Դադիվանքը Արցախի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է: Այն կառուցվել է 9-13-րդ դարերում: Եկեղեցին գտնվում է Դադիվան լեռան լանջին, Լեռնային Ղարաբաղի Դադիվանք գյուղի մոտակայքում: Այն կոչվել է նաև Խութավանք, քանի որ կառուցվել է խութի՝ բլրի վրա: Ըստ սվանդության՝ եկեղեցին հիմնվել է 1-ին դարում՝ Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից, որը քրիստոնեություն էր քարոզում Հայաստանի այս շրջանում։ 2007 թվականին իրականացված պեղումների ընթացքում վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Պատմական արձանագրություներում եկեղեցին առաջին անգամ հիշատակվել է Մխիթար Գոշի կողմից, վերջինս որոշ ժամանակ ապրել և աշխատել է Դադիվանքում: Վանական համալիրի առաջին շինությունները կառուցվել են 9-րդ դարում: Սակայն 12-րդ դարում համալիրը հրկիզվել է սելջուկ զավթիչների կողմից և վերականգնվել է ավելի քան երկու տասնամյակ անց: Համալիրն իր մեջ ներառում է երկու եկեղեցի, երկու մատուռ, միաբանական խցեր, գրատուն, սեղանատուն, հյուրատուն և այլ շինություններ: Վանքի գլխ...
Գանձասարը 10-13 րդ դարերի վանական համալիրներից մեկն է, այն գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Գանձասար վանական համալիրն իր անվանումն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Աչքահաճո Գանձասարի վանքը եղել է առաջնորդարան և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216–1238թթ. Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400– 1816 թթ. եղել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին: VII–XVIII դարերու...