Skip to main content

Հույսի մի դուռ է ինձ հարկավոր.

   Հույսի մի դուռ է ինձ հարկավոր... 
Ես շատ եմ փնտրել, շատ եմ որոնել... 
Գտել եմ, անշուշտ, բայց, ամեն անգամ, ոչ  ամբողջական . 
Թե գույն էր անծանոթ, թե բացվելն էր աղմկոտ, թե...  
Ուզում եմ գտնեմ, մարդիկ հասկացե'ք, 
Ներկել եմ ուզում ես վառ գույներով, 
Կստեղծեմ աշխարհ իր վառ պարտեզով... 
Հույսի մի դուռ է ինձ հարկավոր, 
Որ սևը դարձնեմ ալ վարդ բյուրավետ, 
Ախտը կբուժեմ` վարդով կհմայեմ, 
Իսկ թե ցանկանա ախտը , դո'ւք վկա, 
Կմնա ինձ հետ ու իր ապրածով խորհուրդներ կտա... 
Հույսի մի դուռ է ինձ հարկավոր, 
Որ գտնենք բարուն ու պարտեզ բերենք 
Ամեն մի գողի, ամեն  ստահակի, սնահավատի... 
Ախտը կբուժի վերքերը նրանց, 
Վարդը կբուրի անուշ մի հոտով:  
Իսկ, թե հավաքվենք  բոլորս մի օր 
Ու ճամփա ընկնենք մեր ստեղծած շարքով, 
Հաղթող կդառնանք համայն աշխարհին, 
Դուրս գալով վստահ մեր կերտած դռնով... 
11.09.11

Comments

Popular posts from this blog

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին (1792թ. փետրվարի 29 - 1868թ. նոյեմբերի 13) իտալացի կոմպոզիտոր է: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:  Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու: 1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:     Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակ...

Եղիշե Թադևոսյանի կյանքը եւ գործունեությունը.

  20-րդ դարի առաջին քառորդին հայ կերպարվեստ է մուտք գործում այնպիսի մի նկարիչ, ում ստեղծագործական ժառանգությունը խթան հանդիսացավ հայ կերպարվեստի զարգածման գործում եւ այդ ստեղծագործող անհատը Եղիշե Թադևոսյանն է:   Ե. Թադևոսյանը ծնվել է 1870 թվականին, Վաղարշապատում, ձրաղացպանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դեռ վաղ մանկությունից սիրել է նկարներ դիտել: Ե. Թադևոսյանը եղել է ընդամենը ինն տարեկան, երբ 1879 թվականին, մորեղբոր խորհրդով ուղարկել են Թիֆլիս, Տեր-Հակոբյանի մասնավոր գիշերօթիկ դպրոցում սովորելու: Լաազարյան ճեմարանի գիմնազիայում նկարիչը մնում է չորս տարի, որտեղ, հանրակրթական առարկաների հետ դասավանդվող նկարչության առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն: 1885-1895 թվականներին Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սանն է եղել:  Ուսման տարիներին ամառվա ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ղրիմ, Ռուսաստանի տարբեր վայրեր, կատարելով էտյուդներ, որպիսիք ծառայելու էին թե՛ որպես օժանդակ նյութ ...

Գևորգ Բաշինջաղյան. Արվեստը եւ անցած ուղին.

Նշանավոր նկարիչ,  հայ բնանկարի հիմնադիր եւ ի վերջո տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական,  թե՛ ստեղծագործական անցած ողջ ուղին, լինելով զուտ ժողովրդական ու դեմոկրատական, պետք է ապրի հավետ՝ անջնջելի հետք թողնելով հայ կերպարվեստի կյանքում:   Բաշինջաղյանը այն անհատներից, որոնք իրենց կյանքի տարիներից ( շուրջ 68 տարի) զգալի չափով պետք է տրամադրեն  ժողովրդի մշակութային հարստությունը կուտակելու նվիրական  գործին: Նրա գործունեությունը չի սահմանափակվել միայն նկարչությամբ. նա եղել է հասարակական գործիչ, արձագանքել է այն ամենին, ինչ բարձացրել է ժողովրդի կուլտուրան:   Գևորգ Բաշինջաղյանի բազմակողմանի, հարուստ և բարձր արվեստն իր կենսահաստատ ռեալիզմով, ժողովրդական լայն խավերին հասկանալի պարզությամբ, մինչռևոլյուցիոն շրջանից ստացած լավագույն և բարձրարժեք ժառանգություններից մեկն է:   Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է Վրաստանի Սղնախ գավառական քաղաքում, 1857 թվականի սեպտեմբերի 16-ին:   1...