ցուցադրվում է 1892թ. Գեղարվեստների ակադեմիայում կազմակերպված
ցուցահանդեսում: 1895թ. Գ. Բաշինջաղյանը ‹‹Գիշերը Կովկասում›› կտավով մասնակցում է
‹‹Ս. Պետերբուրգի նկարիչների ընկերության›› կազմակերպած երրորդ ցուցահանդեսին և, դրանից հետո պարբերաբար մասնակցելով
նրանց ցուցահանդեսներին, հետագայում դառնում է այդ ընկերության իսկական անդամ:
Լայնորեն ճանաչվելով
ռուս գեղարվեստական հասարակության կողմից, Բաշինջաղյանը հայկական – ազգային ինքնատիպ
աշխատանքների շնորհիվ իր անձի շուրջ է հրավիրում ռուս գեղարվեստական քննադատության
ուշադրությունը:
‹‹Ռուսսկոն օբոզրենիե››
ամսագրի 189
թ. Հուլիսի համարում քննադատ Սոլովյովը ռուս նկարիչների ցուցահանդեսում
ներկայացված Բաշինջաղյանի ‹‹Լուսնյակ գիշերը Թիֆլիսի շրջակայքում›› և ‹‹Դեբեդ գետակը
գիշերը›› կտավների մասին հետևյալն է ասել. ‹‹Վաղուց է, ինչ չէր պատահում տեսնել հարավային
տաք, սև գիշերվա այդպիսի պոետական և ճշմարիտ վերարտադրում, լուսնյակի այդպիսի ոսկեզօծ
լույսը բարձր երկնակամարի վրա››: Ռուսական
գեղարվեստական քննադատության բարյացակամ վերաբ երմունքը նպաստել է նկարչի արվեստի կատարելագործմանը:
Մեծապես արժևորելով
հայ և ռուս ժողովուրդների կապերի ամրապնդման գործում կերպարվեստի դերը և մտահոգված
ժողուվուրդների բարեկամության գաղափարով, Գ. Բաշինջաղյանը դեռևս 1880-ական թվականներին
խնդիր է դնում պազմակերպել կովկասյան նկարիչների ցուցահանդեսներ Մոսկվայում և Պետերբուրգում: Ռուս ռեալիստ նկարիչների հետ մշտական հաղորդակցման
մեջ լինելու և նրանց հետ միատեղ հանդես գալու նկարիչ Բաշինջաղյանի ջերմ ցանկությունն
իր արտացոլումն է գտել նաև այն առումով, որ վերջինս ռուս նկարիչ Ի. Ի. Կռիլովի հետ
Հյուսիսային
Կովկասի քաղաքներում կազմակերպում է իր ստեղծագործությունների
միատեղ ցուցահանդեսներ: Ռուս նկարիչների օրինակին հետևելով, 1883թ. Թիֆլիսում Բաշինջաղյանը կազմակերպում է իր
առաջին անհատական ցուցահանդեսը, սիկ դրանց հետագակում սկսում են հաջորդել պատկերահանդեսները:
Նկարիչը 1869թ. Թիֆլիսում Հ. Այվազովսկու կազմակերպած ցուցահանդեսից հետո, սկիզբ դրեց
նկարիչների գեղարվեստական ստեղծագործությունների հասարակական-հրապարակային ցուցադրության,
որը և հետագայում պետք է ավանդական բնույթ կրի:
Նկարչի արվեստը վերելք է ապրել 1890-ական թվականներին: Այդ շրջանի գործերը՝ «Կազբեկ», «Դիլիջանի ճանապարհը», «Սևան», «Անձրևային օրը Սևանում» և այլն, աչքի են ընկնում բնության հուզական ընկալումներով, լայն ընդհանրացումներով, լույսի և գույնի հիասքանչ դրսևորումներով:
Բաշինջաղյանը խաղաղ բնության նկարիչ է. նրա արվեստին խորթ են փոթորկի, ալեկոծման տեսարանները: «Անդորրություն», «Ալազանի հովիտը», «Արարատը և Արաքս գետը», «Սանահինի ձորը», «Զանգեզուրի լեռներում» և այլ գործերում նա պատկերել է խաղաղ ջրերի զուլալությունը, երկնաքեր լեռների վեհությունը, կապուտակ երկնքի և արևաշող դաշտերի առասպելական գեղեցկությունը: Նրա ստեղծագործություններում գերակշռում Սևանն ու Արարատը պատկերող տեսարանները:
Բաշինջաղյանը նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարկման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար:
Comments
Post a Comment