Ի՞նչ է քաղաքակրթությունը « Քաղաքակրթություն » հասկացությունը բազմանշանակ է : Ընդհանուր առմամբ կարելի է խոսել այս հասկացության երեք նշանակության մասին : Առաջինը կապվում է ավանդական մշակութափիլիսոփայական պրոբլեմատիկայի հետ և սկզբնավորվել է դեռ գերմանական ռոմանտիկների գործերում : Այստեղ մշակույթի կենդանի օրգանիզմը հակադրվում է քաղաքակրթության մեռյալ տեխնիցիզմին : Բառիս երկրորդ նշանակությունը ենթադրում է բաժանվածությունից դեպի միասնությունը տանող աշխարհի զարգացումը : Հնարավոր է նաև երրորդ համացույցը ` առանձին , մեկուսի քաղաքակրթությունների պլյուռալիզմը : Այս դեպքում համամարդկային հեռանկարի մասին տեսակետը , որ գալիս է դեռ քրիստոնեությունից , վերանայվում է : Քաղաքակրթությունը քիչ թե շատ ճիշտ սահմանելու համար անհրաժեշտ է ուսու...