Բոլորիս քաջ հայտնի ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցն այժմ ներկայանում է ՀՀ-ի մայրաքաղաք Երևանի տեսքով: Տարիներ շարունակ քաղաքաշինության բուն նպատակը հետապնդել է հնագույն այդ քաղաք-ամրոցի պատմությունը պահպանելը, ուստի եւ , որպես կանոն, հին կառույցների զգալի մասը պազապես վերակառուցվել են: Եթե մինչև երեկ կոմունիստ գործիչների գործունեության արդյունքում անհետանում էին կրոնական կառույցները, ապա առ այսօր էներգիայով լեցուն մի շարք ճարտարապետներ ուղորդվում են քաղաքում գործող օբյեկտներով: Թեպետ այս խնդիրը կարելի է դիտարկել տարբեր կողմերից. անգամ Ալ. Թամանյանը, հիմք ընդունելով հին Երևանի, այսպես ասած, ակունքները, այնուամենայնիվ, դա նրան չխանգարեց միջնադարյան ժամատունը հողին հավասարեցնելու ճանապարհին, փոխարենը՝ իր հանրահռչակ Օպերայի եւ Բալետի թատրոնը կանգնեցնելով: Այս շարունակական գործընթացներին պետք է հաջորդեն անվանափոխումները: Ասպարեզ է վերադառնում «Ոսկե դարը» (5-րդ դարն իր ողջ հմայքով) : Փողոցներն սկսում են կրել հայկական մշակույթում իրենց հետքը թողած անհատների անունները: Վերանվանման...